BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երբ sms-նրին հաղթում են messenger-ները

Երբ sms-նրին հաղթում են messenger-ները

«Facebook»-ը չի բավարարվում հաջողությամբ: «WhatsApp»-ը գնելուց հետո ընկերությունը ներկայացրել է նոր հավելված՝ «Rooms»՝ «սենյակներ»՝ անանուն և գաղտնի զրույցների համար: «Facebook»-ի նոր հավելվածի օգնությամբ օգտատերերը, առանց անձը բացահայտելու, կարող են շփվել ու քննարկել գաղտնի բաներ: «Rooms»-ը զրույցների համար առանձին «սենյակներ» է տրամադրում, պետք է որոշել զրույցի թեման և ներկայանալ կեղծանունով:
«Facebook»–ի «Creative Labs» թիմի մշակած հավելվածը չի պահանջում անգամ էլեկտրոնային հասցե: Այն անկախ է «Facebook»-ից, և պարտադիր չէ նաև գրանցված լինել սոցկայքում: Սենյակի բանալին, հրավերը QR կոդն է, որն ուղարկում է «սենյակ» ստեղծողը: Կոդը պահպանելով «Camera Roll»-ում՝ հավելվածն օգտատերերին ավտոմատ կմիացնի թեմատիկ զրույցին: Յուրաքանչյուր ոք կարող է «չաթ» բացել, ստեղծել օգտագործողների ցանկ, ընտրել մոդերատորներ, կարգավորել նամակագրության ձևերը, սահմանել տարիքային սահմանափակումներ, հանել անցանկալի մասնակիցներին և նույնիսկ փոխել սենյակի դիզայնը:

«Rooms»-ը վերադարձնում է մոռացված ֆորումների գաղափարը: Տարիներ առաջ բոլոր հարցերի պատասխանները փնտրում և քննարկում էինք ֆորումում, նույնն արդեն կարելի է անել այստեղ: Հավելվածը գործում է միայն «Apple»-ի iOS հարթակի համար։

«Skype»-ի նոր բջջային «Qik» հավելվածը թույլ է տալիս կարճ տեսահաղորդագրություններ փոխանակել: Վիդեոհաղորդագրությունների երկարությունը չպետք է գերազանցի 42 վայրկյանը: Վիդեոների ձայնագրման ժամանակ օգտագործողը հնարավորություն ունի հիմնական տեսախցիկից անցում կատարել դիմայինին և հակառակը: Հաղորդագրությունները հասցեատիրոջ սմարթֆոնում կպահպանվեն մինչև 2 շաբաթ, բայց ուղարկողը կարող է այն ավելի շուտ ջնջել: «Qik»-ը կգործի «Skype»-ից առանձին: Այն օգտագործելու համար պետք չէ էջի տվյալները ներմուծել «Skype» կամ «Microsoft»-ի այլ ծառայություններ: «Qik»-ը գործում է iOS, Android կամ Windows Phone հարթակների համար:
Սմարթֆոնի մասսայականացումից հետո օգտատերերը սկսեցին ավելի շատ շփվել մեսենջերներով, փոստային ծառայությունները մղվեցին երկրորդ պլան: «Google»-ը չհաշտվեց իրականության հետ: «Gmail»-ի թիմը ներկայացրեց մոբայլ «Inbox» էլփոստի ծառայությունը: Գլխավոր առանձնահատկությունը նոր ինտերֆեյսն է. այստեղ պետք չէ բացել նամակները:
Անհրաժեշտ ինֆորմացիան ցուցադրվում է սմարթֆոնի գլխավոր էկրանին: Հավելվածը օգտատերերին թույլ է տալիս փոխանակել նաև կարճ հաղորդագրություններ: «Inbox»-ն ունի «Փրոմո ակցիաներ», «Գնումներ», «Ճամփորդություններ» բաժինները:

Կարելի է ստեղծել հիշեցումներ, հավելվածը նամակին ինքնուրույն կավելացնի օգտակար տեղեկություն, օրինակ` քարտեզ, խանութի հեռախոս, չվացուցակ, հղումներ: Ամենակարևորը՝ հավելվածում չի լինի գովազդ, գոնե տեսանելի ապագայում: «Inbox»-ը նամակների տեսակավորումը կդարձնի ավելի խելամիտ և կպարզեցնի փոստարկղի հետ աշխատանքը: «Inbox»-ը կգործի միայն հրավերով, որը կարելի է ստանալ [email protected]ից: Հավելվածն ունի վեբ, iOS և Android տարբերակներ:

Տարածել