[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Հուզական անկման վտանգը
Ամբողջ աշխարհում համավարակը փոխել է խաղի կանոններն ու հիմա ժամանակն է նաև մտածել, թե ինչպես կարելի է հաղթահարել արդեն նշմարվող հոգեկան առողջության ճգնաժամը:
Մեկուսացումը և համաշխարհային սահմանափակումները հուզական անկմանը նպաստող “բարենպաստ” պայմաններ են ստեղծել: Հիմա մենք այնպիսի զգացողություն ունենք, թե ոչինչ իմաստ չունի, ամեն ինչ չեղարկվել է, հետաձգվել ու ոչնչացել: Այս ամենը մի անուն ունի՝ դեպրեսիա:
Պատճառներն իհարկե շատ են: Սոցիալական մեկուսացում, ֆինանսական անորոշություն, գործազրկության վտանգ և իհարկե սեփական առողջության համար անհանգստություն:
Եկեք անկեղծ լինենք, հաջորդ մի քանի ամիսներին հուզական անկման և դեպրեսիայի վտանգը շատ մեծ է ու մենք պետք է դրան պատրաստ լինենք: Ու եթե դուք այն երջանիկներից եք, որոնք դեռ դեպրեսիայի մեջ չեն, պատրաստվեք՝ այն գալիս է:
Ես այս ամենն ասում եմ, որովհետև իրավիճակը կառավարելու համար մենք պետք է իրատես լինենք: Միամիտ ենթադրությունները, թե վարակը ինչ-որ հրաշքով կանհետանա կամ չի անդրադառնա մեր ծանոթներից գոնե մեկի վրա, պարզապես չարդարացված լավատեսություն է: Սա, հնարավոր է, որ մեր կյանքի ամենավտանգավոր համաշխարհային իրադարձություններից է: Մոտակա տարիների համար իրավիճակը հեշտ չի լինելու թե քաղաքական, թե տնտեսական ու նույնիսկ մշակութային առումով:
Ես առանձնացրել եմ երեք ուղեցույց, որ կօգնեն ձեզ հաղթահարել այս դժվար ժամանակներն ու խուսափել դեպրեսիայի կուլ տվող ալիքից:
1. Այսօրվանից մինչև այս ամենի ավարտը դու ունես նոր աստված և դրա անունն է՝ օրակարգ
Ունեցեք հստակ ժամանակացույց: Կազմեք ձեր ամենօրյա գրաֆիկը և շարժվեք դրանով, այլապես ինչքան երկար մնաք տանը, այնքան դժվարությամբ եք վեր կենալու անկողնուց և որևէ օգտակար բան անելու: Օրակարգը կարող է շատ պարզ լինել՝
- Արթնանալու ժամ
- Աշխատելու ժամ
- Ինքնակրթվելու ժամ
- Հանգստի ժամ
- Քնի ժամ
2. Վերականգնեք հարաբերությունները, այլևս արդարացում չունեք
Հիշո՞ւմ եք բոլոր այն մարդկանց՝ ընկերներին, հարազատներին, որոնց հետ ուզում էիք ավելի շատ ժամանակ անցկացնել, բայց չէիք հասցնում: Հիմա արդարացում չունեք:
Վերջապես ունեցեք այն բարդ խոսակցությունը, որից խուսափում էիք, ասեք երկար սպասված ներողության և շնորհակալության խոսքերը, սովորեք լսել և օգտագործեք այս ժամանակը հարաբերությունները կարգավորելու համար:
3. Հիշեք՝ դուք մենակ չեք
Մարդիկ հաճախ ունենում են նույն խնդիրները, հայտնվում են նույն իրավիճակում ու մտածում, թե ոչ ոք իրենց չի հասկանում: Նրանք մտածում են, որ ոչ ոք այնքան չի տանջվում, որքան իրենք:
Իսկ իրականությունն այն է, որ բոլորն ունենում են այդ ապրումները: Հատկապես այսօր, այն ինչի միջով դուք անցնում եք, մյուսները ևս առնչվում են: Կարիք չկա ամաչելու, նեղվելու կամ թաքցնելու ձեր ապրումները: Օգնության տարբեր հարթակներ կան: Դուք մենակ չեք ու մենք միասին սա էլ կհաղթահարենք: Մի պարփակվեք, մի ատեք ինքներդ ձեզ, ատեք վիրուսը ու վստահ եղեք, դժվարություններն են մեզ ավելի ուժեղ ու միասնական դարձնում:
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։