Մարքսիստ Դավիթ Հակոբյան. 10 ասույթ, մտույթ, մարքսույթ
- Բոլորս` նախագահից մինչև կաթողիկոս, մարքսիսիտ ենք:
- Արցախյան հիմնահարցի դիվանագիտական նոր դոկտրինի հիմքում մարքսիզմի հիմնադրույթն է և կոչվում է ազգերի ազատ ինքնորշում:
- Մարքսը քաղաքացիական հասարակություն կոչվածը համարում էր ֆիկցիա, քանի որ հասարակությունը կարող է լինել միայն դասակարգային:
- Լիբերալ պրոֆեսուրա-շառլատանների սիրած` կոռուպցիա հասկացությունը պետական ապարատի արատ է, բայց պետական ապարատի ամենամեծ արատը տզրուկային կապիտալն է:
- Ընտրության ժամանակ 41-րդ տեղամասում ասում էին`«Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած»։
- Այսօր դեռ միայն Մարքսն է դուրս եկել իր գերեզմանից և հասարակության առջև հառնել է որպես կիսաաստված` իր գաղափարական զորությամբ:
- Քաղաքական «տուգանային հարվածի» հնարավորությունը տրվում է 1 անգամ, 2-րդ անգամ չի տրվում:
- 2008թ. մարտի 1-ը Հայաստանի 3-րդ հանրապետության վախճանն էր, 4-րդ հանրապետության` երկունքը:
- Ովքե՞ր են լինելու մեր նոր տնտեսական քաղաքականության դենսյաուպինները, մեր բիսմարկները, մեր ստոլիպինները, մեր ֆրանկլինռուզվելտները: Այս գաղափարական ուղեղներն են կարևոր, ոչ թե` ո՜վ կլինի թագավորը:
- Քաղաքական կապիտալ ստեղծելու համար հարկավոր է ֆինանսկան կապիտալը միավորել գաղափարական կապիտալի հետ:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)