Ռեյչլ Հոլիսը բաժանվել է ամուսնուց․ որոշումը կայացրել են միասին

Լուրը հայտնել է Ռեյչլ Հոլիսը՝ Ինստագրամի իր էջում։
«Ընկերներ, Ձեզ համար վատ լուր ունեմ: Իրականում գաղափար անգամ չունեմ, թե որևէ այլ մեկն ինչպես կհայտներ այս նորությունը, բայց ես պատրաստվում եմ ասել ճշմարտությունը: Ես ու Դեյվը կայացրել ենք չափազանց բարդ որոշում. մենք ամուսնալուծվում ենք:
18 տարի առաջ մենք սկսեցինք այս պատմությունը` որպես լավագույն ընկերներ: Իրականում մեր ընկերությունն ու այն, ինչ մեզ կապում է, կարճաժամկետ ու ոչ էֆեկտիվ լուծում էր այն ամենին, ինչ մենք ձախողում էինք: Վերջին երեք տարում մենք անվերջ մտածում ու լուծումներ էինք փնտրում և եկանք այն եզրահանգման, որ երկուսիս համար էլ ավելի առողջ ու հարգալից լուծում կլինի ամուսնալուծվելը: Մենք վերջ ենք դնում մեր համատեղ «ճանապարհորդությանը»:
Ուզում եմ նշել, որ մենք լավ ընկերներ ենք մնում, քանի որ շարունակելու ենք միասին մեծացնել մեր երեխաներին ու ղեկավարել մեր բիզնեսը` որպես գործընկերներ:
Պետք է անկեղծ լինեմ. վերջին մեկ ամիսը մեր կյանքի վատագույն ժամանակաշրջանն էր: Ես ցանկանում եմ շատ ուժեղ և լավատես լինել ձեզ համար, բայց էներգիայիս ամեն մի մասնիկը պահված է երեխաներիս համար:
Մենք` որպես բաց գիրք` մեր սիրելի հետևորդների համար, հույս ունենք, որ մեզ թույլ կտաք այս անձնական պահը միայն մերը լինի: Հույս ունենք` կհասկանաք, որ մենք ցանկանում ենք այս փոփոխությունները հեռու պահել սոցիալական մեդիայից: Խնդրում ենք հարգել մեր անձնական տարածքը, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ մեր 4 երեխաների վրա ու մտածել մեր կյանքի հաջորդ փուլի մասին»:
[gallery]

Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
