Ինչու կանանց տոնին նվիրել գիրք՝ Newmag-ը գիտի հարցի պատասխանը (լուսանկարներ)
Նվիրիր այնպիսի գիրք, որը կցանկանայիր քեզ նվիրեն: Հնգամյա գործունեության ընթացքում Newmag-ը հրատարակում է գրքեր, որոնք կարելի է առանց երկմտանքի նվիրել ամենակարևոր ու բծախնդիր մարդկանց: Տոնական մեր անդրադարձն էլ հստակ կտա հարցի պատասխանը՝ ինչու նվիրել հենց
Անցյալում գիրք ստեղծելու համար անհրաժեշտ էր ունենալ բազմաթիվ տարբեր հմտություններ՝ սկսած գրելու կարողությունից մինչև թղթի ու թանաքի պատրաստում։ Դասական թուղթը հայտնագործվել է Չինաստանում միայն մ.թ. 105 թվականին, Ցայ Լուն. Եվ միայն 1806 թվականին՝ արտադրության մեքենայացման ժամանակաշրջանում, հայտնագործվեց առաջին թղթե մեքենան։
Այդ ժամանակաշրջանից մինչև օրս գիրքը չի կորցրել իր հիմնական նպատակը։ Այն կարող է Ձեզ շեղել ծանր մտքերից, առաջարկել թեթև և գեղեցիկ արկածային պատմություն, ձեզ տեղափոխում է դեպի այլ աշխարհ ու մոլորակ, հրավիրում է հեղինակի հետ միասին խորհել աշխարհի կառուցվածքի վերաբերյալ։
Գիրքը գիտելիքի եզակի աղբյուր է. Զարգացնում է երևակայությունը, ստիպում է մտածել և առաջ շարժվել, հարցեր է տալիս և պատասխանում դրանց։ Հիշեք, որ ժամանակը գրքի լավագույն ընկերն է։ Ճիշտ ընտրված գիրքը դարակի վրա փոշի չի հավաքի, այլ ամեն անգամ կվերադառնա ձեր ձեռքին ու նոր հույզեր, ապրումներ կպարգևի։
Որպես կանոն, նվեր գիրքը համարվում է հարգանքն արտահայտելու յուրօրինակ միջոց կամ ծանոթություն հաստատելու փորձված տարբերակ։ Ի դեպ, անգամ Ֆրանսիայում կրոնական պատերազմների ժամանակ կաթոլիկները գրքեր էին նվիրում թագավորին` խնդրելով ոչնչացնել բոլոր հերետիկոսներին, իսկ բողոքականները` թագավորի սիրտը փափկացնելու մտադրությամբ, ընտրում էին նվերիներից հենց գիրքը։
Գիրքը միշտ եղել է և կմնա ամենանախընտրելի նվերը։ Այն կարող է նախատեսված լինել ցանկացած տարիքի, իրավիճակի, սոցիալական կարգավիճակի համար։ Այդ նվերը դիմացկուն է, մեկանգամյա օգտագործման չէ, կարողանում է տրամադրություն ստեղծել, ստիպել մտածել, գործել: Գիրքը կարող է օգնել մարդուն մտերմանալ սիրելի մարդկանց հետ։ Ձեր սիրելիի համար գիրք կարդալը նոր զգացումներ կարող է առաջացնել հարաբերություններում: