BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երևանյան բեսթսելեր». Մայիսին Newmag-ն ունի երեք բ

«Երևանյան բեսթսելեր». Մայիսին Newmag-ն ունի երեք բեսթսելլեր

newmag-y-n

«Երևանյան բեսթսելեր» նախագիծն այս շաբաթ ներկայացրել է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների 2021-ի մայիսի լավագույն տասնյակը: Newmag-ն ունի երեք բեսթսելլեր։ Այս գրքերն այս տարվա մեր հրատարակություններից են, որոնք միանգամից դարձան պահանջված ու սի

Այս գարնան ամենասպասված գրքերից մեկը՝ իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» է։ Ֆերանտեն գրական ֆենոմեն է ու բեսթսելլերների հեղինակ. համաշխարհային այսպիսի հաջողություն իտալացիներն ունեցել էին 20-րդ դարում։ 1970-ականներին՝ Իտալո Կալվինոն էր, 1980-ականներին՝ Ումբերտո էկոն։ Գրեթե 30 տարի անց իտալական գրական նոր հրաշքը կին է՝ Էլենա Ֆերանտեն, որի մասին ոչինչ հայտնի չէ։  «Իմ հանճարեղ ընկերուհին» գրքում Ֆերանտեն նկարագրել է 1950-ականների  Իտալիան՝ քաղաքական պատմության հետնաբեմում են զարգանում իրադարձությունները, որոնց հիմքում աղքատությունն է և ընտանեկան բռնությունը։ Բայց երկրի քաղաքական անցուդարձը վեպերում ընդամենը ֆոն է՝ հերոսների միջավայրը, ժամանակաշրջանի զգացողությունը փոխանցելու համար։ Իսկ առաջին պլանում ընկերության, նվիրվածության, հարաբերությունների մասին է։ Հենց այս գիրքն էլ դարձել է մայիսի ամենավաճառված գրքերից։

 

Հաջորդ հորիզոնականում Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» գիրքն է։ Սա արդեն 5-րդ գիրքն է, որ Newmag-ը ներկայացնում է հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» Ազնավուրի առաջին գեղարվեստական ժողովածուն է: Մինչև հիմա Newmag-ը թարգմանել էր մեծ արտիստի գրած ինքնակենսագրականները։ Հոր ու որդու հարաբերություններից, մինչև պապի ու թոռան նուրբ կապ, բնության ու կենդանիների հանդեպ սեր: Ազնավուրի նովելները գրված են առաջին դեմքով, բայց դրանք ինքնակենսագրական չեն, զգացմունքային են ու կյանքն ապրած տարիների մեծ փորձով սովորեցնում են, ինչպես լինել երջանիկ: Ազնավուրը վարպետ էր տեքստ գրելու մեջ, նույնիսկ այս՝ առաջին գրական քայլերով, Շառլը կարող է ընդգրկվել օտարագիր հայ գրողների պատվավոր ցանկում։

 

 

Հաջորդ գիրքը, որ հայտնվել է մայիսի ամենավաճառված գործերի շարքում, «Լռակյաց հիվանդն» է։ Այս գիրքը Amazon-ը համարել է Տարվա լավագույն գիրք, The New York Times-ը N1 միջազգային բեսթսելլեր, իսկ Gooodreads Տարվա լավագույն թրիլլեր: Վերջին տարիների լավագույն համարվող թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպը, գրաքննադատների բնորոշմամբ, խորհրդավոր է, պատկերավոր, խելացի, ինտրիգային: «Լռակյաց հիվանդը» հեղինակի առաջին վեպն է: Ըստ գրաքննադատների, Ալեքս Մայքլիդիսը ստեղծել է օրիգինալ, գայթակղիչ հոգեբանական առեղծված, այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ այն դարձել է մի առանձին ժանր։ Գեղեցիկ լեզու, նրբորեն մտածված սյուժե, պատմություն, որ անգթորեն կլանում է ու բաց չի թողնում այնքան, մինչև հասնում ես վերջին՝ ցնցող ու միաժամանակ խիստ տրամաբանական շրջադարձին:

Մեր այս երեք գրքերն էլ ընթերցվում էմեկ շնչով, բայց տպավորություններն ու թևավոր մտքերը հիշում ու կիրառում ես մի ամբողջ կյանք։

Տարածել