JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[exclusive] ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերրի Ք

[exclusive] ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերրի Քավանո. Ի՞նչ սպասել Լեռնային Ղարաբաղում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերիի Քավանոն ներգրավված է եղել Քի Ուեսթի բանակցություններում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Նա եղել է համանախագահ 1999-2001 թվականներին: Համարվում է Հարավային Կովկասի և ժամանակակից հակամարտությունների ամերիկացի ամենատեղեկացված փորձագետներից մեկը: newmag-ը ներկայացնում է նրա հոդվածը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Մեծ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար` հայերի ու ադրբեջանցիների միջև առաջիկա 12 ամսում նոր բախում լինի: Իրավիճակը շարունակում է լարված մնալ 2016-ի ապրիլից: Այդ ժամանակ տեղի ունեցավ ամենամեծ արյունահեղությունը 1994-ի հրադադարից հետո, երբ սահմանվել էր տարածքների ներկա բաժանումը:
 Լեռնային Ղարաբաղն ինքնավար շրջան է Ադրբեջանում (newmag - ԼՂԻՄ-ը ինքնավար մարզ էր Խորհրդային Ադրբեջանում)՝ հիմնականում բնակեցված հայերով, որոնք 1988-ից ձգտում էին ազատվել կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերեցին, Լեռնային Ղարաբաղը ևս հայտարարեց անկախության մասին: Սա լայնամասշտաբ պատերազմի առիթ դարձավ, որի արդյունքում և Հայաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ուժերը կարողացան վերահսկողություն հաստատել ինքնավար մարզի գրեթե ամբողջ տարածքում, գումարած 7 շրջանների, որոնք Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն են կազմում (newmag.- 20 տոկոսը Բաքվի ներկայացրած թիվն է, որի մեջ դիտավորյալ ներառված է ամբողջ Արցախը): 
Վերջին 6 տարիներին լարվածությունը կայուն աճում էր, քանի որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն ավելացնում էր իր սպառազինությունը, հակամարտությունը փոխզիջումներով կարգավորելու դեմ քաղաքացիական դիմադրությունն աճում էր միաժամանակ և Հայաստանում և Ադրբեջանում, իսկ հրադադարի խախտումները սովորական էին դառնում:
2016-ի ապրիլի ռազմական բախումների ժամանակ կոպիտ հաշվարկով 350 մարդ է տուժել, 100-ից ավելի զինվորականներ ու խաղաղ բնակիչներ են սպանվել (newmag - Զոհերի և տուժածների թիվը սխալ է նշված): Ադբեջանը կիրառել է տանկեր, ուղղաթիռներ, հարձակողական ԱԹՍ-ներ և վերագրավել է Լեռնային Ղարաբաղի ուժերի վերահսկած տարածքի երկու փոքր կտոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները, որոնք պատասխանատու են հակամարտության կարգավորման համար, բռնությունը դադարեցնելու նպատակով դիվանագիտական քայլեր ձեռնարկեցին, բայց նրանք դեռ չեն կարողանում վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը: 
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության նոր փուլը տարբեր արձագանքներ ունեցավ: Ռուսաստանը համաձայնագրային պայմանավորվածություն ունի պաշտպանել Հայաստանին, Թուրքիան Ադրբեջանի երաշխավորն է, իսկ Իրանը սահմանակից է երկու երկրների հետ, բայց ունի նաև ադրբեջանական փոքրամասնություն, որը թվաքանակով գերազանցում է նույնիսկ Ադրբեջանի բնակչությանը (newmag- Իրանի ազերիները թյուրքախոս իրանցիներ են): 
Բացի այդ, Հարավային Կովկասը Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով Արևմտյան արտաքին և ուղիղ ներդրումների հիմնական ուղղություններից մեկն է: Նոր գազա և նավթատարներ են կառուցում Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Այս երկրների տնտեսություններն այժմ կախված են այս խոցելի էներգետիկ ցանցի ապահովումից: Կոնֆլիկտի նոր փուլը քաղաքացիական անհանգստության կամ հումանիտար աղետի ռիսկ է պարունակում Հայաստանի, Ադրբեջանի կամ հարևան երկրների համար և նույնիսկ կարող է դառնալ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության պատճառ: Լեռնային Ղարաբաղին ուշադրության բարձր մակարդակով հետևում և խաղաղություն պահպանելու հետարքրություն է դրսևորում նաև Վաշինգտոնը՝ արդեն 20 տարի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների հետ աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբում: 

2016-ի ապրիլի բախումների մասշտաբով, կամ ավելի ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն իրական է: Դրա պատճառ կարող են դառնալ ազգայնական զգացմունքայնությունը, Հայաստանում արագ աճող քաղաքական դժգոհությունները և Ադրբեջանի հայտարարությունները, թե կարող է որոշ տարածքներում վերականգնել վերահսկողությունը ուժի միջոցով: Հակամարտությունը կարող է վերսկսվել անզգույշ ռազմական գործողության կամ կանխամտածված սադրանքի արդյունքում:

Անզգույշ ռազմական գործողություն


Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից բաժանող շփման գծին և Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին բավականաչափ զինված հակամարտող զորամիավորումները տեղակայված են իրար շատ մոտ: Պատերազմող կողմերի միջև խաղաղապահներ չկան և ԵԱՀԿ-ի մոնիտորինգային խումբն էլ միայն 6 դիտորդներից է կազմված: Ներկա իրավիճակի անկայունությունը հաշվի առնելով, շփման գծում կամ սահմանին պատահական միջադեպը կարող է վերաճել ավելի ընդգծված ռազմական գործողության: Նման միջադեպեր երկու կողմից, էլ սկսած 1994-ից, գրանցվել են, սակայն հետագա էսկալացիայի չեն հանգեցրել, բայց 2016-ի ապրիլի բախումը նույնիսկ սա է փոխել: Այժմ հսկայական է ռիսկը, որ համեմատաբար փոքր ռազմական գործողությունը կարող է օգտագործվել քաղաքական դիվիդենտներ շահելու կամ ռազմաճակատում նոր առավելություն ստանալու նպատակով, ինչն էլ կարող է բերել էսկալացիայի:
Հարավային Կովկասի հարցերով շատ փորձագետներ հավատում են, որ 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմը հենց այսպես է սկսվել: Երբ բախումը սկսվեց, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում մասնակցում էին Միջուկային անվտանգության համաժողովին: Բախումների համար լավագույն ժամանակը չէր, բայց կատարվածն Ադրբեջանի համար հասարակության աջակցությունը ստանալու և շփման գծում դիրքերը բարելավելու հնարավորություն էր: Հայկական կողմը նույնպես կարող էր էսկալացիայի գնալ, եթե հանգամանքներից ելնելով բախումները ընթանային իր վերահսկողությամբ:

Կանխամտածված սադրանք


Երկու կողմն էլ կարող էին սադրիչ գործողությունների գնալ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական գերակշռություն ստանալու նպատակով, որը կարող էր խոչընդոտել, եթե ոչ կտրուկ փոխել կայունությունը, որը տևում է արդեն երկու տասնամյակ: Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ստատուս քվոն անընդունելի է, հիմնավորելով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել և նշելով, որ 90-ականներին զավթված 7 շրջանները շարունակում են օկուպացված մնալ ի հեճուկս ՄԱԿ-ի 4 բանաձևերի: 
Ադրբեջանն ավելի է հակված ռազմական ուժ գործադրել՝ կարգավորումն իր ձեռքը վերցնելու և ստատուս քվոն փոխելու նպատակով: 2006-ից այս երկիրը սպառազինությունների գնման համար ավելի քան 22 միլիարդ դոլար է ծախսել՝ արսենալը համալրելով ժամանակակից զինատեսակներով, ինչը Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ (newmag – Հենց այդ պատճառով հայ-ռուսական համաձայնով, ՀՀ-ն 200 մլն դոլարի ժամանակակից զենք ու զինամթերք ձեռք բերեց ՌԴ-ից: ): Այս գնումները խախտեցին Հայաստանի ավանդական ռազմական կարողությունը, որը հիմնված է ոչ միայն զինատեսակների, այլև բարձրագույն ղեկավարության, պատրաստվածության և խնդրի նկատմամբ հավատարմության վրա: Հիմա, երբ Ադրբեջանի նախագահը հասկացել է, որ այդ տարածքները կարող են ազատագրվել ուժով և առանց քաղաքականության, նա կարող է օգտագործել Բաքվի ռազմական գերակայությունը շփման գծում ռազմավարական նշանակության փոփոխությունների հասնելու համար: 
Ադրբեջանը կարող է նախաձեռնել նաև փոքր մասշտաբով ռազմական գործողություններ պոպուլիստական նպատակներով՝ կառավարության դեմ դժգոհությունները ճնշելու և շարունակվող տնտեսական բարդ շրջանը հաղթահարելու համար: 2016-ի ապրիլը ցույց տվեց այս քաղաքականության արդյունավետությունը: Նախագահ Ալիևին խիստ քննադատում էին ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների և մամուլի ազատության դեմ քայլերի համար: Այդ քայլերը և տնտեսության կտրուկ անկումը 2016-ին զանգվածային ցույցերի պատճառ դարձան, իսկ երբ Հայաստանի հետ բախումը սկսվեց, հայրենասիրությունը, այնուամենայնիվ, գերակայեց: Պատուհաններից դրոշներ կախեցին և երիտասարդները ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն դրսևորեցին: Այսօր Ադրբեջանի տնտեսության անկումը շարունակվում է, էներգառեսուրսների գները փոփոխական են և ազգային արժույթն արժեզրկվում է: 2016-ին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է նվազագույնը 3 տոկոսով: 2017-ին աճող աղքատության ցուցանիշը հավանական են դարձնում սոցիալական հուզումները:
Նույն պատճառները կարող են Հայաստանին ևս դրդել սրել դրությունը Լեռանյին Ղարաբաղում: Հայաստանի տնտեսությունը նույնպես թույլ է ու ցույցերի ժամանակ շոշափվում է նաև ԼՂ հարցը: Ռազմական կարևոր առաջնորդներն ապրիլից հետո պաշտոնանկ են արվել: 2016-ի հուլիսին Ղարաբաղի պատերազմի տասնյակ վետերաններ Երևանում գրավել էին ոստիկանության շենքերից մեկը և պատանդներ էին պահում, իսկ հազարավոր հայեր դուրս էին եկել փողոցներ՝ նրանց աջակցելու: Սա բերեց սեպտեմբերին վարչապետի հրաժարականին (newmag- Վարչապետի փոփոխության պատճառները բոլորովին այլ էին): Ցուցարարները մեղադրում էին Հայաստանի առաջնորդներին դավաճանության՝ տարածքային զիջումների գնալու մեջ: Կառավարությունը ճնշման տակ էր և պետք է ցույց տար, որ կարող է կոշտ դիրքորոշում ունենալ բանակցությունների ժամանակ, ընդունակ է պաշտպանել ԼՂ-ը և շարունակել վերահսկել տարածքները: 
Հայաստանը կարող է որոշել, որ ճիշտ ժամանակն է ԼՂ անկախությունը ճանաչելու համար: Ապրիլյան բախումների ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է գնալ այս դրամատիկ քայլին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ավելի մասշտաբային դառնան: Ադրբեջանը հստակեցրեց, որ այս քայլից հետո դուրս կգա Մինսկի խմբի բանակցային գործընթացից և կգնա ռազմական լուծման: Հայերը նաև հայտարարել էին, որ եթե հարձակում լինի, կթիրախավորի Ադրբեջանի էներգետիկ սեկտորը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը մոտ է շփման գծին (Մարտակերտից հեռու չէ, իսկ այս քաղաքն ապրիլին ամենաթեժ կետերից մեկն էր) և սահմանին, հետևաբար նույնպես կարող է թիրախ լինել: Մեկ այլ պոտենցիալ թիրախ է Սանգաչալի տերմինալը, որտեղից արդյունաբերվող գազի և նավթի հասույթն Ադրբեջանի օֆշորային պլատֆորմներում է: Սա կարող է վնասել Վրաստանին, որն իր սպառած բնական գազի 90 տոկոսը ներկրում է Ադրբեջանից, և Թուրքիային:

Հակամարտության սրման նոր փուլից և լայնամասշտաբ բախումներից որևէ էական առավելություն արտաքին ուժերը չեն ստանա, այնպես որ սրող արտաքին միջամտությունը քիչ հավանական է: Սակայն Ռուսաստանն անկայուն դրությունից որոշակի օգուտ ստանում է՝ զենք վաճառելով երկու կողմին էլ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խոշոր դիմակայությունն անմիջական ռազմական շփման կարող է բերել Ռուսաստանին և Թուրքիային, կամ հակամարտության մեջ ներքաշել Իրանին, սակայն այս սցենարները պակաս հնարավոր են:

Նախազգուշացնող նշաններ


Քանի որ լարվածության ֆոնը բարձր է, և զինված ուժերն արդեն տեղակայված են, էսկալացիայի հանգեցնող չծրագրված, փոքրամասշտաբ կրակոցների մասով նախազգուշացնող ցուցիչներ չկան: Վտանգավոր նշան կարող է լինել, օրինակ, փոխհրաձգության դեպքերի աճը, որ հիմա տեղի է ունենում շփման գծում և անվիճելի է՝ նաև հայ-ադրբեջանական սահմանին: Այդպիսի միջադեպ էր օրինակ 2016-ի դեկտեմբերի 29-ին Չինարիում պատահածը, երբ 4 զինվորական զոհվեց: Սրան հետևեց Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերին ուղղված արագ հայտարարությունը՝ իրավիճակը կայունացնելու և դիակները վերադարձնելու կոչով (newmag- Իրականում ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին դեպքից մոտ տասն օր անց):
Դիտավորյալ գործողություններին կարող են նախորդել հրապարակային հայտարարություններ կամ այլ քայլեր՝ ապահովելու համար ներքին աջակցություն, նաև Մինսկի խմբի դեմ բողոք: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դա կնշանակի հատել քաղաքական կարմիր գիծը, և պատճառ կդառնա Ադրբեջանի համար խաղաղ գործընթացի ձևաչափից դուրս գալու համար, սակայն սա միակ քաղաքական քայլը չէ, որ կարող է սադրել կոնֆլիկտը:  Ընդդիմադիր օրենսդիրները Հայաստանի խորհրդարանում արդեն իսկ «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծ են ներկայացրել: 2016-ի նոյեմբերին ԼՂ ԱԺ խոսնակը հայտարարեց, որ պատրաստ է նոր Սահմանադրության նախնական տարբերակը, որով նախատեսվում է շրջանը վերանվանել Արցախի հանրապետություն: Նախագահ Ալիևը 2017-ի ամանորյա ուղերձում վերահաստատեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելով: Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարեց, որ խաղաղության համար տարածքային զիջումների չեն գնա:
Լարվածության նշաններ փնտրելիս կարևոր է ուշադիր լինել նաև Ադրբեջանի զինուժի տեղաշարժերին և հարձակողական գործողությունների այլ նախապատրաստություններին: Սակայն Ադրբեջանի էներգետիկ սեկտորը թիրախավորելու Հայաստանի սպառնալիքներն իրականություն դառնալուց առաջ պակաս տեսանելի նախապատրաստական աշխատանքներ կպահանջեն: 2012-ին Երևանը զորավարժություն է անցկացրել, որի սցենարը ներառում էր նաև հրթիռային հարված հասցնել նավթային ենթակառուցվածքներին: 2016-ին Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել հեռահար, գերշճգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ, որը կարող է թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքի խորքում:
Տարածաշրջանում Մոսկվայի դիրքորոշումները նույնպես արժանի են խիստ ուշադրության: Ռուսաստանը հնարավորություն ունի պաշտպանել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում գործընկերոջը, զենքը զեղչով վաճառելու, Գյումրիում մոտ 5 հազար զինծառայողներով ռազմաբազա պահելու ճանապարհով: Միևնույն ժամանակ Ռուսաստանն է Ադրբեջանին վաճառել վերջերս ձեռք բերած սպառազինության 80 տոկոսը: Մոսկվան երկու ժողովուրների հետ «ռազմավարական գործընկերության» է ձգտում և պնդում է, որ զենք վաճառելով միաժամանակ հավասարակշռություն է պահպանում որակի և քանակի մասով: Հավասարությունը, սակայն դժվար է չափել և ավելի դժվար է պահպանել: Կողմերից մեկի զենքի գնումները կամ արդեն ծրագրված առաքումները կարող են որոշիչ առավելություն ձևավորել և անուղղակի հանգեցնել ռազմական գործողությունների: Հայաստանում ցուցարարները քննադատում են Ռուսաստանին, նշելով, որ Մոսկվան ընդլայնում է Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը. որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հավատարմության և հուսալիության շուրջ կասկածները Երևանում աճում են: Ադրբեջանում նման անհանգստություն է դիտվում Հայաստանին Իսկանդեր վաճառելուց հետո: Ամեն դեպքում, դրանից հետո՝ դեկտեմբերին, Ադրբեջանն Իսրայելից գնեց Երկաթե գմբեթ պաշտպանական համակարգը:
ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողությունները վտանգում են Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ նահանգների վերջին 25 տարվա աշխատանքը՝ ուղղված անկախությանը և ինքնավարությանը նպաստելուն, քաղաքական և տնտեսական զարգացմանը: Կարող են վտանգվել Միացյալ Նահանգների երկու այլ նպատակները՝ ՌԴ ռևանշիզմի զսպումն ու Ռուսաստանից ու Իրանից անկախ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներն արևմտյան շուկա հասցնելու նոր տրանսպորտային ցանցի ստեղծումը: Ավելին, պատերազմի երկարաձգումը կարող է սրել ԱՄՆ՝ առանց այդ էլ խնդրահարույց հարաբերությունները ՌԴ, Թուրքիայի և Իրանի հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ներքաշվել հակամարտության մեջ:
Լայնածավալ ռազմական գործողությունները կարող են խաթարել ժողովրդավարական ինստիտուտները, անկարգությունների պատճառ դառնալ Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ կենսական ռեսուրսներն ու ենթակառուցվածքները կվնասվեն, բնակչությունը կտարհանվի: Երկու երկրներն արդեն դժվարություններ ունեն սեփական ժողովուրդների կենսական կարիքները հոգալու հարցում: Եթե հակամարտությունը ձգձգվի, հարևան Վրաստանը ստիպված կլինի կարգավորել հնարավոր ներգաղթյալների հոսքերը: Պատերազմի հետևանքով տնտեսական դժվարությունները Թբիլիսիի համար նույնիսկ ավելի արտահայտված կդառնան: Վրաստանն Ադրբեջանից էներգետիկ կախման մեջ է, տնտեսությունը՝ տարածաշրջանում խաչաձև առևտրից, զբոսաշրջությունից, էներգառեսուրսների տարանցիկ խողովակաշարերի հասույթից: ԱՄՆ-ը Վրաստանը դարձրել է տարածաշրջանում իր գլխավոր գործընկերը և Թբիլիսին կարող է ակնկալել Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական աջակցությունը: Տարածաշրջանի էներգետիկ սեկտորում զանգվածային ներդրումները, մասնավորապես Հարավային գազային միջացքի ընթացիկ 28 միլիարդ դոլարը նույնպես կարող են վտանգվել:
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական խոշոր բախումը կարող է ավելի բարդացնել արդեն իսկ անհանգիստ ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում ռուսական քաղաքական և ռազմական ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն ստեղծելով: ԼՂ շուրջ լարվածությունը 2016-ի նոյեմբերին արդեն հանգեցրել է Հայաստանի և Ռուսաստանի՝ երկար ժամանակ ծրագրվող պաշտպանական համատեղ ուժերի ստեղծմանը: Ռուսաստանը կարող է արձագանքել պատերազմին՝ մեծացնելով իր ռազմական զորամիավորումը Գյումրիում, ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով խաղաղապահ ուժեր տեղակայել կամ կատարել ՀԱՊԿ-ի շրջանակում իր պարտավորությունները:

Նորացված հակամարտությունը կարող է բարդացնել նաև ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ: 2016-ի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ, որ իր երկիրը մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին: Այս հայտարարությունն արտացոլեց 2010-ին Թուրքիայի ստանձնած հանձնառությունը՝ երաշխավոր լինել Ադրբեջանի վրա հարձակման դեպքում: Ըստ երկու երկրների կառավարությունների, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բնութագրվում են որպես մեկ ազգ, երկու պետություն: Ի հակադրություն սրան, Իրանն առաջարկել է իր դրական ջանքերը հակամարտությունը կարգավորելու հարցում: Թեհրանը վերահաստատել է իր առաջարկը 2016-ի դեկտեմբերին և 2017-ի փետրվարին:
Հաշվի առնելով ԱՄՆ ընթացիկ հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ՝ կարգավորման գործընթացին կամ անվտանգության հարցերին ամերիկյան միջամտությունն ավելի շուտ խնդրահարույց կարող է դառնալ և խոչընդոտներ ստեղծել, քան նպաստել խաղաղության երկարաժամկետ հեռանկարին: Վաշինգտոնը, սակայն, ակտիվ աշխատում է Երևանի և Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ տնտեսական շրջափակումը դադարեցնելու և դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասով: Ակտիվ ռազմական գործողությունները կխանգարեն ԱՄՆ նպատակներին: Քիչ հավանական է, բայց ԱՄՆ շահերին կարող է առնչվել նաև Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի ակտիվ փուլի պայմաններում ռազմական գործողություններին Թուրքիայի և Ռուսաստանի միջամտությունը:
Եվ վերջապես այս հակամարտությունն առաջինն է, որը կարգավորելու միջնորդությունը ստանձնել է ԵԱՀԿ-ն: Ձախողումը կվնասի այս կառույցի համբավին և այլ կոնֆլիկտներում միջնորդական առաքելություն իրականացնելու հավակնություններին: Սա կարող է վատ անդրադառնալ նաև ԱՄՆ հեղինակության վրա, որը Մինսկի խմբի կարևոր դերակատարներից է գործընթացի հենց սկզբից:
Միացյալ Նահանգները չի կարող միայնակ կանխել Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը: Կարող է աջակցել մի շարք դիվանագիտական նախաձեռնությունների, որոնք ճնշում կգործադրեն կողմերի վրա՝ պահանջելով խաղաղ կարգավորման գործընթացին ավելի ակտիվ ներգրավվածություն և կնվազեցնեն ուժ կիրառելու հնարավորությունը:

Միջնորդական պատասխանատվությունը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ին փոխանցելը


Այս գործընթացը կարող է կայանալ Ռուսաստանի և Ֆրանսիայի պարտադիր աջակցությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրների: Այս տարբերակը կարող է պահպանել բոլոր երեք համանախագահ երկրների ազդեցությունը որպես ՄԱԿ-Ի ԱԽ մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք, և թույլ տալ նրանց խուսափել ուղղակի պատասխանատվությունից: Մինչև այժմ բարձր մակարդակի ուշադրությունը, որ Վաշինգտոնն ու Փարիզը ցուցաբերում են այս հարցի քննարկմանը կարող է նվազել, թեև Մոսկվայի ներգրավվածությունը, որպես տարածաշրջանում դոմինանտ ուժի, հավանական է նույնիսկ ավելի հետևողական դառնա: Ադրբեջանը գուցե ողջունի այս քայլը: Հայաստանը, սակայն, ԱՄՆ-ին վաղուց կողմնակալ է համարում, քանի որ Վաշինգտոնն ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում աջակցություն էր հայտնել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից դուրս գալու սպառնալիքը


Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԱՄՆ ներգրավվածությունը դիտարկում են որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը: Մինսկի խմբի գործընթացից ԱՄՆ դուրս գալը կխախտի հավասարակշռությունը: Այս հեռանկարը կարող է հարկադրել հակամարտող կողմերին դիրքերն ավելի մոտեցնել: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն մերժել փոխզիջումները, ԱՄՆ-ն կարող է սպառնալ՝ դրանով նաև նվազեցնելով ձախողված գործընթացին իր ներգրավվածությունը: Սակայն սա էլ կարող է ընդլայնել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Քաղաքականություն թելադրող շատ գործիչներ Ռուսաստանում և Եվրոպայում Վաշինգտոնի նման քայլը կարող են դիտարկել որպես տարածաշրջանը ՌԴ-ին զիջում: Բացի այդ այս քայլը կարող է խանգարել նաև Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում հակամարտությունները կարգավորելու ԱՄՆ և ԵԱՀԿ ջանքերին:
Որպես կանոն, միջնորդական առաքելությունները չեն ձգտում լուծում պարտադրել, այլ հակամարտող կողմերին սեփական ջանքերով օգնում են գտնել երկկողմանի ընդունելի ճանապարհներ խաղաղ կարգավորման համար: ԱՄՆ-ը ՌԴ և Ֆրանսիայի հետ կարող է պասիվ միջնորդության փոխարեն ավելի կոպիտ քայլի գնալ՝ կողմերին պարտադրելով իրական փոխզիջումներ: Նման միասնական մոտեցումը, որին կաջակցեն նաև համանախագահ երկրների առաջնորդները, կարող է ռազմական գործողությունների քաղաքական արժեքն ավելի բարձրացնել և լրջացնել խաղաղության մասին երկխոսությունը:

Վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համաձայնեցված միջոցառումներ


Անցած գարնանը Մինսկի խմբի առաջարկած վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների երկու առաջարկներ Ալիևն ու Սարգսյանը նորմալ էին ընդունել: Դրանք էին՝ ավելացնել ԵԱՀԿ դաշտային դիտորդների թիվը (6-ից դարձնել 15) և ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Երկու առաջարկներն էլ այժմ սառեցված են: Այս և նման այլ քայլերը կարող էին ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին զգուշացնել նախապես և օգնել բացահայտել զինադադարը խախտող կողմին: Ադրբեջանը երկար ժամանակ ընդդիմանում էր այս միջոցառումներին, հիմնավորելով, թե դրանք միայն կամրապնդեն Բաքվի համար անհանդուրժելի ստատուս քվոն: Հայաստանն ավելի դրական էր պատասխանում:
Եթե Բաքուն շարունակի արգելափակել նման քայլերը, համանախագահող երկրները կարող են այլընտրանքային մեխանիզմների դիմել ԵԱՀԿ ձևաչափից դուրս: Ինչպես օրինակ նման միջոցառումներ իրականացնել շփման գծի միայն հայկական կողմում: Միաժամանակ Մինսկի խումբը կարող է ռիսկի նվազեցման միջոցների դիմել՝ ճնշում գործադրել կողմերի վրա՝ ԵԱՀԿ-ում ձեռք բերված համաձայնություններով: Օրինակ՝ լայնածավալ զորավարժությունների մասին ծանուցել 42 օր առաջ:

Գտնել վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի նշանակալի միջոցառումներ


Լրացուցիչ միջոցները, ինչպիսիք են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև տարածության ավելացումը, զինվորական հրամանատարությունների և քաղաքացիականների միջև թեժ գծերը, միջազգային դիտորդների թվի զգալի աճը կարող են նպաստել կայունությանը՝ ավելացնելով ռազմական գործողությունների կանխատեսելիությունն ու թափանցիկությունը: ԵԱՀԿ դիտորդների խմբի ներկա թիվը, եթե նույնիսկ ընդլայնվի քննարկվող չափով, ցավալիորեն համարժեք չէ նրանց առջև դրված առաջադրանքին: Տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, որն այժմ պատասխանատու է միայն սահմանափակ մոնիտորինգի համար, նույնպես կարող է ընդլայնվել: Նման քայլերն ակտիվ ուսումնասիրելը կարող է կողմերին բարեխիղճ բանակցությունների բերել:

Տնտեսական աջակցությունը նվազեցնելը և մասնավոր ներդրումների բացակայությունը՝ քայլեր դեպի խաղաղություն


Moody's միջազգային վարկանշային գործակալությունը 2017-ի համար արդեն վարկային բացասական ցուցանիշներ է տվել Հարավային Կովկասի համար՝ որպես բացասական գործոններ նշելով աշխարհաքաղաքական հակամարտությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սրացումը: Նման պայմաններում պատերազմի վերսկսման հեռանկարի մասին հրապարակային հայտարարություններն ու մտահոգությունները կարող են խոշոր ներդրումները դուրս տանել: Այս մասով կարևոր են նաև միջազգային ֆինանսական կառույցների քայլերը: Օրինակ 2016-ի դեկտեմբերին Համաշխարհային բանկը 800 մլն դոլարի վարկ հաստատեց Հարավային գազային միջանցքի նախագծի համար: Սա ավելի տեսանելի է դարձնում հակամարտության թեժ փուլի վերսկսման արժեքը և ընդգծում է կարգավորման ուղղությամբ հրատապ առաջընթացի անհրաժեշտությունը: Բացի այդ ԱՄՆ-ը ևս կարող է լրացուցիչ ճնշում գործադրել՝ կրճատելով տարածաշրջանում Export-Import բանկի և Անդրծովյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (OPIC) գործունեությունը:

Ընդլայնել երկխոսությունը Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի միջև


Անկարան կարող է էական դեր խաղալ՝ աջակցելով վերջնական կարգավորմանը և հետագայում ինտեգրվելով Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանը: Թուրքիայի ավելի լայն ներգրավվածությունը կարող է խթանել խաղաղության ուղղված ջանքերը և խրախուսել դրանց Ադրբեջանի ներգրավվածությանը: Այս տարբերակը կարող է օգնել նաև նվազեցնել ՌԴ և Թուրքիայի ռազմական շփման հավանականությունը՝ լայնածավալ գործողության դեպքում դաշնակցական պարտավորությունները կատարելիս:

Մեղմացնող տարբերակներ


ԱՄՆ-ը կարող է մշակել միջոցառումների փաթեթ, որը կարող է կանխել ԼՂ-ում էսկալացիան: Միացյալ Նահանգները կարող է ավելի անմիջական աշխատել հրադադարը վերականգնելու ուղղությամբ: Նախկինում համանախագահող երեք երկրների միասնականությունն արդեն զգալի օգնել է: Պատերազմող կողմերի ղեկավարների հետ Ռուսաստանի ուղիղ բանակցություներին աջակցելն ապացուցված է, որ խելամիտ և արդյունավետ է:
Միացյալ Նահանգները կարող է աջակցել ՄԱԿ-ի ԱԽ-ում լուրջ ռազմական գործողությունները դատապարտող որևէ բանաձևի ընդունմանը: Երկրորդ տարբերակ՝ եթե հայտնի է, պետք է նշվի նախաձեռնողի անունը: Գործընկերների հետ աշխատելով, ԱՄՆ-ը պետք է «տուգանի» այն կողմին, որը կնախաձեռնի որևէ լուրջ սրում՝ հրապարակային դատապարտելով, պոտենցիալ տնտեսական օգնությունն այդ երկրին չհատկացնելով կամ պատժամիջոցներ օգտագործելով: Կարող են սահամնափակվել նաև միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը և մասնավոր ներդրումները:

Առաջարկներ


ԼՂ-ում հակամարտության վերսկսման հեռանկարը միաժամանակ մարտահրավեր և հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր զարգացումներ ունենալու նախագահ Թրամփի ցանկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրական արձագանք է ստացել, բայց նաև քննադատվել է ազդեցիկ կոնգրեսականների կողմից: Իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնված է Ղրիմում, Ուկրաինայում և Սիրիայում Մոսկվայի ագրեսիվ քայլերի վրա և ավելի է բարդացել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ: Գլխավոր հարցն այն է, թե ինչպես նախաձեռնել մերձեցում նման վիճելի քաղաքական միջավայրում: ԼՂ-ն կարող է պատասխան առաջարկել:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ՌԴ գործակցության առաջատար ֆորմատ է, որտեղ երկու երկրներն ունեն ընդհանուր և անվիճելի նպատակներ՝ նվազեցնել պատերազմի հավանականությունը և շարժվել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասով խաղադրույքը կարևոր է ԱՄՆ և իր եվրոպացի գործընկերների համար, բայց ոչ կենսական: Ավելի ակտիվ ներգրավվածությունը կարող է ստուգել համագործակցելու վերաբերյալ Մոսկվայի հայտնած պատրաստակամությունը՝ համեմատաբար ցածր քաղաքական գնով: Եվ ցույց տալ, որ Թրամփի վարչակազմը կառուցողական աշխատանք է տանում իսլամադավան երկու երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Գործակցել ՌԴ հետ՝ ակտիվացնելու Մինսկի խմբի խաղաղ գործընթացը


Ավելի ակտիվ խաղաղ գործընթացը երկու կողմի համար էլ ավելի դժվար կդարձնի լայնածավալ ռազմական գործողությունների դիմելը: Մինչև այս ԱՄՆ-ը, ՌԴ-ը և Ֆրանսիան միասին աշխատել են՝ ցույց տալով հեռանկարներ, որոնց կողմերը կարող էին համաձայնել, բայց ներքաղաքական գործոններով պայմանավորված հրաժարվել են: Երեք համանախագահները պետք է մեծացնեն քաղաքական ճնշումը բանաձևերի հասնելու համար, ոչ թե բավարարվեն պասիվ մոտեցումներով, ինչը կողմերին է թույլ տալիս որոշել գործընթացի տեմպը: Դրան հասնելու համար համանախագահները պետք է ավելի ակտիվ ներգրավվեն և գուցե խրախուսման ու պատժի գործիքներ կիրառեն: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի էներգիան կարող է այս մասով արժեքավոր ֆոն լինել: Ռուսաստանը առաջնորդեց 2016-ի հրադադարը, իսկ ԱՄՆ-ը պետք է նույնն անի՝ բանաձևեր առաջարկելով:
ԱՄՆ-ը պետք է նաև նպաստի համանախագահների պարբերական քննարկումներին Թուրքիայի ընդգրկման հարցով՝ ընդգծելով Անկարայի քաղաքական ու տնտեսական դերը: Մոսկվան պետք է աջակցի այս քայլին: 2015-ին սիրիական սահմանին ռուսական ուղղաթիռի խոցմանը հետևած լարվածությունից հետո ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են: Սա է վկայում Մոսկվայի հրավերով 2016-ի դեկտեմբերին Անկարայի (և Թեհրանի) մասնակցությունը Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին: Համանախագահները կարող են նաև Իրանին ներգրավել այս զարգացումներին և նպատակը պետք է լինի Թեհրանին ոչ թե  մասնակից, այլ տեղեկացված աջակից դարձնել՝ հաստատուն կայունությանը և վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերին:
ԼՂ շուրջ ԱՄՆ-ՌԴ գործակցությունը պետք է հակասական կամ բարդ չլինի, ինչպես այլ հարցերի՝ Ուկրաինայի, Սիրիայի կամ սպառազինությունների վերահսկման դեպքում: Այս հարցերը կտրուկ բաժանում են քաղաքական մոտեցումները և նպատակները: Դրսևորելով գործակցության փոխադարձ առավելությունները՝ ԼՂ կարող է դառնալ ԱՄՆ-ՌԴ գործակցության ընդլայնման սկզբնակետը:

Հակամարտությունը կանխելուն ուղղված միջոցառումներ


2016-ի վերջին հայ-ադրբեջանական սահմանին մտահոգիչ փոխհրաձգությանը հետևեցին 2017-ի հունվարին հրադադարի ամենօրյա խախտումները: Հաշվի առնելով հակամարտության սրման մեծ հավանականությունը՝ պետք է ձեռնարկվեն այն նվազեցնելու ուղղությամբ բոլոր հնարավոր քայլերը: Ինչպիսին են, օրինակ, վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված և այլ՝ ավելի նշանակալի միջոցառումները, նաև նման ռիսկային իրավիճակում արտաքին տնտեսական աջակցության և մասնավոր ներդրումների հեռանկարը: Տարածաշրջանում ռազմական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ԱՄՆ և ՌԴ միջև, ու քննարկումը, թե դեպի տարածաշրջան զենքի մատակարարումներում արդյոք պահպանվում է ռազմավարական հավասարությունը, նույնպես կարող են հուսադրող լինել:
Թրամփի ադմինիստրացիան պետք է նրբանկատորեն ուշադրություն դարձնի ԼՂ-ին առնչվող զարգացումներին և գործի ավելի արագ` կանխարգելիչ միջոցառումները խթանելու ուղղությամբ, ինչը կօգնի խուսափել բռնությունից, հետ պահել ռազմական գործողություններից և աջակցել խաղաղ կարգավորմանը:

Աղբյուրը

Տարածել