[Մեկ ամիս Newmag-ի հետ] Գնել Նալբանդյանը՝ ժամանակակից թարգմանության մասին
Ի՞նչ խնդիրների են բախվում թարգմանիչները ու ի՞նչ անել՝ բնագրին հնարավորինս մոտ կանգնելու համար
Գուգլն ավելի լավ կթարգմանի, եթե գլխի չընկնեք. Newmag-ի գլխավոր խմբագիրը բացատրում է, ինչպես կարելի է հասկանալ հեղինակի միտքն ու այն հայերեն շարադրել ճիշտ։ Գնել Նալբանդյանը նշում է՝ թարգմանիչների հիմնական պրոբլեմն ու առաջարկում լուծման մի քանի տարբերակ։ Պարզ կանոն համար մեկ? պետք է հայերեն շատ կարդալ։
Թարգմանիչների մյուս լայֆհաքը բառարաններն են։ Տեքստ թարգմանելիս միշտ չէ, որ պետք է գրել մտքին եկած առաջին բառը։ Ուղիղ թարգմանությունները կարող են փոխել ամբողջ իմաստն ու հայերեն թարգմանված տեքստը դարձնել աղբ։ Գնել Նալբանդյանն առաջարկում է անընդհատ օգտվել բառարաններից, ճշտել յուրաքանչյուր բառի մի քանի իմաստները։
Մասթերկլասի հաջորդ դասը ավանդույթներն են։ Տեքստը հայերեն դարձնելիս մի մոռացեք, թե ո՞վ է այն գրել, ո՞ր երկրում, ինչի՞ մասին ու ի՞նչ ժանրում։ Նյումեգի գլխավոր խմբագիրն ընգծում է՝ հատկապես պետք է ուշադիր լինել անուններին ու տեղանուններին՝ դրանք հայերեն դարձնելիս պահպանել սլենգային մշակույթը։
Բաց դասախոսությանը մասնակցած թարգմանիչների խոսքով, նման քննարկումները կարող են նպաստել, որ հայաստանում ժամանակակից թարգմանությունը զարգանա ու վերանան այն սխալները, որոնք անընդհատ կարելի է տեսնել թարգմանված գրքերում։
Մոտ 2 ժամ տևած բաց դասախոսությանը նյումեգի գլխավոր խմբագիրը օրինակների վրա բացատրեց թարգմանական տարածված սխալները, գեղարվեստական նրբություններն ու ավելորդաբանությունները։ Առանձին քննարկեցին նաև ամերիկաբանություններն ու ռուսաբանությունները։ «Մեկ ամիս Newmag-ի հետ» միջոցառման ընթացքում նյումեգի խմբրակազմը զանգակ գրատան աբովյան մասնաճյուղում կքննարկի նաև քաղաքական գրքերի ազդեցությունը տարբեր երկրներում։
Նյումեգ
2400 ֏
Նկարագրություն
Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: