FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մետրոսեքսուալներ 2.0. Ովքե՞ր են սպոռնոսեքսուալները

Մետրոսեքսուալներ 2.0. Ովքե՞ր են սպոռնոսեքսուալները և ինչո՞ւ մետրոսեքսուալությունը էլ ակտուալ չէ

Այսօր «մետրոսեքսուալությունը» բոլորի համար հասկանալի երևույթ է: 2000-ականների դենդիները՝ նրբաճաշակ հագնված արիստոկրատ երիտասարդները իրենց տեղն են զիջում ուժեղ սեռի ներկայացուցիչների և տղամարդակային գեղեցկության էտալոնների նոր թրենդներին: 1994-ին բրիտանացի լրագրող Մարկ Սիմփսոնն է հորինել «մետրոսեքսուալ» տերմինը և տվել դրա բացատրությունը. «Նրանք այն տղամարդիկ են, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց արտաքին տեսքին, քան հակառակ սեռի ներկայացուցիչները»: Թվում էր, թե 1994-ից սկսված նրանց էպոխան ավարտին է մոտենում, սակայն բրիտանացի լրագրողը 2 տարի առաջ The Telegraph-ի իր հոդվածում վերաիմաստավորում է հասունացած գաղափարը:

Պատմություն


Առաջին անգամ Եվրոպան ու Ամերիկան մետրոսեքսուալների մասին լսեցին 1994-ին: Մարկ Սիփսոնը բրիտանական The Independent-ում  գրեց It's a Man's World վերնագրով հոդվածը, որտեղ նա մանրամասն պատմեց մետրոսեքսուալիզմի մասին: Նորաբանությունը երկու բառերի՝ «metropolitan» և «heterosexual»  միացումն է: Այդ ժամանակ տերմինը լայն տարածում չուներ: Միայն 8 տարի անց՝ 2002-ին տերմինը տարածվեց, երբ Սիմփսոնը Մանչեսթեր Յունայթեդի հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին համարեց մետրոսեքսուալիզիմի ակնառու ներկայացուցիչ: Ըստ Սիմփսոնի, մետրոսեքսուալները երիտասարդ տղամարդիկ են՝ անկախ սեռական կողմնորոշման, ովքեր ապրում են մեծ քաղաքաներում (ամենաշատ ակումբները, ֆիտնեսի կենտրոնները և հագուստի խանութներն այնտեղ են)  և իրենց արտաքինի վրա ծախսում են շատ ժամանակ ու գումար:
Մետրոսեքսուալներին համարվում են դենդիների ժամանակակից մարմնավորումը կամ յապպիների հաջորդները: Վերջիններիս իմիջը 1980-ականներին էր պոպուլյար, որոնք հիմնականում հոգեբանական և սեքսուալ այլ առանձահատկություն ունեին: Ի տարբերություն դենդիների, մետրոսեքսուալները պարզապես պճնասեր չեն, ովքեր ձգտում էին գովազդել իրենց սոցիալական կարգավիճակը, այլ նրբաճաշակ բարքերի հետևորդներ են: Նրանք դարձան ֆենոմենալ դարաշրջանի զանգվածային պահանջարկը, տղամարդկային մարմնի կոմոդիֆիկացիայի գործընթացի մասնակիցները, 20-րդ դարավերջի լուրջ սոցիալմշակութային առաջընթացը, երբ դենդիները արիստոկրատիայի և էլիտար փոքրամասնության ներկայացուցիչներն էին:
Արդեն 2011-ին, Սիմփսոնը իր գրքում գրեց, որ մետրոսեքսուալները վերջ դրեցին մարդկանց  դարավոր սեքսուալ պատկերացումներին: Այսօր ժամանակակից տղամարդը այնքան ժամանակ է անցկացնում բաղնիքում, որքան կինը, հագուստի, մարմնի և խնամքի այլ միջոցների համար նույն գումար է ծախսում, ինչ կինը: Playboy, Penthouse և «За рулём» ամսագրերի փոխարեն մետրոսեքսուալները կարդում են այսպես կոչված lads’ mags-եր՝ (laddie բառից է, որն անգլերեն նշանակում է պատանյակ) Stuff-ը, Smooth-ը, նաև GQ-ն: Դրանք այն ամսագրերն են, որտեղ գրված է տղամարդկային նորաձևության մասին:
Այսպես, Նոր տասնամյակի սկզբին ի՞նչ պատահեց մետրոսեքսուալության հետ: Իհարկե, արմատական փոփոխություններ չեղան, որոնք թույլ կտային դատողություններ անել դարաշրջանի մայրամուտի մասին, չկա և մոտ ապագայում էլ չի լինի: Տղամարդիկ հագուստի և դիմահարդարման վրա մի քանի անգամ ավելի շատ են ծախսում, քան որոշ կանայք, գնում են ֆիտնես-ամսագրեր և այցելում են գեղեցկության սրահներ: Սակայն փոփոխություն կա, թեկուզ և քիչ, բայց դրանք թույլ են տալիս վերաիմաստավորել արդեն ձևավորված պատկերացումները:
Սիմփսոնի կարծիքով, սպառման պաշտանմունքը, որն արդեն հասել է իր ապոգեին, ավելի հաճախ համարվում է այն բանի հետևանքը, որ հասարակությունը նորմալ է վերաբերվում տղամարդկանց գնումներին,  որը մի ժամանակ տաբու էր և հասանելի էր միայն կանանց և հոմոսեքսուալիստներին: Բրիտանացի լրագրողի խոսքով, սա տարօրինակ կթվար նույնիսկ մետրոսեքսուալների առաջին սերնդին:
Եվ գլխավորը, երկրորդ սերնդի մետրոսեքսուալները՝ իրենց խնամված մորուքով, պիրսինգով, դաջվածքներով, պարապած մկաններով, ավելի քիչ են մտածում իրենց հագուստի և ավելի շատ իրենց մարմնի մասին: Իրենց սեփական մարմինը վերածել են աքսեսուարի, իսկական ապրանք է օնլայն խանութի համար,  որն անդադար սելֆիներ է անում ու տարածում սոցցանցերում: Մետրոսեքսուալների նոր ալիքը կանգ է առնում սեքսի վրա: Սիմփսոնի խոսքերով, սպորտը պառկում է անկողնում պոռնոյի հետ, երբ նրանց լուսանկարում է պարոն Արմանին: Այսպես, միացնելով սպորտը, պոռնոն և սեքսը, բրիտանացի լրագրողը նոր սերնդի մետրոսեքսուալներին նոր անվանում է տալիս՝ սպոռնոսեքսուալներ:
Ժամանակակից սպոռնոսեքսուալնեը իրենց նպատակներն իրականացնում են սոցցանցերում, հիմանականում այնտեղ, որտեղ հիմնական ուշադրությունը հեռու է վիզուալ բաղադրիչից: Այն, ինչ մի ժամանակ մնում էր կադրի հետևում կամ հասանելի էր միայն ընկերուհուն կամ կնոջը, հիմա դրված է հանրային ցուցադրության: Սոցիալական ցանցերը վերածվել են 10 տարի առաջվա ակումբների, իսկ տխրահռչակ սելֆիները դարձել են հիմնական գործիքը, որի շնորհիվ ցանկություններն  իրականցվում են տարբեր հավանումների և խրախուսման այլ միջոցներով: Նրանք ցանկանում են, որպեսզի իրենց մարմինները, այլ ոչ թե զգեստապահարանը կամ մտավոր ունակությունները, մշտապես լինեն ուշադրության կենտրոնում:
Սպոռնոսեքսուալների մեծամասնությունը մարզիկներ, պոռնոֆիլմերի դերասաններ են: Նրանց թվին են պատկանում Քրիշտիանու Ռոնալդուն, ռեգբիի նախկին խաղաղացող Թոմ Էվանսը, նույն Դեյվիդ Բեքհեմը, սերիալային դերասան Դեն Օսբորնը և այլք: Դժվար է ասել, թե ինչ շարունակություն կստանա նոր շունչը, բայց տենդենցները չնկատելը գործնականորեն անհնար է:

Տարածել