Մխիթարյանը Մանչեսթրի առաջին ու միակ հայը չէ. ովքե՞ր են մոռացված հայերը
Մի քանի շաբաթ սպասումից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի միակ ֆուտբոլիստը, որ կխաղա Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այս փաստը ոգևորել է ամբողջ հայությանն աշխարհով մեկ:
Երևանում ծնված 27-ամյա Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների թոփ ֆուտբոլիստն է, որը պայմանագիր է ստորագրել աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի՝ Մանչեսթր Յունայթեդի հետ:
«Ես շատ երջանիկ եմ, որ ինձնով հպարտանում են: Ինձ համար պատիվ է լինել առաջին հայ խաղացողն Անգլիայում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Չնայած Մխիթարյանի սպասված ժամանումը Մանչեսթր փոքր և դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար իրադարձություն է, այդուհանդերձ, հայերը գրեթե 200 տարի իրենց հետքն են թողել այս քաղաքի վրա՝ նպաստելով նրա բազմամշակութային հսկայական պատմությանը:
Մանչեսթրի հայ առաջին եկվորները մետաքսավաճառներ էին, որոնք եկան 1835 թվականին Կոստանդնուպոլսից և Զմյուռնիայից՝ հիմնելով տասնյակ տեքստիլ բիզնեսներ, ինչն էլ վկայում է նրանց ձեռնարկատիրական ոգու մասին:
Աղբյուրը` այստեղ:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան