Ամենակոպիտ ու գռեհիկ լեզվակռիվը սպորտում. ի՞նչ ասեցին միմյանց Մեյվեզերն ու ՄաքԳրեգորը
Դարի մենամարտից առաջ հայացքների փոխանակումը վերածվեց վիրավորանքների ու հայհոյանքների փոխհրաձգության: Մեյվեզերն ու ՄաքԳրեգորը միմյանց ուղարկում էին դժոխք` այդ վայրին վայել կոպիտ արտահայտություններով`պատեհ-անպատեհ, ժանրին հավատարիմ, հեռուստադիտողների ակնկալիքը բավարարող և լրագրողների գոհ հայացքի ներքո:
Օգոստոսի 26-ի մենամարտին ավելի քան մեկ ամիս կա, բայց կողմերն արդեն սկսել են գովազդային արշավը: Նրանց յուրանքանչյուր խոսք չի իջնում կայքերի գլխագրերից, բայց մենամարտից հետո դրանք կարող են պտտվել իրենց իսկ դեմ:
Մեյվեզեր-ՄաքԳրեգոր ասուլիսն ու հայացքների մենամարտն ավելի նման էր լեզվակռվի: Ինչ չէին հասցրել միմյանց ասել սոցկայքերում` հասցրեցին ասել Լոս Անջելեսում կայացած կոնֆերանսի ժամանակ: Ընդ որում, մեկը մյուսին ամեն անգամ պատասխանում էր ավելի կոշտ ու գռեհիկ:
ՔՈՆՈՐ ՄԱՔԳՐԵԳՈՐ. «Ես նրան նոկաուտի կենթարկեմ չորս ռաունդում: Հիշեք խոսքերս: Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչերի է հասել իր կարիերայում: Նա պետք է չվերադառնար թոշակից, վճարեր հարկերն ու մոռանար ռինգ վերադառնաու մասին: Աստված վկա, նրա վերջը եկել է»:
Մեծ հաշվով, Լոս Անջելեսում կայացած շոուն մարզիկների հոգեբանակա՚ն ճակատամարտն էր: ՄաքԳրեգորը հեգնական ժպտում էր, պարում ու նոկաուտի ենթարկում իր ծամոնը:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)