FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Գեներալ Մանվելը ԱԺ պատգամավոր այլևս չի դառնա. Ի՞նչ

Գեներալ Մանվելը ԱԺ պատգամավոր այլևս չի դառնա. Ի՞նչով նա կհիշվի

6-րդ գումարման խորհրդարանում Մանվել Գրիգորյանը չի լինի` ռեյտինգային ցուցակով ՀՀԿ-ն Արմավիրում առաջադրում է Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, Հրանտ Գրիգորյանի, Ալեքսան Պետրոսյանի թեկնածությունները: Կա Գեներալ Մանվելի` ներկայացված չլինելու մի քանի պատճառ, որոնցից մեկը գուցե առողջական խնդիրն է:
Ուղիղ 5 տարի առաջ այս օրերին լրատվական դաշտի թոփ թեման Մանվել-Սեյրան զույգն էր:  Իհարկե, մինչև հիմա էլ այդպես է. հերիք է գեներալներից մեկի անունը հայտնվի վերնագրերում, այդ հոդվածը կդառնա շաբաթվա, եթե ոչ ամսվա, ամենաընթերցվածը:
Որտեղ Մանվել, այնտեղ էլ աժիոտաժ (որ ասում ենք Մանվել, Սեյրանն էլ` կողքը): Զորավար Մանվելը պարզապես շարքային պատգամավոր չէ` ՆԳ, ԱԱ և պաշտպանության հանձնաժողովի անդամ է (ոչ թե նախագահ, ինչպես սկզբում էր մամուլը կանխատեսում): Նրա օգնականները մինչև հիմա են պարծենում` գեներալը նաև հայ-ճապոնական հանձնաժողովի անդամ է:
2012-ից մինչև հիմա այդպես էլ ԱԺ երկրորդ հարկից լրագրողների աչքը չկտրվեց` գեներալներ Մանվելն ու Սեյրանը Ծառուկյանի հարևաններն են: Նրանց մշտական ու անպակաս հյուրն էլ` Սամվել Ալեքսանյանը: Հենց ցանկանում է լրագրողներից փախչել, բացում է գեներալի դուռը: Իսկ այնտեղ մտնել ամեն լրագրող չի համարձակվի:



[Մտացրիվ]



Երկու հանգամանք ստիպեց գեներալ Մանվելին լրագրողների առջև դռները լայն բացել` մեկը, երբ ապացուցի, որ իր սև սառնարանն օբսիդիանից չէ, և երկրորդը, երբ ոչ մի տանկի մարտկոց էլ չի բերել իր հետ, ուղղակի ջեռուցման խողովակն է պայթել` դրա գմփոցն էր լսվում խորհրդարանով մեկ:
Հինգ տարում առաջին և վերջին անգամ Մանվել Գրիգորյանը ամբիոնին մոտեցավ միայն մեկ անգամ ` այնպես ելույթ ունեցավ, որ յուրաքանչյուր նախադասություն ասելիք դարձավ: Նա, Սեյրան Սարոյանն ու Սամվել Ֆարմանյանը օրենք էին հեղինակել` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»:
http://www.youtube.com/watch?v=paq1028EkI8
Մինչև այդ ազատամարտիկների մի մասը չէր օգտվում հատուկ իրավունքններից, որովհետև դուրս էին մնացել ցուցակից: Օրենքով սահմանվեց երկրապահ հասկացությունը, մարտական գործողություններին մասնակցած կամավորականներին հատուկ կարգավիճակ տրվեց: Քվեարկությունից առաջ էր, որ գեներալը մոտեցավ ամբիոնին:
«Ազատամարտիկների համար ինչ էլ անենք, քիչ է: Երկրապահը Մանվելի սեփականությունը չէ` Հայաստանինն է։ Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, որոնք շարքային են, իրավունք չունե՞մ։ Ես չեմ ուզում գեներալ-լեյտենանտ լինեմ, ՀՀ առաջին աստիճանի մարտական խաչը ես եմ ստացել, Արցախի հերոս եմ, բայց չեմ ուզում ստանամ, Հունան Ավետիսյանի նման կուրծքս բացեմ, չեմ ուզում իրանցից բարձր լինեմ։ Ստեղ մի հատ խնդիր կա՝ ինչ կա էս երկրում՝ շարժվող ու անշարժ, Հայաստանի Հանրապետությանն է։ Խնդիրն այն չէ, թե ով ա նախագահը, ով ա վարչապետը, փոխվելու են մի ամիս հետո, թշնամություն մի արեք, էգուց տղա-աղջիկ եք պսակելու, բարեկամանաք…»:
Սա միակ դեպքն էր, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատեց գեներալ Մանվելին. «Ասեցիք մի ամիս հետո, մարդկանց մոտ ուրախություն առաջացավ»։ Գեներալն իրեն չկորցրեց. «Ասի` մի ամիս, հո չեմ ասե` որ ամսվա, որ թվի, որ դարի»։
Գեներալների նախագիծն ընդունվեց միաձայն: Ներկա 99 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին: Դա այս խորհրդարանի համար չտեսնված երևույթ էր, որ այդ ժամին, օրվա վերջում, այդքան պատգամավոր մնա դահլիճում: Գեներալ պատգամավորի «խաթեր» համար նույնիսկ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը մինչև վերջ մնացին: Ու քվեարկելուց հետո էլ չգնացին. գեներալ Մանվելի սենյակում քեֆ-ուրախություն էր:
Այդ պահից նրանց տոնացույցում օրենքի ընդունման օրը` 2013-ի հունիսի 18-ը, կարմիրով է գրվում: Դեռ այն ժամանակ, օրենքի ընդունումից հետո գեներալը մի քանի անգամ ասել էր. Խորհրդարան էր եկել այդ օրինագծի համար, այն ընդունվեց, իր առաքելությունը համարում է ավարտված: Ու հարևանությամբ կանգնած պատգամավորներին` հնաբնակներին, նորեկներին, քաղաքական կարիերիստներին ու բազմակուսակցականներին խորհուրդ էր տալիս` նպատակով եկեք, նպատակով էլ հեռացեք Ազգային ժողովից:

Տարածել