4 ոճային կանոն, որ կօգնեն «պարզ, բայց մոդայիկ» լինել
Ամերիկացի մոդել, դերասանուհի 73-ամյա Լորեն Հաթթոնը ժամանակակից նորաձևության աշխարհում շատ կարևոր մարդ է: Նա վաղուց դարձել է նորաձևության ինդուստրիայի ոճի օրենսդիրիներից ու թելադրողներից: Նա գրեթե չի բացակայում նորաձևության շաբաթներից, տեղյակ է վերջին թրենդներից:
Լորենն առանց բարդույթների նույն զգեստը, բլուզն ու կոշիկը հագնում է մի քանի օր, որովհետև այդպես հարմար է, ու իրեն սազում է: Նույնիսկ այդ տարիքում չի վախենում լինել սուպերմոդայիկ ու նորարար. Հաթթոնը կարող է իրար վրայից հագնել երկու վերարկու, ահռելի բանտով հայտնվել, իսկ շարֆի փոխարեն սվիտեր կապել:
Նրա 4 ոճային կանոնները կօգնեն բոլոր տարիքներում լինել, ինչպես Լորենը` գեղեցիկ, ժամանակակից, մոդայիկ ու ոճային:
Մի ամաչեք նույն իրը կրել մի քանի օր շարունակ. կարևորը` այն ձեզ սազի:
Հագնվել հարմար ու եղանակին համապատասխան: Մրսելը նորաձև չէ:
Նվազագույն կոսմետիկա օգտագործել: Նորաձև է խնամված, գեղեցիկ ու առանց շպարի լինելը:
Հաճախակի ժպտալ: Դեմքի դժգոհ արտահայտությունը ոչ մեկին չի սազում:

Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)