Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
02/03/2025

Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Աղի թեյ» բեսթսելլերի հեղինակ Սյունե Սևադայի 3-րդ գրքի շնորհանդեսը։ Նոր, քաղաքային վեպ՝ անհայտության մեջ երջանկություն փնտրողների մասին։
Սյունե Սևադան վերադառնում է գրական ասպարեզ նոր՝ «Արիության մետաղ» վեպով: Երիտասարդ գրողը այս անգամ անդրադառնում է 1990-ականների Երևանի քաղաքային լեգենդին՝ Բժշկական համալսարանում նկարահանված ենթադրյալ տեսանյութին, որի շուրջ ծավալվում է պատումը:
Վեպում զուգահեռաբար ներկայացվում են երկու ժամանակաշրջաններ՝ 90-ականները և մեր օրերը: Գլխավոր հերոսը 28-ամյա երիտասարդ է, ով փորձում է հաղթահարել հետտրավմատիկ սթրեսն ու ապատիան: Հեղինակը քննում է սերունդների միջև կապը, անցյալի ազդեցությունն ու ցավոտ հիշողությունների հետ առերեսման խնդիրը:
«Արիության մետաղը» Սյունե Սևադայի երրորդ գիրքն է: Նախկինում նա հրատարակել է «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն (2019թ.) և «Աղի թեյ» վեպը (2022թ.): ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Սևադան գրական ասպարեզ է մտել 2010 թվականին՝ իր բլոգով, որտեղ հրապարակում էր պատմվածքներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են միջազգային հրատարակություններում:
Ինչպես «Աղի թեյը», այնպես էլ նոր վեպը հրատարակել է Newmag-ը: «Արիության մետաղ» գրքի գլխավոր հովանորը «Սպարսիս» մարկետինգային ընկերությունն է, հովանավոր՝ «Բիզնես պարկ»։
«Արիության մետաղ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին։ Մուտքն ազատ է։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)
