[Անիծյալ երկուշաբթին] Տասնամյակն ավարտվեց․ 5 կարևոր դաս 2010-ականներից

[Անիծյալ երկուշաբթին] Տասնամյակն ավարտվեց․ 5 կարևոր դաս 2010-ականներից

Սա այն յուրահատուկ պահերից է, երբ գրողները և լրագրողները փորձում են առանձնացնել տասնամյակի «լավագույն» ու «վատագույն» պահերը: Փոխարենը, Մարկ Մենսոնը տասնամյակի մի քանի կարևոր դասերն է առանձնացրել:

Դաս 1 – Համացանցը  չի մտերմացնում մարդկանց, այն բաժանում է նրանց

Կարծիք կա, թե տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մարդիկ մտերմանում են, այն օգնում է մարդկանց ավելի հանդուրժող դառնալ և համախմբվել որոշ հարցերում: Սակայն անընդհատ զարգացող աշխարհում կորցրել ենք բացասական ազդեցությունների իրական հետքը: Ցավոք, որքան շատ են մարդիկ ծանոթանում այլ կարծիքների հետ, այնքան ավելի շատ են ուզում, որ այդ այլընտրանքային տեսակետները գոյություն չունենային: Հակադիր կարծիքների հանդեպ անհանդուրժողականության այս զարգացող ալիքը տարածվել է ամբողջ աշխարհում: Մենք 2020-ականներ ենք մուտք գործում սոցիալական մեդիայի հետ երկիմաստ հարաբերություններով և ինֆորմացիոն տարափով:

Դաս 2 – Ուշադրությունը փխրուն է և պետք է կառավարվի

Ուշադրության պակաս 2010-ականներին չկար: Տարիներ հետո այս ժամանակաշրջանը կընկալենք որպես պատմության մի դրվագ, երբ հասարակությունը վերջապես «հագեցավ» ուշադրության ծարավից: Սակայն հիմա պետք է հասկանանք, թե ինչն է արժանի մեր ուշադրությանը:  Մենք պետք է զարգացնենք մեր կարգապահության զգացումը և զգացմունքներին տրվելու փոխարեն գիտակից ընտրություն կատարենք:

Դաս 3 – Ամենակարևոր հմտությունը, հավանաբար, ինքնակրթությունն է

Միջակության ժամանակաշրջանն ավարտված է: 21րդ դարում գերակշռում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» բանաձևը: Այսօր ինֆորմացիան անսահմանափակ է և հասանելի բոլորին: Հետևաբար, առավելություն են ստանում այն մարդիկ, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել այդ գիտելիքը: Այսօր պետք է սովորել, թե ինչպես սովորել: Որքան շատ գիտելիք ստանաք, այնքան հեշտ կլինի կողմնորոշվել տեղեկատվական տարափում:


Կարդացեք նաև․


Դաս 4 – Գուցե քոլեջն այլևս պարտադիր չէ

Վերջին տասնամյակն ապացուցեց, որ քոլեջը բաց թողնելը միշտ չէ, որ սխալ ու անիմաստ որոշում է: Համալսարանները հիմա ավելի թանկ են և ավելի վատ կրթություն են առաջարկում: Եվ, որ ամենակարևորն է՝ դրանք պակաս անհրաժեշտ են լավ կարիերա ունենալու համար: Անշուշտ, շատ մասնագիտություններ ձեռքբերելու համար քոլեջն իսկապես կարևոր է, բայց վերադառնանաք նախորդ կետին՝ նոր տասնամյակում հաղթելու են նրանք, ում համար ինքնակրթությունը գիտելիքի հիմնական աղբյուրներից է:

Դաս 5 – Չնայած, որ հիմա ապրելու համար լավագույն ժամանակն է, չի նշանակում, որ այն նաև ամենահեշտն է:

Մենք ավելի ապահով ենք, ավելի առողջ, պակաս բռնի, ավելի զարգացած, քան երբևէ: Մենք ավելի շատ տնտեսական ազատություն ունենք և ավելի շատ կապ աշխարհի հետ, քան պատմության ընթացքում ցանկացած այլ ժամանակաշրջանում: Սակայն ինֆորմացիայի և հնարավորությունների այս առատության համար բարձր գին ենք վճարում: Մեզ համար ավելի բարդ է դարձել իմաստ և նպատակ գտնելը: Ես սա անվանում եմ զարգացման պարադոքս. որքան ավելի լավն է դառնում աշխարհը, այնքան ավելի մեծ են դառնում մեր ակնկալիքները: Հետևաբար ավելի բարդ է դառնում մեր ամենօրյա կյանքում իմաստ գտնելը: Թող նոր տասնամյակը պակաս շփոթեցնող լինի:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք