Մեսսի․ «Պետք Է հետևել կորոնավիրուսով չվարակվելու կանխարգելիչ կանոններին»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ անհամբերությամբ սպասում է մրցաշարերի վերադարձին: Ֆուտբոլիստի խոսքով, ֆուտբոլն առանց հանդիսականի անսովոր կլինի մարզադաշտում:
«Մի անգամ խաղացել եմ դատարկ տրիբունաների պայմաներում, ինձ համար տարօրինակ էր, և այո, մենք չէինք ցանկանա բաժանվել մեր ընտանիքներից: Տեսնենք, թե ինչպես կլինի», - ասել է Մեսսին։
[gallery]
Ֆուտբոլիստն ասել է, որ վարակման վտանգը ամենուր է: Երբ դուրս ես գալիս տնից, ռիսկն արդեն կա: Մեսսին խորհուրդ է տալիս շատ չմտածել դրա մասին, հակառակ դեպքում երբեք չես ցանկանա դուրս գալ:
«Բայց մենք հասկանում ենք, որ կարևոր է հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումներին»,- ասել է Մեսսին։
«Բարսելոնայի» նախկին խաղացող Էդմիլսոնն էլ ասել է, թե ինչով է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին տարբերվում Դիեգո Մարադոնայից: Նրա խոսքով, Մեսսին նման չէ մյուսներին։
«Նա չափազանց խելացի տղա է, տիրապետում է այն որակներին, որոնք շատ քչերն ունեն», - ասել է Էդմիլսոնը։
Էդմիլսոնի կարծիքով, ուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր սերունդը: Մեսսին կարողացել է երկար ժամանակ պահել բարձր խաղամակարդակ։ Լեոն արդեն 10 տարի է ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ինչպես Պելեն:

Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
