FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Lifehack] Ինչու Ձեզ պետք չեն հստակ ժամկետներ և նպ

[Lifehack] Ինչու Ձեզ պետք չեն հստակ ժամկետներ և նպատակին հասնելու մանրակրկիտ ծրագիր

Կարճաժամկետ և հստակ նպատակների համար անհրաժեշտ է պլանավորում, չեկեր և SMART- աղյուսակներ: Դիզայներ Ալեքսանդր Վոլոշինը հորդորում է, ավելիին հասնելու համար հույսը չդնել այդ օգտակար հուշարարների վրա:
«Նպատակներին հասնելուց առավել բարդ, նաև առավել պարզ բան չկա: Այդ մասին հրատարակվել են հազարավոր գրքեր, իրենց անհաջողական համարող անգրագետների հաշվին, շատերը միլիոններ են աշխատել»:

SMART նպատակներ


S  (specific, կամ կոնկրետ)  —  սա անհրաժեշտ է նպատակին հասնելու առաջին քայլերի համար
M  (measurable, կամ չափելի)  —  նպատակի մաշտաբները չափելու համար է պետք
A  (achievable, կամ հասանելի)  —  համադրել իրականության և շրջապատի պայմանների հետ
R  (realistic, կամ իրատեսական, պրագմատիկ)  —  նպատակի հետագա կենսունակության ծրագիր
T (timed, կամ ժամանակի մեջ հստակեցված)  —  հստակեցնել նպատակին  հասնելու հստակ ժամկետները:
Հստակ նշված են բոլոր SMART-նպատակները և դրանց հասնելու պայմանները: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է հասնել դրանց, նույնիսկ սկսել գնալ դեպի նպատակը:

Նպատակների ձախողման պատճառները


Անորոշություն: Նպատակն անորոշ ձևակերպելու դեպքում, անհասկանալի և աղոտ է դառնում նաև դրան հասնելու ճանապարհը: Անորոշ նպատակի օրինակ կարող է լինել այսպիսի արտահայտությունը` ուզում են դառնալ պարող: Դա իրականում գրեթե ոչինչ է: Իրականում պարող դառնալու համար պետք է հստակեցնել այսպես` ես ուզում եմ դառնալ պարող, դրա համար ուղիղ մեկ տարի շաբաթը 5 անգամ, 3 ժամ պարի դասերի եմ գնալու:
Ինչու՞. նպատակին հասնելու համար նախ պետք է պատասխանել այս հարցին, հակառակ դեպքում նպատակն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա միմիայն նպատակ: Ձեր օրգանիզմն պարզապես չի հատկացնի բավականաչափ էներգիա ու ջանք այդ նպատակին հասնելու համար, հատկապես եթե առաջանան խնդիրներ կամ գայթկղվենք ինչ-որ բանով: Մոտիվացիան պետք է լինի պարզ ու հասկանալի` փող վաստակել մեքենա գնելու համար, հանգստանալ աշխատանքից, թարմացնել բնակարանի կահույքը և այլն:
Մարտահրավեր: Դրայվն առաջանում է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին կարողանում ես անել ավելիին, քան թույլ են տալիս հնարավորությունները: Շատ հաճախ մարտահրավերը քողարկված է հենց նպատակի մեջ` մի բան է աղյուսե պատ շարել, մեկ այլ է` եկեղեցի կառուցել:
Դեդլայն: Ժամանակի սահմանափակումը և դեդլայները հզոր ներազդում են ուղեղի վրա: Իմանալով, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, սկսում ես արագ ու արդյունավետ կենտրոնանալ ամենակարևորի վրա: Նույնիսկ եթե նպատակը շատ բարդ է, պետք է սահմանել դեդլայն, գնալ մի քանի քայլ առաջ, հանգստանալ ու նորից  շարունակել:
Էներգիայի բաշխում: Ավելի ճիշտ է կենտրոնանալ մեկ կամ առավելագույնը երկու նպատակի վրա: Դրանից ավելիի դեպքում, սպառվում է ձեր էնեգիան` բաշխվելով մի քանի ուղղությամբ:
Ի ՞նչը կարող է խանգարել: Նպատակներ դնելուց առաջ կարևոր է սևեռել ուշադրությունը այն գործոնների վրա, որոնք կարող են խոչընդոտել: Այդպիսով հնարավոր է նաև բացահայտել պոտենցիալ խնդիրները, հստակեցնել դրանց լուծման բանաձևերը, ապահովագրվել:
Պրոգրեսի մոնիտորինգ: Չափազանց կարևոր է հստակեցնել, թե ուր եք հասել նպատակի ճանապարհին, ինչքան է դեռ մնում:Այդ պրոցեսը իրոք լիցքավորում է, հիմնավորում է, հատկապես, երբ ուժերն արդեն սպառման եզրին են և ուզում եք ամեն ինչ թողնել ու փախչել:
Հաղթանակները պետք է վայելել և տոնել դրանք, հատկապես, եթե դրան երկար եք գնացել: Եթե հաճույք չենք ստանում մեր նպատակներին հասնելիս, չենք տոնում դրանք, չենք գովերգում մեզ, կյանքը պարզապես դառնում է նպատակների մրցավազք: Չէ՞, որ նպատակի հասնում ենք, որպեսզի հաճույք ստանանք և վայելենք դրա արդյունքը:

Նպատակադրման և նպատակին հասնելու պարզ բաղադրատոմս


Նպատակին հասնելու համար պարտադիր չէ խորասուզվել տեսական գիտելիքներում: Որոշեք պարզ նպատակ և հասեք դրան: Օրինակ, ցանկանում եմ մեկ ամսից ակտիվ սպորտով զբաղվել, որպեսզի զարմացնեմ մայրիկիս: Չէ՞ որ ամեն ինչ հեշտ ու պարզ է:
Ամենը աղբ է:
Ավելի ճիշտ, այդքան էլ այդպես չէ: Բոլոր խորհուրդները կիրառելի և արդյունավետ են պարզ և կարճաժամկետ նպատակների համար: Բայց ավելիին հասնելու համար անհրաժեշտ է, մեղմ ասած, անտեսել խորհուրդները:
Նպատակը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրան հասնելու ճանապարհներն անհասկանալի լինեն: Ամենևին էլ պետք չէ վախենալ, հակառակը, ուրախացեք: Չէ՞ որ նպատակը մոտիվացնում է:
Նպատակը պետք է փոխի ապրելակերպը:
Նպատակը պետք է մարտահրավեր լինի, որպեսզի ցանկանաք ապացուցել հենց ձեզ ու մյուսներին, որ կարող եք: Այդ դեպքում էներգիան և եռանդն ինքնստինքյան ծնվում են:
Անհրաժեշտ է իրական օրինակ, որպեսզի հավատաք, հասնեք և գերազանցեք:
Պատկերացրեք, որ արդեն հասել եք նպատակին: Եթե լավ նպատակ էր, երազանքը սկսում է իրականանալ: Եվ եթե նույնիսկ գտնվում եք ծանր կացության մեջ, նպատակն ու երազանքը փրկում են ձեզ:
Սթիվ Պավլինի «Խելացի մարդկանց զարգացման դասընթաց» գրքում որոշ գաղափարներ հաստատում և լրացնում են վերը նշված բոլոր խորհուրդները: Ահա դրանցից մի քանիսը.
«Ամեն անգամ, երբ նպատակ եք դնում, հարցրեք հենց ձեզ, որքանով այդ նպատակը կբարելավի իմ իրականությունը: Եթե այն ոչինչ չի բարեփոխելու, ուրեմն անիմաստ նպատակ է, մոռացեք դրա մասին: Բայց, եթե այն հստակեցնում է ձեր կյանքը, մոտիվացնում է ձեզ, ուրեմն շարժվեք առաջ»:
Ձևավորեք այնպիսի նպատակներ, որոնք օգնում են ավելի ուժեղ, մոտիվացված և կրեատիվ զգաք ձեզ նույնիսկ նախքան այդ նպատակին հասնելը:
Ցանկությունը առաջընթացի «վառելիքն է»: Եթե ձեր ցանկությունները կեղծ են, դուք նույնիսկ տեղից չեք շարժվի: Չկա շարժում, չկա մոտիվացիա:
Շոշափելի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լարված աշխատել, եթե նպատակները ձեզ համար կարևոր են, լարվածությունը ցավոտ չի լինի, չի էլ տանջի:
Ընտրեք հետաքրքիր նպատակներ, որպեսզի մեծ ջանքերը ձեզ բարդ չթվան:
Կարճ ասած, մեծ երազանքն ու ցանկությունները բոլոր բաղադրատոմսերից և խորհուրդներից առավել կարևոր են: Դա է ձեր առագաստանավի վառելիքն ու մոտիվացիան, որի անունն է «Կյանք»:

Տարածել