BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս չպետք է շնորհավորել մարտի 8-ը. ահա 10 օրին

Ինչպե՞ս չպետք է շնորհավորել մարտի 8-ը. ահա 10 օրինակ

Դուք մեր գրասենյակի զարդարանքն եք:


Ձեզ թվում է, որ  ոչ մի վատ բան նկատի չունեք, ուղղակի գործընկերուհուն անվանում եք գեղեցիկ: Սակայն, զարդարանքը մատի մատանին է, լուսամուտագոգին դրված ֆիկուսը, ոսկե ատամը նարկոբարոնի բերանում: Եվ այսպիսով բոլոր այս սիրելի և անօգուտ զարդարանքները, որոնք ընդգծում են հասցեատիրոջ հեղինակությունը: Եվ այս շնորհավորանքներից ձեր կոլեգաները իրավունք ունեն վիրավորվելու: Ներկայիս միջազգային կազմակերպությունների տվյալներով Ռուսաստանում կանայք վաստակում են 30% ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ՝ զբաղեցնելով նույն պաշտոնը: Հաշվի առնելով վերջին օբյեկտիվ պարամետրերը՝ կրթության մակարդակը, հմտությունները, ցույց տվեցին, որ ռուս կանանց աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան Y քրոմոսոմ կրողներինը: Եվ ո՞վ է այստեղ հարցնում, թե ով է գրասենյակի զարդարանքը: Կոլեգային պետք է ցանականալ լավագույն իրերը, որոնք պետք կգան աշխատանքում՝ հետաքրքիր ծրագրեր, շուտ համաձայնություն տվող հաճախորդներ, գրասենյակի առաջ իրար հրմշտող ներդրողներ և, իհարկե, որ տնօրենը նկատի բոլոր ձեռքբերումները և կատարելությունները: Վերջինը հատկապես կարևոր է, եթե տնօրենը դու ես:

Ցանկանում եմ մնաք/լինեք նուրբ, բարի, հոգատար:


Պետք է անմիջապես նշել, որ ձևակերպումը մնալ թվում է ավելի անպարկեշտ, քան լինելը: Նշում եք դրական հատկանիշներ և նրանց ցանկանում եք մնալ այդպիսին: Սա նշանակում է, որ մարդու հետ մի բան այն չէ և նրան պետք է լինել այդպիսին: Հիմա անցնենք շնորհավորանքի երկրորդ մասին՝ նրբությանը, բարությանը, հոգատարությանը, համբերատարությանը, որոնք կանացի կարծրատիպերի են և շահավետ ցանկացած մեկին, բացի հասցեատիրոջից: Բարի կնոջը կարելի է ստիպել անել ամեն բան, ինչը ձեզ պետք է, հոգատարին՝ տալ առյուծի բաժին հոգսը, իսկ նուրբը չի հակառակվի, երբ ձեր մտքում կծագեն տարօրինակ մտքեր: Ավելի լավ է, որ կնոջը ցանկանաք երազանքների իրականացում: 

Բոլոր մայրերի այս տոնը…


Եթե հայրենիքի պաշտպանի օրը վիճելի է, թե իրականում ում տոնն է, մարտի 8-ը քննարկումների ենթակա չէ, այն ամբողջությամբ գենդերային տոն է: Բավական է քեզ կարծես կին, որպեսզի նշես տոնը, իսկ ծննդաբերել ընդհանրապես պարտադիր չէ: Բավական է քննարկել կնոջը, որպեսզի իմանաս, թե ինչ կապի մեջ է մարդկանց հետ, պարզել, թե ում մայրն է, կամ քույրը, կամ տատիկը, որպեսզի շնորհավորես նրան:  Կինը ինքնին անհատ է և գնահատված մարդ և կանաց միջազգային օրը միայն նրանց մասին է:

Ցանկանում եմ լինեք միշտ երիտասարդ:


Կարելի է երկար խոսել երիտասարդ ոգու մասին, սակայն երիտասարդությունը կապված է օրացույցի հետ: Դու պաշտոնապես հայտնվում ես այդ տարիքային կատեգորիայում ՝ մինչև 30 տարեկան, մի քանի այլ դեպքերում՝ մինչև 35: Միշտ մնալ երիտասարդ հնարավոր է միայն արտառոց դեպքերի շնորհիվ և երիտասարդությունը շարունակելով  «մեր սրտերում»: Մյուս դեպքերում դա չիրականացող ցանկություն է, որը հաստատում է, որ կինը գին ունի, քանի դեռ երիտասարդ է:
Մյուս դեպքերում դա չիրականացող ցանկություն է, որը հաստատում է, որ կինը գին ունի, քանի դեռ երիտասարդ է:

Թող տղամարդիկ հիանան և ընկնեն կանանց ոտքերը:


Երբ քայլելիս որևէ մեկն ընկնում է ոտքերի տակ, անհարմար է և անապահով: Հաշվի առնելով տղամարդկային հիացմունքը շատերը սովոր են արտահայտվել մեքենաներից սուլելով, ինչը ավելի շատ վախեցնում է, քան ուրախացնում:

Դու այսօր կարող ես հանգստանալ, բոլոր հոգսերը ամուսնու վրա են:


Այսպիսի մեկնաբանությանը կարելի է ուշադևրություն չդարձնել, կամ ընդունել որպես կատակ, եթե ընտանիքում ամեն ինչ հավասար է բաշխված, իսկ ուրիշների համար դա ծայրահեղ զայրացնող երևույթ է՝ հիշեցնել այն, որ բոլոր անդուր և պարտադիր հոգսերը անխղճորեն կապված են մեկ մարդու հետ։

Ցանկանում եմ ամուսնուդ բարձր աշխատավարձ:


Հիասքանչ ցանկություն է ամուսնու համար: Օրացույցի մեջ նշեք նրա ծննդյան օրը և շնորհավորանքները պահեք այդ օրվա համար:

Ցանկանում եմ, որ ամուսինդ և տղադ քեզ պաշտպանեն:


Հազիվ թե կինը պատրաստ լինի վտանգել իր ամուսնու և տղայի կյանքը դժար պահերին։


Կարդացեք նաև․



Ցանկանում եմ լինես լավ տնային տնտեսուհի:


Այսպիսի շնորհավորանքը կյանքի իրավունք ունի, եթե ունի շարունակություն․ «Ցանկանում եմ լինես տնտեսուհի այն առանձնատանը, որը քեզ նվիրել են»: Հակառակ դեպքում  մի փոքր նման է տնային ստրկության:  « Լավ տնտեսուհի» բառակապակցությունը չունի ոչ մի կապ ամերիկայի 50-ական թվականներից հայտնի նկարների հետ և՛ ոչ էլ ենթադրում է Դիորից զգեստ, և՛ ոչ էլ զբոսանք ընկերուհիների հետ խանութներում՝ մինչև ամուսնու կվերադառնա աշխատանքից: Զուգարանակոնքը լվանալու, ուրիշի կեղտոտ սպիտակաեղենը տեսակավորելու և կեղտոտ ափսեները լվանալու մեջ չկա ոչ մի գլամուր բան:
Զուգարանակոնքը լվանալու, ուրիշի կեղտոտ սպիտակաեղենը տեսակավորելու և կեղտոտ ափսեները լվանալու մեջ չկա ոչ մի գլամուր բան:

Ձեր պատվին թո՛ ղ երգեն առվակները, իսկ տղամարդիկ ծաղիկներ նվիրեն:


Մարտի 8-ի կապակցությամբ ստեղծվել են բազմաթիվ պատրաստի շնորհավորանքներ և ամենասարսափելի բանաստեղծությունները: Նրանց բարեկամացնում է մի բան՝ նրանք հաշվի չեն առնում այն խնդիրները, որոնց հանդիպում է կինը: Ծաղիկների բացակայությունը ավելի հեշտ է տանել, քան ապակյա տանիքը՝ անհավասար աշխատավարձը, գործատուների կանաց որոշակի պաշտոնների չվերցնելը, տնային պարտավորությունները և վերարտադրողական բռնությունները: Այնպես, որ թո՛ ղ գետակները երգեն իրենց համար, իսկ աշխարհը շարժվի իրավունքների և պարտականությունների բաժանման համար:

Թարգմանիչ՝ Ջեմմա Սարդարյան


LIFEHACKER

Տարածել