BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 պատճառ, թե ինչու է այս սերունդը կորցնում սիրելո

10 պատճառ, թե ինչու է այս սերունդը կորցնում սիրելու կարողությունը

Մենք ավելի շատ անհանգստանում ենք վայրկենական հաճույքների համար


Մենք մեծանում ենք և շարունակում մշակույթը, որտեղ ամեն պահ հասանելի է ամեն ինչ: Եթե ուտելիք է պետք, այն կառաքեն մեկ կոճակի սեղմումով: Եթե ձանձրանում ենք, հեռախոսում բազմաթիվ հավելվածներ կան: Եթե ուղղություն է պետք կամ որևէ հարցի պատասխան, այն գտնելն ընդամենը մի քանի վայրկյան կխլի: Խնդիրն այն է, որ վայրկենական բավարարումը կախվածության մեջ է գցում և դառնում սովորություն: Իսկ սերը վայրկենական չէ, այն կարող է լինել ամբողջ կյանքի համար:

Մենք ստեղծում ենք մշակույթ, որն ուղեկցվում է ալկոհոլով և թրմրամիջոցներով


Դրանք մեդիտացիայի լավագույն ձևն են դարձել: Երբ տխուր ենք կամ ապերջանիկ, գնում ենք խմելու: Երբ սթրեսի մեջ ենք, մեզ անմիջական ազդեցության նյութեր են պետք: Իհարկե, բոլորը չեն այդպես վարվում, բայց դա է սերնդի թրենդը: Իսկ դա սիրո ամենամեծ թշնամին է:

Մենք քնում ենք աջուձախ ու շատ


Ոմանք ավելի քիչ, քան մյուսները, բայց մեկ տարում հասցնում են մի քանի զուգընկեր փոխել: Վտանգն այն է, որ շատ սեքսն ու զուգընկերներ փոխելը վերջանում է  դատարկության զգացումով: Սկզբում դա ոգևորում է, հետո բերում մենակության: Ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել մեկին, որին կսիրես հավերժ: Դու ավելի շատ ժամանակ ես ծախսում մարդկանց վրա, որոնք արժեք չունեն քեզ համար, իսկ սեքսը վերածվում է սպորտի:

Մենք ավելի եսակենտրոն ենք դառնում


Յուրաքանչյուր մարդ եսակենտրոն է: Մենք բոլորս էլ առաջին հերթին մտածում ենք մեր կարիքների մասին: Լա՞վ է, թե՞ վատ, ամենևին էլ կարևոր չէ: Դա մարդու էությունն է: Խնդիրը ծագում է, երբ եսակենտրոնությունը գերազանցում է կարեկցելու ունակությանը: Որպես մարդ արարած, մենք հասարակության մեջ ապրելուց բացի այլընտրանք չունենք: Երբ կենտրոնանում ենք միայն սեփական անձի, կարիքների ու ցանկությունների վրա, մյուսների կարիքներն անտեսվում են: Երբ դա պատահում է, հարաբերությունները սկսում են քանդվել:

Մենք ժամադրության ենք գնում հանուն ժամադրության


Դա դառնում է սպորտ, ժամանց: Մենք գնում ենք ժամանադրության, որովհետև մտածում ենք, որ պետք է ժամանակ առ ժամանակ ժամադրվել: Ենթադրվում է, որ պետք է գտնել մեկին, սիրահարվել և ամուսնանալ: Եվ մենք կարծում ենք, թե դրա համար պետք է հաճախակի ժամադրության գնալ: Ամեն անգամ ոչ ճիշտ մարդու հետ հանդիպումից հետո սկսում ենք դադարել փնտրել մեր միակին:





Մենք փոխզիջումների սիրահար չենք


Մենք միշտ ուզում ենք ամեն ինչ մեր ուզածով լինի, այնպես չէ՞: Բայց երբ հանդիպում ես ինչ-որ մեկի հետ, պետք է հասկանաս, որ դու այդ հարաբերությունների մի մասն ես: Միայն քո ուզածն ու կարիքները միշտ չէ, որ այդ հարաբերությունների ամենակարևոր մասն են: Այստեղ կարևոր է զիջելու կարողությունը:

Մենք հավատում ենք հեքիաթային ավարտին


Շատ մարդիկ մեծացել են Դիսնեյի մուլտերով ու ֆիլմերով: Սիրո մասին պատկերացումները ևս դրանցով են կազմել: Խնդիրն այն է, որ իրականությունն այլ է: Դրանք ձևավորել են անիրագործելի ակնկալիքներ, որոնք, ի վերջո, հուսահատության մեջ են գցում և շփոթեցնում:

Մենք հիմարաբար հավատում ենք կատարելության


Այդպես երբեք չի եղել ու չի լինի, իսկ մենք շարունակում ենք սպասել կատարյալ մեկին: Մենք ուզում ենք դառնալ այդ կատարելությունը: Ցավոք, բոլորս էլ ձախողելու ենք:

Մենք տարված ենք մեր ծրագրերով, որտեղ հաճախ մոռանում ենք ընդգրկել մեր զուգընկերներին


Երազանքներ ու նպատակներ ունենալն անչափ կարևոր է: Բայց պետք է հասկանալ իրերի ու մարդկանց տարբերությունը մեր կյանքում, որոնք արժեք են ներկայացնում և որոնք՝ ոչ: Սա մեր սերնդի ամենամեծ խնդիրներից է: Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում, որ ճիշտ զուգընկեր գտնելը խճապատկերի կարևոր մասն է:  

Մեզնից շատերը չգիտեն՝ ինչպես սիրել


Սերը շփոթեցնում է: Այն այնքան շերտեր ունի ու այնքան բարդ է, որ շատերը նույնիսկ ունակ չեն դրա մի հատվածն էլ ճաշակելու: Դրա համար պետք չէ ամաչել, բայց անհանգստանալ, անշուշտ, պետք է: Հարցն այն է, թե սերը մեզ դարձնում է ավելի լա՞վը, թե՞ վատը: Տարբեր մարդիկ սերը տարբեր կերպ են ընկալում, բայց մինչև այն լավ չհասկանանք, երբեք երջանիկ չենք լինի:

Աղբյուրը

Տարածել