Luxury Voyage / ճամփորդություն դեպի ֆրանսիական արվեստ ու գրականություն
10/02/2024
Travel Armenia by Luxury Voyage-ը միացել է Ֆրանսիական բովանդակության փառատոնին։ Զբոսաշրջային գործակալությունը FrancoFest2024-ի հովանավորն է։
Travel Armenia by Luxury Voyage զբոսաշրջային գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին։ 22 տարիների ընթացքում այն դարձել է հայաստանյան հուսալի և առաջատար տուրիստական գործակալություններից մեկը։ Ընկերությունն աշխատում է 120 կազմակերպությունների և ընկերությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Տարիներ առաջ հենց Luxury Voyage զբոսաշրջային գործակալությունն էր, որ կազմակերպեց ու Հայաստանում դիմավորեց Ֆրանիսայի նախագահ Ժակ Շիրակի պատվիրակությանը՝ իր 600 անդամներով։ Բացի այդ, գործակալությունը կազմակերպել է նաև Հայաստանում Հունաստանի նախագահի պատվիրակության այցը, Բանկիրների գագաթնաժողովն, ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաժողովը (2024 թ. Սեպտեմբեր), Համաշխարհային հայկական գագաթնաժողով (2024 թ. Սեպտեմբեր) ու պաշտոնական այլ այցեր։
Travel Armenia by Luxury Voyage գործակալությունն ակտիվ մասնակցում է տարբեր միջազգային սեմինարների, համաժողովների ու քննարկումների։ Այս անգամ ընկերությունը միացավ նաև ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնին՝ FrancoFest 2024-ին։ newmag-ի՝ այս փառատոնի հովանավոր դառնալը պատահական չէ։ Ընկերությունում նկատել են, որ Քովիդից պակասել է հատկապես ֆրանսախոսզբոսաշրջիկների այցելությունը Հայաստան։
Travel Armenia by Luxury Voyage զբոսաշրջային գործակալության հիմնադիր Աննա Դավիդյանը կարծում է, որ newmag հրատարակչության FrancoFest 2024-ը կնպաստի, որ ֆրանկոֆոն ու ֆրանսիացի զբոսաշրջիկները նորից հետաքրքվեն Հայաստանով. «Ֆրանսիական արվեստի ու գրականության փառատոնը, հեղինակավոր Գոնկուր մրցանակի պատվիրակության այցը փառատոնին կառաջացնի մեծ հետաքրքություն Հայաստանի նկատմամբ Ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնին շատ ֆրանսիացի հյուրեր են լինելու, բացի այդ, սա շատ լավ առիթ է, որ հրատարակչության հետ, մենք էլ, որպես զբոսաշրջային գործակալություն, ներգրավենք նոր ֆրանկոֆոն զբոսաշրջիկներ, Հայաստանը ներկայացնենք ֆրանկոֆոն երկրներին ու բնականաբար Ֆրանսիային»։
Luxury Voyage գործակալությունն աշխատում է զբոսաշրջային տարբեր շուկաներում՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Օման և այլն: Ընկերության գլխավոր առաքելությունը ծառայությունների մեծ շրջանակ ու լավագույն որակ տրամադրելն է։ Աննա Դավիդյանը վստահ է, որ հիմնադրման օրվանից, մինչև այսօր ձեռք են բերել իրենց գլխավոր կապիտալը՝ հաճախորդների ու զբոսաշրջիկների վստահությունը.
«Մեր գործակալությունն աշխատում է B2B տարբերակով։ Ամեն մի հաճախորդին անհատական մոտեցում ենք ցուցաբերում, որպեսզի հստակ հասկանանք ու իրականացնենք նրանց պահանջները, ցանկություններն ու հնարավորությունները։ Այսօր անթիվ-անհամար տուրիստական գործակալությունններ կան, որոնք առաջարկում են ամենատարբեր ծառայություններ ու պրոդուկտներ։ Սա նշանակում է, որ հաճախորդին դժվար է զարմացնել մատուցած ծառայությամբ։ Մեր գործակալությունը մյուսներից տարբերվում է հաճախորդների հանդեպ վերաբերմունքով։ Մեր գլխավոր յուրահատկությունը հաճախորդների վստահությունն է»։