FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

30 բացահայտում տղամարդկանց մասին. ի՞նչ են մտածում,

30 բացահայտում տղամարդկանց մասին. ի՞նչ են մտածում, որ չեն ասում


  • Մենք կանանց այնպես չենք հասկանում,  ինչպես կցանկանայինք, բայց հավատացեք երկու անգամ ավելի ենք հասկանում, քան կանայք պատկերացնում են:

  • Երբեմն  սիրով ենք զբաղվում ոչ թե նրա համար, որ ցանկանում ենք, այլ որ չվիրավորենք:  Եթե ​​կինը որոշում է սիրով զբաղվել այն ժամանակ, երբ պետք է, ուրեմն մենք նույնպես այդպես պետք է վարվենք:

  • Չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք ոչ մի ահավոր բան չեն կարող անել մեզ, ուղղակի  նրանց չենք ցանկանում: Արական սեռի ենթագիտակցության մեջ ուժեղը միշտ համարվում է մրցակից , իսկ մեզ ոգևորողն ու գրգռողը կանայք են:

  • Գեղեցիկ աղջկա հետ հանդիպելուց ցանկացած տղամարդու զարկերակ ավելի արագ է աշխատում, նույնիսկ  փլեյբոյ տղամարդու մոտ է այդպես:

  • Եթե մենք  նախաձեռնություն չենք ցուցաբերում, ապա մեզ մոտ պարզապես  ցանկություն չկա:  Այո, այո,  այդպես էլ է պատահում:

  • Մեզ համար գեղեցիկ կինը ցանկալի կինը չէ:

  • Երբեք չենք հարգում ու չենք հարգի մատուցողի վրա գոռացող կնոջը, նման կանայք հիասթափեցնում են մեզ:

  • Աշխարհում գրեթե 3 միլիարդ կին կա: Ընդ որում, այդքանից գեղեցիկներն ու ցանկալիներն ավելի շատ են, քան մեր  մեջ խելացիներն ու հաջողակները: Հիշում ենք այդ մասին, երբ մեզանից  շատ  պահանջում են  և քիչ՝ տալիս:

  • Ոչ բոլորս ենք  համարում, որ գիրությունը կնոջ թերություն է:

  • Մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք անում, որքան էլ որ կանայք չցանկանան գիտակցել դա:

  • Իրականում մենք կարող ենք երկար ժամանակ չզբաղվել սեքսով: Ուղղակի որքան չենք զբաղվում, այնքան զբաղվելու ցանկությունը կորում է:

  • Մեզ համար այդքան էլ կարևոր չէ, թե կանայք ինչպես են հագնվում, որովհետև կանայք հանգնվում են ոչ թե մեզ,  այլ միմյանց զարմացնելու համար:

  • Իրականում   այդքան էլ զբաղված չենք, համենայնդեպս այն մարդու համար, ով թանկ է մեզ համար:

  • Եթե աղջկան ռեստորան ենք հրավիրում, դա դեռ ոչինչ չի նշանակում , այնպես, ինչպես ոչինչ չեն նշանակում այդ աղջկա  ժպիտները, կատակներն ու թեթև սիրախաղը: Մենք այդ կերպ ընդամենը ուշադրություն ենք դարձնում գեղեցիկ սեռի վրա, ինչպես նրանք՝ մեզ:

  • Մենք ձևացնում ենք, թե չենք նկատում կանանց  պատմածների  անհամապատասխանությունը, որովհետև մենք այդքան էլ կարևորություն չենք տալիս դրանց, եթե մեզ պետք չէ:

  • Մենք հավատում ենք կանանց, չնայած նրանց ինքնաքննադատությանը:

  • Մեզանից շատերը գիտեն լվացք, արդուկ անել և կերակուր պատրաստել: Այդ պատճառով կանացի աջակցությունը մեզ այդքան էլ անհրաժեշտ չէ, որպեսզի դրա պատճառով հանդուրժենք անարգանքը:

  • Լավ է, որ  աղջիկը  դաշնամուր նվագել և 6 օտար լեզու գիտի, նա այդ ամենը ինքնակենսագրականի մեջ կարող է նշել և դուր գալ մեզանից որևէ մեկին, բայց համատեղ կյանքում մենք ավելի շատ գնահատում ենք օրալ սեքսի նկատմամբ նրա սերն ու ցանկությունը:




Կարդացեք նաև.




  • Երբեք չենք հեռանում կնոջից, ում հետ մեզ լավ ենք զգում, նույնիսկ նրանցից, ում հետ երբևէ լավ ենք զգացել:

  • Մենք չենք ցանկանում իմանալ, թե Ձեր նախկինների հետ ինչպես եք զբաղվել սեքսով: Դա խանդի հետ կապ չունի, ուղղակի մեր վառ պատկերացմամբ այդ պահից սկսած  անկողնում երեքով կլինենք, ինչը ոչ  բոլոր տղամարդկանց է դուր գալիս:

  • Երբեք ինտրիգների հետևից չենք ընկնում, ոչ թե չենք կարողանում, այլ մեզ պետք չէ,  մինչդեռ դա կարող ենք կանանցից լավ անել:

  • Մեզանից յուրաքանչյուրը կնոջ մեջ գնահատում է հասանելիությունը, եթե այն միայն մեկի համար է:

  • Անհասանելիությունը կոտրում է մեզ, միայն հիմար է կարող է ժամանակ վատնել պարտված պրոյեկտի վրա:

  • Մենք էլ ենք սիրում բամբասել, բնականաբար՝ կանանցից:

  • Չենք խանդում նրանց, ում չենք սիրում, չնայած խանդը դեռ սիրո նշան չէ:

  • Մենք նկատում ենք ձեր չսափրված ոտքերը, բերանի հոտը, պզուկներն ու ճյուղավորված մազերը, ուղղակի մենք թքած ունենք այդ ամենի վրա, եթե իրոք տարված ենք Ձեզանով:

  • Մենք  դավաճանում ենք բնազդաբար, և եթե դա թաքցնում ենք մեր սիրած կնոջից, ուրեմն իսկապես չենք ցանկանում նրան կորցնել:

  • Սովորաբար մենք կեղծ օրգազմը տարբերում ենք իրականից:

  • Մենք շատ երկար կարող ենք կատարել կանանց քմահաճույքները, երբեմն՝ հետաքրքրասիրությունից դրդված, պարզելու, թե որքան էգոիստ կարող է լինել նա:

  • Որոշ տղամարդիկ այծ են: Օրինակ, եթե տղամարդը ձեզ վրա ձեռք է բարձրացրել, նա դրանցից մեկն է: Հիասթափվեք և հեռացեք: Չնայած, եթե դուք առավոտյան 5-ին եք տուն վերադարձել և այն էլ արբած, բացի այդ, նրա վրա դանակով փորձել եք վնասել, հետևանքները այդքան էլ լավ չեն լինի:


REDLER

Տարածել