JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչո՞ւ պետք է կարդալ Մարտին Սեի «Հայելային ավազակը

Ինչո՞ւ պետք է կարդալ Մարտին Սեի «Հայելային ավազակը» գիրքը․ Զգուշացե՛ք, տեքստում կա սփոյլեր

Միջնադարյան ալքիմիայից մինչև բիթնիկների պոեզիա. նուրբ խաղերով և գեղեցիկ անդրադարձներով բարոկկոյի վեպը լի է գաղտնիքներով, սպանություններով և կախարդությամբ: 2003-ին նախկին Կերտիս Սթոունը ընկերոջ ճանապարհվում է Լաս Վեգաս: Նա ուզում է, որպեսզի Կերտիսը խուզարկի Վեգասում լեգենդար խաբեբա Սթենլի Գլասին: Դրանից առաջ Սթենլին իր ամբողջ հանցակազմով կողոպտել էր խաղատունը.Դեյմոնը լցված էր վրեժով: Շուտով Կերտիսը կռահում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ. միայն նա չէ այս գործով Վեգասում:
Երկրորդ մասը մեզ տանում է 1958 թվական: Այնտեղ՝ Վենիսում, 16 տարեկան ծնողազուրկ, լքված Սթենլին փորձում է գտնել հենց նրան՝ Էդրիան Վելսին: Սթենլին հավատացած է, որ գրքում, որը նա կգտնի, թաքնված է մութ, կախարդական միտք, որը գուշակելով նա կկարողանա իշխանություն ունենալ աշխարհի վրա:

Եվ վերջապես, վեպի երրորդ մասը Վենեցիայում Գրիվանոյի արկածների մասին պատմվածքն է:

 
Սպասել, որ գիրքը կունենա պարզ ու ռացիոնալ ավարտ, մի փոքր անհեթեթ է: Դրան կհավատան նրանք, ովքեր հասցրել են ուսումնասիրել համանման դրվագներով վեպեր: Ամեն ինչ կարող է անսպասելի «եռալ», այլ հանգույցներ գտնել: Սակայն մի փոքր էլ համբերություն, և առջևում մեզ սպասում է հեքիաթայնությունը:
Գիրքը կարդալիս ընթերցողը անհամբերությամբ սպասում է, թե երբ են շքեղությունն ու հրաշքը վերափոխվելու դասական, «թափանցիկ» սյուժետային գծագրերի: Սպասումը դառնում է անտանելի: Վեց հարյուրերորդ էջերին ընթերցողը սպասում է, որ ուր որ է փազլները կհայտնվեն իրենց ճիշտ տեղում, բոլոր հարցերը կգտնեն ստույգ պատասխաններ, բայց ոչ, դա տեղի չի ունենում․․․ Մենք այդպես էլ չենք իմանում իրականում գոյություն ունե՞ր կախադրանքը, և թե ինչ գիտեր դրա մասին պոետ Էդրիան Վելսը: Մենք չենք իմանում նաև, թե ինչպես Սթենլի Գլասի մոտ ստացվեց ստեղծել խաղացողի՝ իր փայլուն կարիերան՝ շնորհիվ վերերկրային ուժերի: Չկա ստույգ տվյալ, թե հերոսներից ով մնաց ողջ և ով մահացավ: Յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն վերլուծի իրադարձությունները՝  հնարավոր բոլոր տարբերակներից ընտրելով առավել հավանականը:


Կարդացեք նաև․



Եթե երբևէ լուրջ չեք մտածել այն հարցի շուրջ, թե ով է վերջապես գիրքը ստեղծողը՝ հեղինակը՝ գիրքը գրողը, թե ընթերցողը՝ այն վերարտադրողը, ձեզ համար ձանձրալի կլինի կարդալը և փիլիսոփայական տեսանկյունից խնամքով թաքցված ենթատեքստերը գտնելը: Եթե կարդալիս այն արագորեն փորձեք հասցնել ավարտին, ապա այնքան էլ հետաքրքիր չի թվա ձեզ ստեղծագործությունը ամբողջությամբ:
Մի խոսքով, «Հայելային ավազակը»-ը վերուստ ստեղծված է եղել գայթակղելու, զայրացնելու և հիասթափեցնելու նպատակով, և հենց դրանում է թաքնված նրա անբացատրելի եզակիությունն ու արևմուտքում հանած մեծ աղմուկը:
Սեյը բռնում է մեր քթից, քարշ տալիս ամենախուլ անկյուններն ու թողնում առանց քարտեզի ու GPS-ի: Հեշտությամբ կորցնում է ամենակարևոր հերոսներին՝ աղոտ ակնարկներ անելով, տալիս է հանելուկներ, որոնք անպատասխան են: Հեղինակից ոչ մի հուշում չստանալով՝ ինքներս մեծ դժվարությամբ փորձում ենք գտնել բոլոր պատասխանները, սեփական պատճառաբանությունները, ի վերջո կանգնելով այն մտքին, որ Սեյը մեզ «թողեց օդում»: Եվ այս ընթացքը ավելի հետաքրքիր է ու գայթակղիիչ, քան ամբողջ վեպը վերցրած: Դե ինչ, բարի ընթերցում:

Նկարազարդումը՝ Վահրամ Մկրտչյանի


MEDUZA

Տարածել