BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պատառիկներ Ծմակուտից. Մաթևոսյանական խոհեր

Պատառիկներ Ծմակուտից. Մաթևոսյանական խոհեր

Պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը: Քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես: Քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր:

***


***


Երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը: Մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը:

***


Իրականությունը մեր մշակույթից, մեր կուլտուրայից խուսափում է։ Էս մեր թուլության պատճառով։ Մեր թևերը չեն կարողանում ընդգրկել կյանքը իր ամբողջությամբ, իր խորությամբ, իր ընթացքի արագությամբ, իր հեղափոխականության պահը։ Դա իհարկե, անպայման, կպատժի մեզ և կկործանի էն բոլոր խեղճուկրակ փորձերը, որոնք մշակույթ են ձևանում, բայց մշակույթ չեն։

***


Ինչպես գեներալները չեն սպանում գեներալներին և հեռավոր ուղերթի վարորդները ողջունում են միմյանց, մեռնող ծիածանի տակով այդպես շշնջա քո տոհմի այդ երեխային՝ թող սուրբ լինի քո սրտի դողը և ընդունելի լինի մատաղի գառան քո վիզը: Եվ իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է, որովհետև խոստովանանքի բառը հնչում է միայն քո աստվածության տաճարներում:

***


Այս սիրելի-սարսափելի, խոցելի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։

***


Սուտը կարող է բանակներ շարժել, կարող է ժողովուրդներ հիմարացնել, կարող է քաղաքական համակարգի հիմք դառնալ, մարմնավորվել իրբև իրականություն և գրողին ներկայանալ իբրև թե Կյանքն է: Բայց դառնալ գրականությո՞ւն: Երբեք:

***


***


Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

***


Համալսարաններում վկայական են տալիս և ոչ թե խելք, որովհետև խելքը սովորովի չէ,այլ բնականից,և դրա համար էլ լինում են վկայական ունեցող ավանակներ և չունեցող իմաստուններ:

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններն` այստեղ:


 

Տարածել