FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթահա

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթահարել զղջումը

Պատկերացրեք, թե դուք մասնակցում եք ինչ-որ խնջույքի, որտեղ հավաքված են ձեր անցյալի ես-երը: Ձեր դեռահաս ես-ը, որը վիդեո խաղեր է խաղում կամ էլ ձեր մեծահասակ ես-ի տասնյակ տարբերակները, որոնցից մեկը սիրահարված է, մյուսը փորձում է ավարտել համալսարանը կամ գտնել առաջին աշխատանքը:
Այս ամենը երևի շատ հետաքրքիր է հնչում, բայց կարծում եմ, որ շատ շուտ կձանձրանայիք այս խնջույքից, որովհետև դուք ամեն ինչ գիտեք ձեր ես-երից յուրաքանչյուրի մասին, իսկ նրանք ձեր մասին շատ քիչ բան գիտեն: Հետո դուք այնտեղ կարող եք հանդիպել ձեր այն ես-ին, որից խուսափում եք (դուք գիտեք, թե որ մեկի մասին է խոսքը): Այն նախկին ես-ը, որը սարսափելի մի բան է արել և դուք մինչև հիմա չեք կարողանում ներել ձեզ: Եթե ի վերջո ձեզ ստիպեն խոսել այդ ես-ի հետ, դուք միանգամից կսկսեք մեղադրել նրան` ինչպե՞ս կարող էիր: Ի՞նչ էիր մտածում: Եվ հենց այդ պահին խնջույքը կավարտվեր:
Խնջույքը պարզապես մետաֆոր է այն մասին, թե ինչ է լինում ձեզ հետ, երբ զղջում եք: Դուք անտեսում եք ձեր կյանքի ու ես-ի բոլոր լավ կողմերը և կենտրոնանում այն սխալի վրա, որն անընդհատ տանջում է ձեզ:
Զղջումը հաղթահարելու ճանապարհն այն անտեսելը չէ: Հակառակը: Դուք պետք է ուղիղ խոսեք այդ ես-ի հետ և հասկանաք, թե ինչու եղավ այն, ինչ եղավ: Դուք պետք է հասկանաք ու հոգ տանեք այդ ես-ի մասին և ի վերջո ներեք նրան:



Կարդացեք նաև.



Զղջումը և պատասխանատվությունը
Ո՞րն է զղջման և սխալի միջև տարբերությունը: Ես այսպես կձևակերպեի` զղջումը այն սխալն է, որից մենք դեռ դասեր չենք քաղել: Երբ մենք զղջման զգացում ենք ունենում, խրվում ենք անցյալի սխալների մեջ: Փոխարենը կարող ենք այնպես անել, որ չկրկնենք այդ սխալները:
Զղջումը հաղթահարելու միակ տարբերակը ձեր այդ ես-ին բաց թողնելն է և հասկանալը, թե ինչ էր նա փորձում սովորեցնել ձեզ: Ու հենց այդ ժամանակ խնջույքի միակ ես-ը, որը ձեզ սովորեցնելու ինչ-որ բան կունենա, ձեր զղջման ես-ը կլինի:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել