Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում
Երբ սիրտդ սովորականից արագ է թրթռում, երբ շոկոլադի կարիք չունես, որ տրամադրությունդ տեղը լինի ու առանց պատճառի ժպտում ես, ուրեմն գարունն իր ազդեցությունը քեզ վրա էլ է թողել: Կյանքի սկիզբ համարվող տարվա այս եղանակը ճակատագրական է ոչ միայն կենդանական աշխարհի, նաև մարդկանց համար:
8 պատճառ հայի հետ ամուսնանալու համար
Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ գարնանը սիրահարվելու պատճառը հենց գարունն է. «Գարունն իր հետ բերում է ծաղկունք, բնության զարթոնք, թարմության բույր և վերջապես ջերմություն : Այս ամեն իհարկե ազդում է մարդկանց զգացողությունների և վարքի վրա: Անհատը դառնում է ավելի զգայուն , հուզական: Զարգանում է նրա վառ երևակայական ու զգացմունքային դաշտը: Այս ամենն էլ նպաստում են սիրելու և սիրվելու ցանկությանը: Հոգեբանական առումով բոլոր զգայարանները աշխատում և նպաստում են այդ հրաշալի զգացմունքի արթնացմանը: Շնորհիվ սիրո մենք մնում ենք երիտասարդ, գեղեցիկ և յուրահատուկ ձգողական զգայականությամբ›»:
Միացյալ Նահանգներում մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել , որ կանայք ավելի հեշտ են ծանոթանում կամ հեռախոսահամարը տալիս տղամարդկանց հատկապես գարնանը՝ արևոտ եղանակին:
Բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը մանրամասնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմում որի հետևանքով էլ մենք խելակորույս սիրահարվում ենք. «Օրգանիզմում կատարվող հիմնական բիոլոգիական պրոցեսներին բնորոշ է ռիթմիկ բնույթը: Սեռական ակտիվությունը փոխվում է օրվա ժամերի ընթացքում , տարվա եղանակից կախված: Հիմքում ընկած է սեռական գեղձերի ֆունկցիոնալ ակտիվության փոփոխությունը : Արևի ճառագայթները, ջերմաստիճանի և օրվա լուսային տևողության փոփոխությունն անմիջապես ազդում են սեռական ակտիվության վրա: Հիմնական ազդակը արևի ճառագայթն է ինչից կախված է մելատոնինի արտադրությունը հետևաբար նաև այլ հորմոնների ակտիվությունը: Անամպ երկինքը, պայծառ լույսը շատացնում է մարդու օրգանիզմում էնդորֆինը, որը հաճույքի ու ուրախության հորմոնն է:Հետազոտությունները ցույց են տվել, որ ուլտրաֆիլոետը ազդում է գեղձերի աշխատանքի վրա ակտիվացնելով այն : Արևի լույսն է, որ ակտիվացնում է մակերիկամների աշխատանքը նպաստելով սեռական հորմոնների ակտիվացմանը: Օրինակ անդրոգենները՝ սեքսուալ ակտիվություն ապահավող հորմոնն է , օքսիտոցինը՝ նուրբ զգացմունքներ արաջացնող հորմոնը»:
8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար
Սիրահարվելու համար փաստորեն մեզ պետք է միայն ջերմ արև, որի պակասը Հայաստանը երբեք չի ունենում: Գուցե դա՞ է պատճառը, որ մենք հայերս այդքան սիրահարկոտ ենք:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)