Փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն ազդել մարդկանց վրա
1. Խնդրեք, որ օգնեն Ձեզ
Մենք խոսում ենք «Բենջամին Ֆրանկլինի» էֆեկտի մասին: Ֆրանկլինն ուզում էր արժանանալ մեկի համակրանքին, ում նա ընդհանրապես դուր չէր գալիս: Եվ ի՞նչ արեց Ֆրանկլինը... Նա պարզապես այդ մարդուն քաղաքավարի խնդրեց իրեն տրամադրել հազվագյուտ մի գիրք: Ստանալով խնդրածը` էլ ավելի քաղաքավարի շնորհակալություն հայտնեց: Մինչև այդ տվյալ մարդը խուսափում էր նույնիսկ խոսել Ֆրանկլինի հետ, իսկ այդ դեպքից հետո նրանք ընկերացան:
Մարդը, ով մեկ անգամ լավություն արեց, հաջորդ անգամ էլ պատրաստ է օգնել` ի տարբերություն նրա, ով պարտավորություն ունի Ձեր առաջ: Բացատրությունը շատ պարզ է. մարդը մտածում է` եթե Դուք նրանից ինչ-որ բան եք խնդրում, ուրեմն` ինքներդ էլ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել:
2. Պահանջեք ավելին
Մարդուց պահանջեք ավելին, քան իրականում սպասում եք նրանից: Կարող եք նաև ինչ-որ անհեթեթություն խնդրել, ինչից նա, հավանաբար, կհրաժարվի: Դրանից հետո հանգիստ խնդրեք այն, ինչն ի սկզբանե ցանկանում էիք: Այդքան մերժելուց հետո նա անհարմար կզգա ևս մեկ անգամ մերժել Ձեզ: Նա պարտավորված կզգա անել Ձեր ասածը, եթե այն խելքին մոտ է:
3. Մարդուն անունով կոչեք
Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգին կարծում է, որ մարդուն անունով կոչելը շատ կարևոր է: Իր անունը լսելը մարդու համար ևս մեկ անգամ սեփական գոյության հաստատումն է: Այն, ասես, քաղցր հնչյունների խումբ լինի, որը դրական էմոցիաներ է արթնացնում դրանք արտաբերողի նկատմամբ:
Դիմելաձևը շատ կարևոր է, էական է նաև մարդու տիտղոսի, հասարակական դիրքի հիշատակումը: Ինչպես Ձեզ դրսևորեք, համարժեք պատասխան կստանաք: Օրինակ` եթե մարդուն Ձեր ընկերը կոչեք, որոշ ժամանակ անց նա Ձեր հանդեպ ընկերական զգացմունքներ կտածի, իսկ եթե ուզում եք ինչ-որ մեկի մոտ աշխատանքի անցնել՝ նրան «շեֆ» կոչեք:
4. Շողոքորթեք
Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է, բայց կան որոշ մանրուքներ: Եթե շողոքորթությունն անկեղծ չի հնչում, այն ավելի շուտ կվնասի, քան կօգնի: Եթե շողոքորթում եք բարձր ինքնագնահատական ունեցող մեկին, և դա անկեղծ է հնչում, ուրեմն` Դուք նրան Դուր կգաք, քանի որ նրա իսկ մտքերն եք հաստատում: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդու մոտ դա հակառակ ազդեցությունը կունենա, քանի որ Ձեր ասածը չի համապատասխանի նրա մտածածին: Սա չի նշանակում, որ նրանց պետք է ստորացնել: Այդպես, հաստատ, նրանց համակրանքին չեք արժանանա:
5. Կրկնօրինակեք
Շատ մարդիկ դիտավորյալ կամ առանց մտածելու կրկնօրինակում են դիմացինի շարժուձևը, խոսքն ու պահվածքը: Մարդիկ հիմնականում հակված են լավ վերաբերվել նրանց, ովքեր նման են իրենց:
6. Օգտագործեք դիմացինի հոգնածությունը
Հոգնած ժամանակ մարդն ավելի ընկալունակ է ուրիշի խոսքերի նկատմամբ` լինի դա խնդրանք, թե պահանջ: Հոգնածությունն ազդում է ոչ միայն մարմնի, այլև մարդու հոգեվիճակի վրա: Դա է պատճառը, որ հոգնած ժամանակ մարդիկ խնդրանքին հետևյալ կերպ են պատասխանում. «Լա՛վ, վաղը կանեմ դա»: Երբ մարդը հոգնած է, ոչինչ չի ուզում անել, իսկ հաջորդ օրը, հավանաբար, կկատարի իր խոստումը, այլապես անհարմար կզգա:
7. Առաջարկեք այն, ինչից հրաժարվելն անհարմար է
Սա երկրորդ կետի հակառակ երեսն է: Մեծ խնդրանքով հանդես գալու փոխարեն սկսեք քչից: Եթե Ձեզ օգնել են փոքր հարցում, մեծ խնդրանքի դեպքում էլ չեն մերժի: Գիտնականներն այս մեթոդը սկսեցին կիրառել մարքեթինգի ասպարեզում. սկզբում մարդկանց հորդորում են պահպանել շրջակա միջավայրն ու էկզոտիկ անտառները: Թեթև խնդրանք է, այդպես չէ՞: Երբ սա կատարված է, անմիջապես հաջորդում է մյուս խնդրանքը՝ գնել ապրանքներ, որոնցից ստացված հասույթն ուղղված կլինի հենց այդ անտառների պահպանմանը: Մեծ մասն այդպես էլ անում է: Բայց ուշադիր եղեք, մի բան խնդրելուց հետո պետք չէ անմիջապես մյուսը խնդրել, ավելի լավ է մեկ-երկու օր սպասել:
8. Կարողացեք լսել
Եթե ուզում եք մարդուն Ձեր կողմը գրավել, մի ասեք նրան, որ սխալ է, ամենայն հավանականությամբ, հակառակ ազդեցությունը կունենա: Պարզապես փորձեք լսել Ձեր զրուցակցին, հասկացեք, թե ինչ է նա զգում և ինչու: Գուցե այդ ժամանակ ձեր մտքերը ոչ թե հակասեն իրար, այլ համընկնեն: Այդպես կկարողանաք բացատրել Ձեր տեսակետը: Սկզբում համաձայնվելով` զրուցակցին ավելի հեշտ կհամոզեք լսել Ձեզ:
9. Կրկնեք զրուցակցի հետևից
Կրկնեք զրուցակցի ասածը` միայն թե Ձեր բառերով: Սա ընկերների հետ զրուցելու շատ լավ տարբերակ է: Դիմացինի ասածը փոխակերպեք հարցի և դիմեք նրսն, այդես ցույց կտաք, թե որքան ուշադիր եք: Այս մեթոդին հաճախ դիմում են հոգեբանները՝ իրենց հիվանդների հետ ընկերական շփում ստեղծելու համար:
10. Գլխով արեք
Խոսելու ընթացքում գլխով արեք` ի նշան համաձայնության: Սա ընդօրինակման ազդեցությունն է թողնում: Եթե ուզում եք մարդուն համոզել, որ իրավացի եք, ամբողջ զրույցի ընթացքում գլխով արեք: