Լքեց ընտանիքը, մերկացավ կղզում և հիվանդացավ գրիպով. 82-ամյա ծերունու անհավանական պատմությունը
Ճապոնացի Մասաֆումի Նագասակին 1989 թվականին փախավ Սոտոպանիրի կղզի (Թարգմանաբար Սոտոպանիրի նշանակում է հեռու-հեռավոր կղզի), որի ընդհանուր մակերեսը 1ք/կմ է: Այս կղզի նույնիսկ ձկներն են հազվադեպ լողում: Ճապոնացին այդ կղզում ապրեց անհայտ այնքան ժամանակ, մինչեւ 2012 թվականին նրան գտան Reuters գործակալության լրագրողները: Մինչեւ հիմա ծերուկին այցելում են լրագրողներ եւ նա սիրով պատմում է իր պատմությունը:
Մասաֆումի Նագասակին հատկապես չի սիրում խոսել իր անցյալի մասին, մինչեւ այն պահը, երբ որոշել է տեղափոխվել կղզի: Հայտնի է, որ նա ունեցել է կին, երկու երեխաներ, ունեցել է լուսանկարչի աշխատանք, սրճարան է ունեցել, եղել է նաեւ գործարանի աշխատակից: Առեղծվածային կղզու մասին լսել է գործընկերոջից եւ ոգեւորվել քաղաքակրթությունից փախչելու գաղափարով: Վերջին կաթիլը եղավ այն, որ ինքնաթիռով թռչելիս վերեւից տեսավ, թե որքան կեղտոտ է ծովը: Դրանից հետո ճապոնացին, որ միայնակ բնության մեջ ապրելու փորձ չուներ, վերցրեց ուսապարկն ու մեկնեց կղզի: «Հասարակությունը ինձ հիմար էր համարում և ստիպում էր ինձ իսկապես հիմար զգալ: Կղզում ես վերջապես ձերբազատվեցի այդ զգացումից: Այստեղ չկա հասարակական կանոններ, միայն բնության օրենքներ են: Կարիք չի առաջանում այդ օրենքները հաղթահարել, միայն պետք է ենթարկվես այդ կանոններին: Այստեղ երբեք ես չեմ տխրել` այդպիսի զգացում ունենալով անհնար է դիմանալ»:
[caption id="attachment_52549" align="aligncenter" width="620"]Նագասակին կղզի մեկնելիս իր հետ վերցրել է մի քանի իրեր` այդ թվում փոքրիկ վրան, սակայն թայֆունը ամեն ինչ ավերել է: «Ես միանգամից արեւահարվեցի և ինձ թվում էր, որ այստեղ անհնար է ապրել»,-Տարիներ անց կղզում անցկացրած առաջին օրերի մասին վերհիշել է Նագասակին: Առաջին տարիներին հեռվում նավ տեսնելիս ճապոնացին արագ հագնվել է, սակայն հետագայում դադարել է այդպես անել` «Մերկ քայլելը հասարակության մեջ անհարմար է, բայց այստեղ` կղզում, նորմալ է, ես դա ընդունում եմ որպես համազգեստ: Երբ այստեղ ինչ որ բան հագնում եմ, ինձ թվում է անտեղի է ու անհարմար»:
Կարդացեք նաև.
- Սկզբից ձախողել են, հետո հաջողել․ ահա 4 նշանավոր մարդու պատմություն
- [Անհավանական] 128-ամյա տղամարդը վստահեցնում է, որ ինքը Ադոլֆ Հիտլերն է
- Կատարյալ քաղաքացին ու կատարյալ կառավարիչը. Կյանքի փիլիսոփայությունը՝ չինական իմաստնությամբ
Բայց երբեմն Նագասակին ստիպված է լինում հագնվել: Ամեն շաբաթ նա նավակով լողում էր հարեւան կղզի, որտեղ ստանում էի ընտանիքից փոխանցվող 10 հազար իենը, սնունդ եւ խմելու ջուր գնելու համար: Սովորաբար ճապոնացին սնվում էր բրնձի ալյուրից պատրաստված բլիթներով:
[caption id="attachment_52550" align="aligncenter" width="620"]Նագասակին լողանալու եւ սափրվելու համար օգտագործել է անձրեւը: Նա չի ունեցել ոչ կրակահան, ոչ կապի միջոցներ, ոչ մթերքի մեծ պաշար` միայն բրինձ: Նագասակին չի կերել միս, ձուկ և կրիայի ձու, որոնցից կղզում շատ կա: Իր այս որոշումը նա բացատրել է բնության նկատմամբ սիրով: Նրա միակ երազանքն է մեռնել այդ կղզում, որը դարձել է իր տունը:
Նրա միակ երազանքն է մեռնել այդ կղզում, որը դարձել է իր տունը:
Չնայած նրա այդ երազանքին, տեղական իշխանությունները գրիպով հիվանդ 82-ամյա Նագասակիին դուրս բերեցին կղզուց եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառով թույլ չեն տալիս վերադառնալ կղզի: Հիմա նա ապրում է իր կղզուց 60 կիլոմետր հեռվում գտնվող մի քաղաքում: 30 տարի կղզում ապրելուց հետո ճապոնացին հեշտ չի հարմարվում խիստ կաններով հասարակության մեջ ապրելուն ու անընդհատ շրջապատված լինելով մարդկանցով:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։