FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մեզ հաճախ ծանր փորձություններն են արմատապես փոխում

Մեզ հաճախ ծանր փորձություններն են արմատապես փոխում. Մարկ Մենսոն


  • Մենք չպետք է փնտրենք վերին ճշմարտությունը, այլ պետք է ամեն օր փորձենք ազատվել մեր սխալներից, որպեսզի վաղը կարողանանք պակաս սխալ լինել։

  • Մենք չգիտենք, թե որն է դրական փորձը և որը՝ բացասական։ Մեր կյանքի ամենադժվար ու սթրեսային շրջանը կարող է լինել իրականում մեզ ձևավորողն ու մոտիվացնողը։ Իսկ մեր կյանքի ամենալավ ու գոհացնող տարիները կարող են լինել շփոթեցնողն ու թևաթափ անողը։ Մի՛ վստահեք դրականի ու բացասականի մասին արմատացած պատկերացումներին։

  • Եթե մենք անընդհատ սխալվում ենք, գուցե կատարելագործման միակ տրամաբանական ուղին թերահավատությո՞ւնն է սեփական անձի հանդեպ, մեր համոզմունքներին ու ենթադրություններին անընդհատ կասկածե՞լը։ Կասկածը ոչ միայն ամենաապահով ուղին է, այլև դեպի ազատություն տանող ուղին։

  • Անորոշությունն առաջընթացի ու աճի հիմքն է։ Հին առակն ասում է. «Եթե մտածում ես, որ ամեն ինչ գիտես, ոչինչ չես սովորի»։ Մենք ոչինչ էլ չենք սովորի, եթե նախապես չընդունենք մեր գիտակցության թերությունները:

  • Եթե պատրաստ չես ընդունել, որ ճիշտ չես եղել, չես էլ կարողանա իրապես փոխվել ու աճել: Առողջ արժեքներ ու առաջնահերթություններ ընտրելուց առաջ պետք է կասկածենք այս պահին մեր ունեցած արժեքներին ու առաջնահերթություններին:

  • Մի՛ ասեք, որ գտել եք ձեզ, ճանաչել եք ինքներդ ձեզ: Այս դեպքում միայն կշարունակեք փնտրել ու պայքարել: Եվ ավելի համեստ կլինեք ձեր դատողություններում ու կընդունեք, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում։

  • Թողե՛ք ձեր անկրկնելիության մասին սին մտքերը: Ինքներդ ձեզ նայե՛ք սթափ ու իրատեսորեն: Ձեզ մի՛ համարեք նոր ելնող աստղ կամ չբացահայտված հանճար։ Ձեզ մի՛ համարեք բացառիկ զոհ կամ ֆանտաստիկ ձախողակ։ Ավելի հասարակ բնութագրե՛ք ձեզ, պարզապես ասե՛ք, որ ուսանող եք, ընկեր, բարեկամ, ստեղծագործող։




Կարդացեք նաև.




  • Կյանքը հակասական է. հենց քեզ թվում է, թե մարտնչում ես ամբողջ աշխարհի դեմ, ուրեմն իմացիր, որ կռվում ես ինքդ քո դեմ: Ընդամենը:

  • Մեզ հաճախ ծանր փորձություններն են արմատապես փոխում։ Մենք միայն ուժեղ ցավ ապրելու պահին ենք հայացքներս ուղղում մեր արժեքներին ու փորփրում դրանք՝ հասկանալու համար, թե ինչու են դրանք մեզ փորձանքի մեջ գցում։

  • Սովորի՛ր դիմանալ քո ընտրած ցավին։ Երբ նոր արժեք ես քեզ համար ընտրում, նաև նոր տիպի ցավ ես մտցնում քո կյանք։ Սիրի՛ր այն՝ նոր արժեքը։ Հաճույք զգա նրանիցու փաթաթվիր նրան։ Հետո գործիր՝ մոռանալով դրա գոյության մասին։
    Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում






Տարածել