[Անիծյալ երկուշաբթին] Քո հաջորդ մեծ ցատկը․ Մարկ Մենսոն

[Անիծյալ երկուշաբթին] Քո հաջորդ մեծ ցատկը․ Մարկ Մենսոն

Բեսթսելլեր հեղինակը՝ փոփոխության անխուսափելի ցավի, «զարգանալու մտածելակերպի» և «առաջընթացի» գաղափարի մասին։

  1. «Առաջընթացի» գաղափարը

Եթե կինոման եք, ուրեմն այս դրվագը ձեզ ծանոթ կլինի.  Գլխավոր հերոսն անդադար սխալվում և ձախողվում ֆիլմի ընթացքում: Միայն 90 րոպե անց` ֆիլմի վերջում միանգամից փոխվում է ու` հաջողությունը հաջողության հետևից: Ինչպես գիտեք, ֆիլմն իրականություն չէ:

«Առաջ/հետո» պատմություններում սովորաբար միայն վերջնական արդյունքն է երևում:  Ու դա մեզ դուր է գալիս: Մտածում ենք, որ կյանքում էլ է այդպես: Ինչ-որ արտասովոր դեպք պիտի տեղի ունենա և վերջ` մենք կփոխվենք:

Մենք չենք գիտակցում, որ իրական փոփոխությունը գալիս է հարյուրավոր փոքր, առաջին հայացքից անկարևոր թվացող իրադարձությունների և որոշումների հետ: Մենք մեր փոփոխությունը վերագրում ենք ընդամենը մեկ` կարևոր ու առանցքային իրադարձության հետ: Իրականում աննշան թվացող դեպքերն են մեզ տանում տարբեր ուղղություններով:

Այնպես չէ, որ «մեկ ցատկ» և դուք լրիվ ուրիշ մարդ եք դառնում: Այդ փոփոխությունը դանդաղացրած կադրի էֆեկտով է աշխատում:

  1. Ո՞րն է «զարգանալու մտածելակերպը»

«Զարգանալու մտածելակերպն» առասպել է, թե՞ ոչ: Մոտ 15 տարի առաջ արված հետազոտության արդյունքով մեր մտքերը և տրամադրվածությունն ուղղակիորեն ազդում են մեր կարողությունների վրա: Ըստ հետազոտության` մարդիկ, որոնք մտածում են, որ կարող են ավելի լավը դառնալ և բարելավել իրենց կյանքը` հենց այդպես էլ անում են: Իսկ նրանք, որոնք վատ են տրամադրված` այդպես էլ որևէ բանի չեն հասնում:

Մեկ տասնամյակից ավելի այս հետազոտությունը հաստատում էր, որ սեփական անձի հանդեպ հավատը հաջողության հասնելու կարևոր նախապայման է: Տարիներ անց, 400 հազար աշակերտների շրջանում արված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ հնարավոր չէ երեխաներին սովորեցնել հավատալ սեփական ուժերին:

Այստեղ երկու տարբերակ կա: Հնարավոր է, որ կրթական համակարգն է շատ վատը: Կամ էլ պետք է ընդունել, որ «զարգանալու մտածելակերպն» այնքան էֆեկտիվ չէ, որքան ենթադրում ենք:

Սա մտքերդ խառնող այն պահերից է, երբ հասկանում ես` հոգեբանությունը բարդ բան է: Մարդիկ չափից շատ բարդ են, որպեսզի նրանց վրա կարողանան հուսալի փորձարկումներ անել: Այն, ինչը մեկ տասնամյակ առաջ ներկայացվում էր որպես փաստ և ճշմարտություն, հաջորդ տասնամյակում ոչինչ է դառնում:


Կարդացեք նաև


  1. Փոփոխության անխուսափելի ցավը

Փոփոխություններից ոչ միշտ եք լավ զգում: Կյանքի ամենամեծ ձեռքբերումները հաճախ ստանում ենք կասկածների հետ միասին: Եթե որևէ մեկը ձեզ անհասկանալի ոգևորությամբ պատմի իր կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին, ապա կասկածի տակ դրեք նրա ասածը:

Իրական փոփոխությունը տհաճ է մեկ պարզ պատճառով` դուք դուրս եք գալիս ձեր կաղապարներից, մարտահրավեր եք նետում ձեր կանխակալ պատկերացումներին, դեմ եք գնում ձեր ենթադրություններին և զգացմունքներին: Եվ դա այդքան էլ հաճելի չէ:

Հիշեք, որ այդ փոփոխությունը բարդ է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր շրջապատի: Մենք ինքնագոհ արարածներ ենք: Երբ որևէ մեկն ինչ-որ մեծ առաջընթաց է ունենում, մարդկանց առաջին արձագանքը սովորաբար պարսավանքն է լինում: Հիշեք սա, երբ որոշեք դուրս գալ ձեր կաղապարներից:

markmanson.net


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք