Ռեյչլ Հոլիս. «Դու պետք է քեզ սիրես»
![newmag-y-n](https://newmag.am/public/assets/images/posts/5122/12846cf0eca56af474c215060b34c5ac.jpg)
Մենք բոլորս մտածում ենք մեր երազանքների ու նպատակների մասին` կարծելով, թե շատ ժամանակ ունեք: Մի օր ես կանեմ դա, մի օր կդադարեմ մտահոգվել` թե ինչ կասեն իմ մասին, մի օր ես կդադարեմ վշտանալ համացանցում վատ մեկնաբանություններ կարդալիս: Եվ ես հիմա մարտահրավեր եմ նետում քեզ. մտածիր` որ դու այլևս չունես այդ մեկ օրը: Մտածիր այդ մասին` որքան էլ տարօրինակ կամ նեգատիվ թվա: Այս մարտահրավերը կյանքի հետ առերեսվելու համար է:
Սկսենք հենց մեզնից` ո՞վ ես դու: Դու ամբողջությամբ ընդունում ու սիրու՞մ ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Սովորաբար մարդիկ շատ հեշտ են պատասխանում այս հարցին, ասելով` իհարկե, ես ընդունում եմ ինձ հենց այսպիսին: Բայց ես նկատի ունեմ` սիրո՞ւմ ես այն, ինչ այսօր կաս, կարծո՞ւմ ես, որ արժանի ես այնքան, որքան իսկապես արժանի ես: Պետք է հասկանալ մի բան` դու պետք է քեզ սիրես և ընդունես` բոլոր թերություններով:
Եվ սա ամենևին էլ չի նշանակում, որ դու մնում ես տեղում. դու կարող ես ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու միևնույն ժամանակ առաջ շարժվել, զարգանալ, կրթվել, ավելի լավը դառնալ:
Ես անտանելի հոգնել եմ այն ստանդարտներից, որոնք այսօր համացանցում մեզ փորձում են պարտադրել` ինչ տեսք պետք է ունենա մարմինը, որքան պետք է լինի իդեալական քաշը: Տեսեք` որքա՞ն էներգիա կունենայիք, ինչե՞ր կանեիք, եթե երբեք չմտածեիք` ինչ տեսք պետք է ունենա ձեր մարմինը: Ուշադրություն մի՛ դարձրեք մարմնի թերություններին, որովհետև դրանք կարևոր չեն:
![Աղջիկ ջան, ուշքի արի](https://newmag.am/public/assets/images/books/e48a93682a9d4a78c03cece856292d9d.jpg)
Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Կարդա նաև
![Սկզբունքներ, որոնք առաջարկում է «ֆինանսական աշխարհի փիլիսոփա-թագավորը» իր գրքում (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սկզբունքներ, որոնք առաջարկում է «ֆինանսական աշխարհի փիլիսոփա-թագավորը» իր գրքում (տեսանյութ)
![Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
![Newmag-ը հայերեն է հրատարակել աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառված «Սկզբունքներ» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը հայերեն է հրատարակել աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառված «Սկզբունքներ» գիրքը (թրեյլեր)
![Տեղի ունեցավ Կամալա Հարիսի գիրքը՝ «Մեր դավանած ճշմարտությունը» հուշագրության հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Տեղի ունեցավ Կամալա Հարիսի գիրքը՝ «Մեր դավանած ճշմարտությունը» հուշագրության հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
![Newmag-ը ներկայացնում է 2025-ի առաջին գիրքը՝ Կամալա Հարիսի «Մեր դավանած ճշմարտությունը» (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)