BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ովքե՞ր են Հայաստանում «վտանգավոր» վարկերի մեղավոր

Ովքե՞ր են Հայաստանում «վտանգավոր» վարկերի մեղավորները

Այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները փաստում են, որ ներքին շուկայում սպառողական պահանջարկը նվազել է: Նախ` վարկերի մասով: Վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ բանկերի վարկային պորտֆելներում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը հասել է 10%: Սա ռեկորդային ցուցանիշ է, սակայն խնդրահարույց վարկերի մասնաբաժինն ավելացել է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում: Ռուսաստանում, օրինակ, այն հասել է 10% և, Moody's գործակալության կանխատեսմամբ էլ, ցուցանիշը կհասնի 13-14%: Համաշխարհային բանկի տվյալն էլ փաստում է, որ չաշխատող վարկերով ԱՊՀ-ում առաջատարն Ուկրաինան է` 24,3%: Երկրորդ հորիզոնականում Մոլդովան է` 14,4%, հետո Ղազախստանը` 12,4%, Ադրբեջանը`12,7%:
Հայաստանում չաշխատող վարկերի գլխավոր «մեղավորները», ըստ պաշտոնական վիճակագրության,  գյուղատնտեսության, հանրային ծառայությունների, սննդի և արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներն են:

Միայն գյուղոլորտի տնտեսվարողների չվճարված վարկերը ավելացել են 11,3%:

Կենտրանական բանկի հաշվետվության մեջ նշված է, որ դրամով վարկային պորտֆելի որակի վատացման պատճառը նաև դրամատների ակտիվությունն էր: Վերջին տարիներին վարկավորման տեմպը զգալի ակտիվացել էր: Նույնը դոլարային վարկերի մասով: Թեև այստեղ գլխավոր պատճառը դոլարի էական արժեվորումն էր 2014-ին, ինչը մեծացրեց վարկառուների բեռը:


Ինչպե՞ս են կողոպտում մեզ 21-րդ դարում





Այդուհանդերձ, չաշխատող վարկերի աճին զուգահեռ, բանկերն անցած տարի նվազեցրել են վարկավորման ծավալը: Անցած տարեվերջին 2014 թ. դեկտեմբերի համեմատ վարկավորման ծավալը կրճատվել էր 3,1%:
Վերջին անգամ այսպիսի ցուցանիշ բանկերում գրանցվել էր ավելի քան 15 տարի առաջ:

Ամեն դեպքում, դրամատները ճկուն ֆինանսական քաղաքակություն են վարում, քանի որ դեռ ունեն մեծ կապիտալներ, ավանդների ու միջազգային ֆինանսական կառույցների փողերի կայուն հոսք: Շատ դրամատներ ոչ վճարունակ, բայց վարկ վերցրած իրենց հաճախորդներին զիջումներ են անում, սահմանում են գրեյս պերիոդներ և մորատորիումներ, այսինքն հաճախ երկարաձգում են պարտքի մարման ժամկետը:

Տարածել