[InterPress] Սաակաշվիլի. Վրաստանը նորից հզորացնենք
Թոմաս դե Վաալը նոյեմբերի 5-ին հրապարակված իր When Georgians Go Low, Other Georgians Go Lower հոդվածում գրել է Վրաստանում նախագահի ընտրության մասին. «Անձերի վրա կենտրոնանալով՝ իրականում կարող ենք բաց թողնել բովանդակությունը»:
Վաալը հենց այդպես էլ արեց` Վրաստանում երբևէ կայացած ամենամրցակցային քարոզարշավն անվանելով«խայտառակ մրցակցություն» իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ ԲիձինաԻվանիշվիլիի և իմ միջև: Թեև ճիշտ է, որ ես աջակցում եմ ընդդիմության միասնական թեկնածու ԳրիգոլՎաշաձեին, իսկ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»` Սալոմե Զուրաբիշվիլիին, սա չէ ուղիղ պատճառը, որառաջին փուլում Վրաստանի քաղաքացիների 61.36 տոկոսը քվեարկեց իշխող կուսակցության թեկնածուիդեմ: Ավելի շուտ այստեղ կիրառելի է դասական ամերիկյան ասացվածքը. It’s the economy, stupid.
Փաստերն արդեն իսկ խոսուն են: Եկեք սկսենք վրացի քվեարկողների առաջնահերթ խնդրից`գործազրկություն: Տարօրինակ չէ, որ աշխատուժի մեծ մասն անգործ է` կախված դրամականփոխանցումներից կամ նպաստներից: International Republican Institute-ի (IRI) ապրիլիլն անցկացրածհարցման արդյունքով, վրացիների 62 տոկոսը գործազրկությունը նշել է որպես գլխավոր խնդիր` իշխողկուսակցության չկատարված խոստումների և տնտեսական դրության վատթարացման ֆոնին: Որպեսհակադրություն` միայն 3 տոկոսն է իմ կուսակցությունը` Ազգային Միացյալ Շարժումն անվանելխնդրահարույց:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը