FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Պատյանը, պարզվում է, կարևոր է. Քարդաշյանի «ինստաֆո

Պատյանը, պարզվում է, կարևոր է. Քարդաշյանի «ինստաֆոտոների» գաղտնիքը բացահայտված է

Գեղեցիկ լուսանկարի գաղտնիքը ճիշտ լուսավորությունն է: Միայն ճիշտ լույսով կարելի է ունենալ դեմքի կամ մարմնի առավելություններն ընդգծող ֆոտոներ: Ամերիկահայ մոդել, հեռուստադեմք Քիմ Քարդաշյանը նշել է, որ իր Instagram-ի ֆոտոների հաջողության գաղտնիքը սմարթֆոնի պատյանն է:
LuMee iPhone-ների համար նախատեսված պատյանը Քիմին օգնում է վարել իր Instagram-ը դեռ 2015-ից: Անցած տարի սելֆիների սիրահար մոդելը պաշտոնապես դարձավ պատյանն արտադրող ընկերության գործընկերը: Ի՞նչու է Քիմը նախընտրում այս պատյանը և ինչն է այն արտասովոր դարձնում:

LuMee-ն օգնում է iphone-ով նկարել պրոֆեսիոնալ ֆոտոներ: Պատյանն ունի հատուկ լուսավորություն, ֆոտոներ անելիս սմարթֆոնը լուսավորվում է:
Պատյանը նախագծել է լուսանկարիչ Ալլան Շումեյկը: Պատյանի գաղափարն առաջացել է դստեր հետ վիդեոկապով զրուցելիս, երբ վատ լուսավորության պատճառով չի կարողացել տեսնել որակյալ պատկեր: Ալլանը ստեղծեց LuMee-ի նախատիպը՝ ստվարաթղթից և տոնական լույսերից:
http://www.instagram.com/p/BRi7WTUhIiu/?taken-by=lumeecase&hl=en
Պատյանի վերջնական տարբերակն ավելի ժամանակակից է և ապահովում է վառ լուսավորություն: LuMee-ի թարմացված մոդելը՝ Duo-ն շուկայում հայտնվեց 2016-ին: Ի տարբերություն նախորդ մոդելի, այն միայն մթության մեջ որակյալ սելֆիների համար չէ: Երկկողմանի լուսարձակումն օգնում է դիմային և հիմնական տեսախցիկներին:

Android սմարթֆոնների մի շարք արտադրողներ լուսավորում են սմարթֆոնները դիմային Flashligt-ը, iPhone-ի դեպքում որպես լույսի աղբյուր օգտագործվում էր էկրանի լույսը: LuMee-ն առաջարկեց նորարար լուծում:
Իհարկե, պատյանն ունի նաև թերություններ: Սմարթֆոնները դառնում են կրկնակի ծանր և հաստ: Բայց գեղեցիկ ֆոտոների համար օգտատերերն այս անհարմարությունը «ներում» են: Թվում է, որ LuMee-ն նաև պետք է լիցքավորի սմարթֆոնը, բայց նման բան չկա: Փոխարենն այն ունի պաշտպանիչ գործառույթ, Iphone-ը դառնում է հարվածադիմացկուն, բարձրությունից ընկնելիս սմարթֆոնը պաշտպանում է պատյանի սիլիկոնե շրջանակը:
http://www.instagram.com/p/BReazxAB5Sq/?taken-by=lumeecase&hl=en
LuMee-ն արժե $69,9 և նախատեսված է iPhone 6, iPhone 6s, iPhone 6 Plus, iPhone 6s Plus, iPhone 7 և iPhone 7 Plus-ի համար:

Տարածել