Մետրո-ցուցահանդես. Շվեդ և հայ հայրերը` դեկրետում
Շարժասանդուղքով իջնելիս քեզ դիմավորողՄետրոպոլիտենի աշխատակիցների «մուննաթ» դեմքերից ու ոչինչ չասող դեմքի արտահայտությամբ մի քանի ոստիկաններից, բացի ստորգետնյա աշխարհի աջ ու ձախ պատերին կարելի է տեսնել հայրական դաստիարակությունն իր ողջ հմայքով: Ձախ կողմում դեկրետի անցած շվեդ հայրերն են, աջ կողմում՝ հայ: Նախագծին առաջինը սկսեց իրականացնել շվեդ լուսանկարիչ Յոհան Բևմանը, որը մեկ տարի շարունակ ապրել է շվեդական մի քանի ընտանիքում և լուսանկարել շվեդ հայրերին: Արդեն մի քանի տարի Շվեդիայում գործում է հայրական դեկրետ հասկացությունը: Ընտանիքի հայրը ցանկացած ժամանակ կարող է վերցնել վճարովի արձակուրդ և զբաղվել երեխաների դաստիարակությամբ: Լուսանկարիչ Արեգ Բալայանը հայ հայրերին լուսանկարել է մոտ մեկ ամիս: Ասում է, եթե ժամանակն ավելի շատ լիներ, լուսանկարներն էլ ավելի լավը կլինեին: Նման նախագծի համար պետք է այնքան ապրել այդ ընտանիքում, որ լուսանկարչի ներկայությունն արտառոց չլինի: Ցուցահանդեսը Մետրոպոլիտենում բաց կլինի մինչև հուլիսի 8-ը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան