Մեծամոր՝ ատոմակայան. Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքի անցյալը, ներկան ու անհայտ ապագան
Խորհրդային մակնիշի շագանակագույն «Մոսկվիչ»-ից իջնող տղամարդը քայլերն ուղղում է դեպի ինձ, լայն ժպտում ու ձեռքն առաջ մեկնելով ասում. «Բարև ձեզ, ես Ֆելիքսն եմ, ատոմակայանի աշխատակիցներից, ինձ հետ եք խոսել հեռախոսով, ինչպե՞ս հասաք Մեծամոր, Երևանից մեր քաղաք եկող տրանսպորտ էլ չկա»: Պատախանի փոխարեն ցույց եմ տալիս արդեն հեռացող տաքսին:
1969 թվականին էներգետիկներն ու շինարարները գցեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմքերը: Նույն թվականին հիմնադրվեց նաև Մեծամորը: 1970 թվականին Մեծամորն ընդունեց իր առաջին բնակիչներին, որոնց մեջ կային ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած 32 ազգությունների ներկայացուցիչներ:
Ֆելիքսին ուղեկցող ընկերներից 70-ամյա Յուրա Ինվիյանը, ով 35 տարի աշխատել է Մեծամորի ԱԷԿ-ում հիշում է. քաղաքի 25 և 26 շենքերում տեղակայված էին հանրակացարանները, որոնցից մեկում ապրում էին կանայք, մյուսում տղամարդիկ:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)