Երբեմնի Բագրատունյաց մայրաքաղաքն ու Լուրդի «օրհնյալ քարայրը»
«Բոմբառդիր» օդանավն առավոտ կանուխ պոկվեց Օռլիի թռիչքուղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Լուրդ: Ի՞նչ եք անում օդանավում աոաջին րոպեներին, նայում եք աջ-ձախ, շուռումուռ տալիս նստարանի ամսագրերը, հարմարվում դեպի լուսամուտը, երկու բառ փոխանակում հարևանի հետ: Վերը նշած գործողությունները հատուկ են երկու տարին մեկ օդանավ նստող «նորաթուխներին»: Ոմանց համար ինքնաթիռը հանգստանարո միակ տեղն է՝ չկա զանգ, ինտերնետ, աշխատանք, ծանոթ դեմք: Միակ ծանոթը վերջին հինգ տարին հետդ ճամփորդող վեպն է, որի աոաջին երկու տողերից հետո կոպերդ ծանրանում են և բացվում նախաճաշի անցուդարձից:
Ձյունը հիասքանչ թափվում էր: Հսկա փաթիլները տեղում էին անձայն, երբեք չդադարելու վճռականությամբ: Ղարադաղ լայն պողոտան մինչև ծնկները հասնող ձյան շերտի տակ սահում էր գիշերվա մթության մեջ և անէանում: Շուրջը սպիտակ էր և գաղտնիքներով լեցուն: Հայերից մնացած քաղաքապետարանի գեղեցիկ եռահարկ շենքը դատարկ էր: Վայրի ձիթենիներից կախված սառցալեզվակները ծանրացել էին ձյան շերտով ծածկված մեքենայի վրա՝ առաջացնելով թափանցիկ վարագույր: Նա անցավ միահարկ լքված տան պատուհանների կողքով, որոնք մեխված էին տախտակներով: Պուրակում կանգնած Աթաթուրքի արձանի դիմաց նահանգապետի առանձնատունն էր, որտեղ ոչ մի լույս չէր վառվում: Դատարկություն էր և ռուսական ժամանակներից մնացած ֆինանսների վարչության շենքի մոտ: Կարսի երբեմնի շքեղ կառույցները դեմ հանդիման գեղեցիկ և տխուր էին: Օդանավն ավարտել էր կտրուկ վերելքը և կատաղի սլանում էր ինչ-որ տեղ ուշացողի նման:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան