[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ «Մնա տանը»
Այս օրերին աշխարհն ասում է՝ մնա տանը։ Դրա կարևորության ու անհրաժեշտության մասին շատերն են խոսում։ Մարկ Մենսոնն առանձնացրել է քիչ հիշատակվող մեկ փաստ այն մասին, թե ինչո՞ւ է պետք մնալ տանը, և ևս մեկ փաստ այն մասին, թե ո՞րը կլինի տանը մնալու լավագույն «մրցանակը»:
Սոցիալական պատասխանատվության անհրաժեշտությունը
Ավարտվում է կարանտինի երրորդ շաբաթը ու ամեն օր ավելի դժվար է դառնում առավոտյան նույն եռանդով արթնանալը։ Միապաղաղ առօրյան վերջին տարիներին մեզ խորթ էր դարձել։ Մենք մեր այսօրվա անելիքը թողնում էինք գիշերն ուշ ժամի համար, կամ հաջորդ օրվա, երբեմն նույնիսկ երկու շաբաթ հետո էինք անում՝ պատճառաբանելով, որ ժամանակ չկա։
Ինքնամեկուսացման առաջին օրերին ինձ թվում էր, թե դեպրեսիայի մեջ եմ։ Առանց բացօթյա նախաճաշի, մարզասրահի ու ամենակարևորը՝ մարդկային հաղորդակցության՝ իհարկե, շատ դժվար է։ Այս ընթացքում ես ինքս ինձ համար մի բան վերահաստատեցի: Ցանկացած այլ իրավիճակում եթե ինձ ստիպեին տանը նստել հաստատ դեպրեսիայից դուրս չէի գա, բայց հիմա հասկանում եմ, որ ուրիշ դիտանկյունից է պետք նայել։ Եթե պարզապես տանը նստելով կարող ես կյանքեր փրկել, ուրեմն բողոքելու իրավունք չունես։
Այս շրջանում այնքան շատ ժամանակ ունենք։ Առաջ ես հանդիպումներ, զանգեր, հարցազրույցներ ունեի գրեթե ամեն օր։ Էլ չեմ ասում ընկերների հետ հանդիպումները, հարազատների հետ ընթրիքները, կինո, թատրոն, համերգներ։ Երբ դուք այսքան անելու բան ունեք նշանակում է, որ մտքում պլանավորել եք, թե որ աշխատանքի համար ինչքան ժամանակ եք հատկացնելու։ Եթե հանում ենք այդ հանդիպումները, ընթրիքներն ու համերգները, հանկարծ հասկանում ենք, որ կարիք չկա մինչև երեկո հասցնել այս ինչ բանը։ Մեզ այս դադարն իսկապես պետք էր։
Այս փորձառությունն ինձ ապացուցեց, որ սոցիալական պատասխանատվությունը միակ բանն է, որը կանգնած է մեր և քաոսի միջև: Ու սա պարզ ճշմարտություն է թե արտակարգ դրության պայմաններում, թե մեր առօրյա կյանքում:
Ինքնամեկուսացում = ստեղծագործականություն
Այս ժամանակը, որ դատարկ ու անիմաստ է թվում, կարող է մեծապես խթանել ստեղծագործականությանը։
Ես հաճախ իմ աշխատանքը բաժանում եմ երկու մասի՝ ստեղծագործական աշխատանք և ընթացակարգային աշխատանք։ Ընթացակարգային կամ այլ կերպ ասած ադմինիստրատիվ աշխատանքում մենք գործ ունենք ժամկետների, կառուցվածքի և պլանավորման հետ: Այն հետևողական կատարում է պահանջում։
Ստեղծագործական աշխատանքը անկանխատեսելի է։ Որքան շատ ես փորձում պլանավորել դրա կատարման ժամկետներն, այնքան ավելի վատն են արդյունքները։ Դրա համար էլ, օրինակ նկարիչները կամ սցենարիստները պրոդուկտիվ են մինչև այն պահը, երբ նրանց հստակ դեդլայններ են տրվում։
Ինքնամեկուսացման արդյունքում ինձ մոտ ստեղծագործական աշխատանքի վերածնունդ է։ Իմ չափահաս կյանքում ես երևի երբեք այսքան ազատ ժամանակ չէի ունեցել։ Իսկ ստեղծագործականությունն առաջանում է ազատ ժամանակի և պարտավորություններին գերի չընկնելու արդյունքում։
Եթե հաճախ կյանքի արագ տեմպի մեջ ստեղծագործական աշխատանքի համար ժամանակ կամ հնարավորություն չեք ունենում, ուրեմն սա բանաստեղծություն գրելու, նվագելու կամ նկարել սովորելու ճիշտ ժամանակն է:
Միայն ինքներդ կարող եք ձեր օրը հագեցած դարձնել։ Ազատություն տվեք ձեր մտքերին: Սա նոր գաղափարների, կյանքը վերաարժևորելու և նպատակները վերաիմաստավորելու լավագույն պահն է:
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: