JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Լո­ւի­զա Ղամ­բա­րյան․ «Ան­կախ տա­րի­քից՝ պետք է հա

Լո­ւի­զա Ղամ­բա­րյան․ «Ան­կախ տա­րի­քից՝ պետք է հա­վա­տալ ե­րա­զան­քին»

Հիմ­նա­կան գա­ղա­փարն ո­ւղղ­ված է ոգ­ևո­րե­լու և ներշն­չե­լու ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­նե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս հետ­ևեն ի­րենց ե­րա­զանք­նե­րին: Չէ՞ որ ի­րա­կա­նում Barbie-ն պար­զա­պես տիկ­նիկ չէ, նրա ա­ռա­քե­լու­թյու­նը աղ­ջիկ­նե­րին օգ­նելն ու քա­ջա­լե­րելն է, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան բա­ցա­հայ­տել ի­րենց ան­սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու սո­վո­րել, որ յու­րա­քան­չյուր ե­րա­զանք կա­րե­լի է ի­րա­կա­նաց­նել, ե­թե իս­պա­պես հա­վա­տում ես այդ ե­րա­զան­քի ու­ժին։
Նա­խագ­ծի հա­մար ը­նտր­վել են ի­րենց մաս­նա­գի­տու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյան հա­սած կա­նայք, ո­րոնք ի­րենց փոր­ձով օ­րի­նակ են ծա­ռա­յում դե­ռա­հաս աղ­ջիկ­նե­րի հա­մար և ցույց են տա­լիս, որ յու­րա­քան­չյուր ոք կա­րող է լի­նել այն, ի­նչ ե­րա­զում է։
Նա­խագ­ծին մաս­նակ­ցում են նաև մեծ ե­րա­զանք­նե­րով փոք­րիկ աղ­ջիկ­ներ: Այս ան­գամ մեր հե­րո­սու­հին 8-ա­մյա Ի­զա­բել­լա Բո­յախ­չյանն է, ո­րը ե­րա­զում է դե­րա­սա­նու­հի դառ­նալ և շատ մեծ հե­տաքրք­րու­թյամբ ե­կել է՝ խոր­հուրդ­ներ հարց­նե­լու այս մաս­նա­գի­տու­թյան մեջ կա­յա­ցած՝ ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, կա­նա­ցի­ու­թյան և նր­բա­գե­ղու­թյան խորհր­դա­նիշ Լո­ւի­զա Ղամ­բա­րյա­նից։



- Տիկ­նիկ­նե­րի հրաշք­նե­րի աշ­խար­հում քա­նի՞ տա­րե­կա­նից եք հայտն­վել:
- Ի­նչ ի­նձ հի­շում եմ, տիկ­նիկ­նե­րի աշ­խար­հում է­ի։ 2 տա­րե­կա­նից այդ աշ­խար­հում ու­նե­ի իմ տե­ղը։ Ա­ռա­ջին տիկ­նիկ­ներս մայ­րի­կիս և հայ­րի­կիս ծած­կո­ցի վրա պատ­կեր­ված ծա­ղիկ­ներն է­ին։ Ո­րոշ­նե­րի վրա ջղայ­նա­նում է­ի, ո­րոշ­նե­րին՝ սի­րում։ Հե­տո այդ ծա­ղիկ­նե­րը դար­ձան իս­կա­կան տիկ­նիկ­ներ, ո­րոն­ցով խա­ղում է­ի։ Մինչև հի­մա էլ տիկ­նիկ­ներս մնա­ցել են, բայց դրան­ցով հի­մա աղ­ջիկս է խա­ղում՝ Գա­բին։
- Barbie տիկ­նիկ ու­նե­ցե՞լ եք. ե­թե այո, այն ու­նե՞ր «­մաս­նա­գի­տու­թյուն»:
- Ե­րբ փոք­րի է­ի, Barbie տիկ­նիկ­ներ չու­նե­ի, ը­նդ­հան­րա­պես չկար տիկ­նիկ­նե­րի մեծ տե­սա­կա­նի։ Կային գեր­մա­նա­կան կոչ­վող տիկ­նիկ­նե­րը։ Հայրս գնա­ցել էր ար­տա­սահ­ման և այն­տե­ղից մեծ տիկ­նիկ էր բե­րել ի­նձ հա­մար։ Հե­տո այն պատռ­վեց և չհասց­րեց մաս­նա­գի­տու­թյուն ձեռք բե­րել։
- Barbie-ն կա­րո՞ղ է ազ­դել ե­րե­խա­նե­րի ե­րա­զանք­նե­րի վրա, կա­րո՞ղ է օգ­նել կողմ­նո­րոշ­վել ա­պա­գա մաս­նա­գի­տու­թյան հար­ցում։
- Կար­ծում եմ, որ կա­րող է ազ­դել փոք­րե­րի վրա, նույ­նիսկ նրանց մաս­նա­գի­տու­թյան ը­նտ­րու­թյան վրա։ Ե­թե ե­րե­խան շատ է սի­րում իր տիկ­նիկ­նե­րին, սկ­սում է նրանց հետ ըն­կե­րու­թյուն ա­նել, նրանց հետ ապ­րել։ Իր եր­ևա­կա­յա­կան աշ­խար­հում Barbie տիկ­նի­կի հետ խո­սե­լով՝ կա­րող է նրա­նից խոր­հուրդ­ներ ստա­նալ՝ ի­նչ հագ­նի, ի­նչ գիրք կար­դա և, ի­հար­կե, ի­նչ մաս­նա­գի­տու­թյուն ը­նտ­րի։
- Ձեր դս­տե­րը Barbie նվի­րե՞լ եք:
- Շատ ան­գամ­ներ եմ նվի­րել Barbie։ Հի­մա 7-րդ դա­սա­րա­նում է սո­վո­րում, հե­տաքրք­րու­թյուն­նե­րի մեծ շր­ջա­նակ ու­նի, բայց նաև պա­հում է իր տիկ­նիկ­նե­րին։ Ո­րոշ­նե­րը պատռ­վել են, բայց կան այն­պի­սի տիկ­նիկ­ներ, ո­րոնք նույ­նիսկ ա­նուն-ազ­գա­նուն ու­նեն։ Նա շա­րու­նա­կում է պա­հել դրանք և չի պատ­րաստ­վում որ­ևէ մե­կին նվի­րել։
- Barbie-ն ի­դե­ալ է: Գե­ղե­ցիկ ու հա­ջո­ղակ կնոջ կեր­պար, ո­րին նման­վել ե­րա­զում են մի­լի­ո­նա­վոր ա­ղջ­նակ­ներ ամ­բողջ աշ­խար­հում: Դուք հա­սե՞լ եք նրան, ի­նչ ե­րա­զում է­իք փոքր տա­րի­քում:
- Barbie տիկ­նի­կը չի կա­րող վա­տը լի­նել։ Նա ա­սես ար­քա­յա­դուստր լի­նի։ Քո ձեռ­քի տիկ­նի­կը հենց քո ի­դե­ալն է, ո­րը կա­րող է օգ­նել հաս­նել քո ե­րա­զան­քին։ Կար­ծում ե­մ՝ նաև իմ ման­կու­թյան տիկ­նիկ­ներն են օգ­նել, որ հաս­նեմ իմ ե­րա­զան­քին։


Կարդացեք նաև.



- Ի­նչ­պե՞ս ե­րե­խա­նե­րին ա­վե­լի մոտ դարձ­նել ար­վես­տին:
- Ար­վես­տին մեր­ձե­նա­լու ա­մե­նա­ճիշտ ճա­նա­պար­հը ե­րաժշ­տա­կան հա­մերգ­նե­րի գնալն է, թատ­րոն հա­ճա­խե­լը։ Պետք է շատ գր­քեր և ամ­սագ­րեր կար­դալ։ Ե­րե­խան ար­վես­տը կա­րող է գնա­հա­տել` այն ճա­նա­չե­լով ու շփ­վե­լով ար­վես­տի հետ։ Այ­նու­հետև ե­րե­խան ի­նք­նու­րույն կմտ­նի ար­վես­տի մեջ։
- Ո­՞րն է բեմ տա­նող ճիշտ ճա­նա­պար­հը: Ի­՞նչ պետք է ի­մա­նան սկս­նակ­նե­րը:
- Սե­րը։ Բե­մում հայտն­վել ցան­կա­ցող և ար­դեն հայտն­ված մար­դը պետք է սի­րի բե­մա­կան կյան­քը։ Բե­մա­կան կյան­քը կա­րող է կարճ տևել նրանց հա­մար, ով­քեր այն­տեղ են հայտն­վել մի­այն ի­րենց ցու­ցադ­րե­լու նպա­տա­կով։ Բե­մա­կան կյան­քը սի­րող մար­դը պատ­րաստ է քրտ­նա­ջան աշ­խա­տել, շատ սո­վո­րել, եր­կար ժա­մա­նակ տրա­մադ­րել իր աշ­խա­տան­քին։ Այս­տեղ նաև կար­ևոր է, որ բեմն էլ նրան սի­րի։ Հա­ճախ լի­նում է, որ մար­դը սի­րում է բե­մը, բայց բե­մը նրան չի սի­րում։
- Կի­նը՝ բե­մին կամ էկ­րա­նին. ի­՞նչ ո­ւժ ու­նի նա: Ի­՞նչ դեր ու­նի հա­սա­րա­կու­թյան հա­մար:
- Կի­նը բե­մում այլ ո­ւժ ու­նի, հա­սա­րա­կու­թյան մեջ՝ այլ։ Ա­մե­նա­կար­ևորն այն է, որ նա չկորց­նի իր կա­նա­ցի­ու­թյու­նը։ Պետք է միշտ բա­րի, փա­փուկ լի­նի, սի­րի իր ըն­տա­նի­քը։ Ե­թե կի­նը այդ­պի­սին չէ, նրան չեն ըն­դու­նում, և նա կորց­նում է իր ազ­դե­ցի­կու­թյու­նը, ու­ժը։ Կար­ևոր չէ` կի­նը բե­մո՞ւմ է, էկ­րա­նի՞ն, ու­սու­ցի՞չ է, ի­րա­վա­բա՞ն, թե՞ տնային տն­տե­սու­հի: Հա­սա­րա­կու­թյան մեջ նա պետք է լի­նի բա­րի, համ­բե­րա­տար և կա­նա­ցի։
- Ո­՞րն էր Ձեր ա­մե­նա­մեծ վա­խը։ Ի­նչ­պե՞ս եք հաղ­թա­հա­րել այն:
- Շատ եր­կար տա­րի­ներ եմ բե­մում, սա­կայն մինչև հի­մա վա­խե­նում եմ: Զգույշ ե­մ։ Ե­թե չլի­նի այդ վա­խը, չես կա­րող ար­ժա­նա­վո­րա­պես ներ­կա­յա­նալ։ Հենց այդ վախն է քեզ ստի­պում լի­նել խս­տա­պա­հանջ, և մարդ­կանց ներ­կա­յա­նում ես օ­րի­նա­կե­լի կեր­պով։ Ե­թե չգի­տակ­ցես, որ հա­զա­րա­վոր մարդ­կանց ա­ռջև ես ե­լույթ ու­նե­նում, պար­տու­թյուն կկ­րես։ Հան­դի­սա­տե­սի պա­հանջ­ներն ա­նընդ­հատ փոխ­վում են, պետք է ներ­կա­յա­նաս ա­վե­լի լավ, քան նա­խորդ ան­գամ։ Պետք է պա­տաս­խա­նա­տու լի­նես հան­դի­սա­տե­սի ա­ռջև։ Պա­տաս­խանտ­վու­թյունն է, որ օգ­նում է կա­տա­րե­լա­գործ­վել ու ա­վե­լի մեծ քայ­լե­րով ա­ռաջ գնալ։
- Ի­՞նչ խոր­հուրդ կտաք նրանց, ով­քեր վա­խե­նում են գնալ ի­րենց ե­րա­զան­քի հետ­ևից:
- Չպետք է վա­խե­նան։ Նախ՝ պետք է հա­վա­տան ի­րենց ե­րա­զան­քին։ Վա­խը խան­գա­րում է, կաս­կած­ներ ծնում։ Ե­թե վա­խե­նում ես քո ե­րա­զանք­նե­րին հաս­նե­լուց, ա­պա հի­աս­թափ­վում ե­ս։ Մի­այն փոք­րե­րը չէ, որ պետք է ե­րա­զեն։ Մե­ծա­հա­սակ­նե­րը նույն­պես պետք է ե­րա­զանք­ներ ու­նե­նան։
- Ո­՞վ կամ ի­՞նչն է Ձեզ ոգ­ևո­րել Ձեր ե­րա­զանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հին:
- Ե­րա­զանք­նե­րիս հաս­նե­լու ճա­նա­պար­հին շատ տար­բեր մար­դիկ են ի­նձ ո­գեշն­չել՝ ծնող­ներս, ու­սու­ցիչ­ներս։ Հի­մա ի­նձ ա­ռա­ջի­նը ո­գեշն­չո­ղը դուստրս է և իմ ըն­տա­նի­քը։
- Ի­՞նչն է Ձեզ ո­գեշն­չում կյան­քում և աշ­խա­տան­քում:
- Ա­ռա­ջին հեր­թին ըն­տա­նիքս է և այն մար­դիկ, ո­րոնք սի­րում և գնա­հա­տում են աշ­խա­տանքս։
- Ի­՞նչ խոր­հուրդ կտաք մեծ ե­րա­զանք­նե­րով փոք­րիկ աղ­ջիկ­նե­րին:
- Ի­րենց ե­րա­զանքն ա­վե­լի մե­ծաց­նեն, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա հաս­նել ա­վե­լի մեծ ե­րա­զան­քի։

Տարածել