FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Կյանքը՝ սահմանին. Որտեղո՞վ է անցնելու Թրամփի կառու

Կյանքը՝ սահմանին. Որտեղո՞վ է անցնելու Թրամփի կառուցած պատը ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանն անցնում է Հյուսիսային Ամերիկայի ամբողջ երկայնքով (հարավից)՝ մոտ 2 հզ. մղոն: Այն ձգվում է Խաղաղ օվկիանոսից մինչև Մեքսիկական ծոց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է սահմանի ամբողջ երկայնքով պատ կառուցել, այն ինչ որոշ հատվածներում, վաղուց արդեն պատեր են կանգնեցված: Նման քայլով Թրամփը մտադիր է պայքարել անօրինական միգրացիայի դեմ: Նա նաև մտադիր է պահանջել Մեքսիկայից մինչև 10 միլիարդ դոլարին հասնող գումար՝ պատը կառուցելու համար: Հայտարարել է, որ իր համար դա լինելու է «հեշտ գործարք»։ Հակառակ դեպքում կարգելի ներգաղթյալներին գումարներ փոխանցել հայրենիք։
Մինչև այդ AFP գործակալության լուսանկարիչները ցույց են տալիս, թե ինչպիսին է կյանքը ամերիկա-մեքսիկական սահմանի երկու կողմերում:
Խաղաղ օվկիանոսի մոտ պատը բաժանում է մեքսիկական Պլայա-դե-Տիխուանան (ձախից) Կալիֆոռնիայից (աջից):


Կալիֆոռնիական հատվածում սահմանապահ պատի մոտ տեղակայված է բարեկամության այգին:


Հոնդուրասից  16-ամյա Վիլֆրեդո Լինարեսը (աջից) էլ-սալվադորցի ազգական Ջոնաթան Դեվիդի հետ ԱՄՆ-ի սահմանին մոտ գտնվող Մեքսիկալեի քաղաքապետարանում:


Դեվիդ Գլիսոնի և Մերի Միշելիկի գեղարվեստական ինստալացիան Ջակամբե քաղաքում (Կալիֆոռնիա):


Մեքսիկալեի փողոցային առևտրականները սահմանային պատն օգտագործում են որպես իրենց ապրենքները տեղավորելու հարմար վայր:


Հոլտվիլի գերեզմանատանը թաղված են այն միգրանտները, որոնց ինքնությունը հնարավոր չի եղել պարզել (Կալիֆոռնիա):
На кладбище в Холтвилле похоронены сотни мигрантов, чьи личности не были установлены

Սահմանային պատը կերտում է յուրատեսակ՝ Ալգոդոն տեսակի ավազաթմբեր (Հարավարևելյան Կալիֆոռնիա):

 

Սեզոնային աշխատողները սահմանին շատ մոտ գտնվող Վելդոնեի դաշտում (Արիզոնա):

 

Նոգալեսոմ քաղաքի մոտ գտնվող սահմանային պատ (Արիզոնա):


Սահմանամերձ Բիսբի քաղաքի փողոցներից մեկում կանգնած է այս հին տնակը, որտեղ կա ջուր և մոմեր՝ փախստականների համար:


74-ամյա Սեֆերինո Ռոխասն արդեն երկար տարիներ ապրում է սահմանամերձ Պուերտո Պալոմաս քաղաքում: Հիմա սահմանային մետաղյա պատն անցնում է ուղիղ նրա տան միջով:


Մետաղյա պատ՝ Պուետրա Անպարայի մոտ: ԱՄՆ-ը ձախից է, Մեքսիկան՝ աջից:


Թափառաշրջիկ Քրիս Քրիքլանդը ոտնատակ է տալիս ամբողջ Ամերիկան: Հիմա նա սահմանամերձ Կոլումբոսի մայրուղու վրա է:


Մեքսիկացի երեխաները խաղում են սահմանային պատի մոտ՝ Պուերտո Անպարե:


Պրեսիդոյի մոտ սահմանի դեր են կատարում հին դարպասները:


84-ամյա մեքսիկացին սահմանամերձ Պյեդրաս-Նեգրասեում:

Աղբյուրը

Տարածել