[Ֆոտոռեպորտաժ] Նարինե Աբգարյանի «Մանյունյան»՝ մեծ էկրանին
Չարաճճի Մանյունյայի և նրա ընկերուհու մասին առաջին գրքի լույս ընծայումից տասը տարի անց բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան է: Այն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, 19.00 Մոսկվա կինոթատրոնում: Ցուցադրվելու է դեռևս միայն 1-ին և 2-րդ մասերը: Ցուցադրությանը ներկա են լի
2021-ի սեպտեմբերին Newmag-ը հայերեն ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռահատորյակի առաջին գիրքը։ Կարմրահեր աղջնակի պատմությունը տարածվել ու տարբեր լեզուներով թարգմանվել է ամբողջ ԱՊՀ-ում։ Այն դարձել է նաև ներկայացման ու ֆիլմերի սցենարներ։


2021-ին Հայաստանում սկսվեց «Մանյունյա» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները։ Այն բաղկացած է 24 րոպեանոց 10 սերիայից։ Սերիալի ստեղծագործական թիմում ընդգրկված են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը։


Բազմասերիանոց ֆիլմը հայերենով էկրան է բարձրանում Ռուսաստանյան խոշորագույն ծառայություններից մեկին՝ Okko-ի շնորհիվ։ Մուլտիմեդիա ծառայություններ իրականացնող կառույցն իր գործունեությունը Հայաստանում կսկսի Նարինե Աբգարյանի «Մանունյա» պատմվածքի երկար սպասված կինոդիտումով: Հայաստանը դարձավ 5 -րդ երկիրը, բացի Ռուսաստանից, որտեղ հեղինակավոր Okko-ն ունի իր ներկայացուցչությունը։


Մոսկվա Կ/Թ պրեմիերայից հետո տեղի կունենա Newmag-ի հրատարակած «Մանյունյա» գրքի ստորագրություն ու վաճառք:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը