FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Շատ մեծ ցանկ` լիքը երգեր, ջրի կաթիլներ,

[newmusic] Շատ մեծ ցանկ` լիքը երգեր, ջրի կաթիլներ, «Մեծն Գեթսբին» ու, իհարկե, Դոլֆ Լունդգրենը

Այս անգամ գեղեցիկ նախաբանի փոխարեն (եթե այդպիսիք եղել են) կասեմ, որ ընտրությունս կատարել եմ մոտ 2 տասնյակ երգերից ու տեսահոլովակներից: Այս դեպքում կլինեմ մաքսիմալ հակիրճ` կուտակվածը ոչ ձանձրալի ներկայացնելու համար: Մի պահ մտածեցի բացառություն անել ու չգրել վատից, բայց երբ տեսա նյուզֆիդս ողողված The Weeknd-ի ու Daft Punk-ի նոր գործով, որոշեցի, այնուամենայնիվ, փաստել, որ ձանձրալի երգերի պակաս չկա հայկական ֆեյսբուքում: Այլընտրանքը կլինի հաջորդիվ. պետք է ընդամենը փոխել էջը:
[embed]http://youtu.be/qFLhGq0060w?list=PLFgquLnL59alW3xmYiWRaoz0oM3H17Lth[/embed]

Եթե այս էջում եք, ուրեմն եկել եք այլընտրանքի ետևից: Ինչպես արդեն նշել եմ` այս անգամ այլընտրանքն իր քանակությամբ կարող է մի ամբողջ ամսվա ցուցակ լրացնել, այնպես որ` հաջորդիվ կլինի նվազագույն տեքստ ու մաքսիմալ իսկական երաժշտություն:
Սկսեմ լավագույնների «վատագույնից», եթե կարելի է այդպես ասել. Jacob Banks - «Unholy War»:
[embed]http://www.youtube.com/watch?v=165h3-z_Qj0&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Հիփ Հոփն անպակաս. միանգամից 3 մեղմ ասած լավ գործ` երաժշտության աշխարհում ամենազարգացող ու ազդեցիկ ժանրերից մեկի սիրահարների համար:
Amine՛ - «REMERCEDES»
[embed]http://www.youtube.com/watch?v=XKATiv1Ala0&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]
P.O.S. - «Faded»
[embed]http://www.youtube.com/watch?v=AIbFAaXELrE&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]
Freddie Gibbs - «Crushed Glass»
http://www.youtube.com/watch?v=Pu2avDnJy58&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Եթե հիփ հոփը ձերը չէ` պարելու համար, ու մտքերով դեռ առաջին էջի ձանձրալի երգի հետ եք, այս դեպքում ևս կա այլընտրանք` շվեդական Little Dragon-ն` իր «Sweet»-ով: Ի դեպ` այս ամենը գործում է, բնականաբար, առնվազն տանելի բարձրախոսներով կամ ականջակալներով:
http://www.youtube.com/watch?v=QNYpjyHGZaQ

Շվեդների բիթը մի փոքր կոպիտ ու անտաշ թվալու դեպքում` խնդրեմ. Portugal. The Man - «Feel It Still»:
[embed]http://youtu.be/pBkHHoOIIn8?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Իսկ ահա այս պահից սկսած մոտենում եմ լավագույններից լավագույններին: Հաշվի առնելով նախորդ գործերի «բիթաշատությունը»` առաջարկում եմ լսել մի երգ, որն ինձ զարմացրեց մինիմալիզմի, ճաշակի և կպչունության համադրությամբ, իսկ գործիքավորման մեջ օգտագործված ջրի կաթիլների ձայնին, խնդրում եմ, առանձնահատուկ ուշադրություն դարձնել` AJ Hernz - «Waterfall»:
http://www.youtube.com/watch?v=jYEv5H6oe-k&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

«Դանդաղ, արտասահմանյան» շարքից. Jorja Smith անունով երգչուհին, 16 տարեկանում ընթերցելով «Մեծն Գեթսբին», ոգեշնչվում ու երգ է գրում այդ մոտիվներով: Երգը լսելիս փորձում էի զուգահեռներ տանել «հայկական շոուբիզնեսի» հետ, բայց, ի վերջո, «Beautiful Little Fools»-ը հաղթեց:
http://www.youtube.com/watch?v=Ymm3A5lSGwo&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Մի փոքր արագացնենք տեմպը` կպչուն երգերի մասնագետ Milky Chance-ի` խիստ գարնանային երգի օգնությամբ` «Blossom»:
http://www.youtube.com/watch?v=seqy9kd_eGo&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Father John Misty-ն իր «Total Entertainment Forever»-ի առաջին իսկ տողերով` Թեյլոր Սվիֆթի մասին, հասկացնում է, որ երգի շեշտադրումը ոչ այնքան երաժշտական է, որքան խոսքերի միջոցով արտահայտած փիլիսոփայության, ինչն, այս դեպքում, բավականին ազդեցիկ է ստացվել:
[embed]http://youtu.be/J3mfC14MVsM?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Արդեն վաղուց դասական դարձած Neil Young-ը վերադառնում է թարմացած և որպես լավ ու որակյալ տեսահոլովակի կարևորությունը գիտակցող երաժիշտ: Կարելի է ընդհանրապես չհավանել «Peace Trail»-ը, բայց տեսահոլովակը լրացնում է այդ բացը:
http://www.youtube.com/watch?v=UhkzwdOpKC4&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Գիտակցելով, որ արդեն իսկ, մեղմ ասած, գերազանցել եմ նախորդ ցուցակներիս տեքստերի և հոլովակների քանակը (ինչն, իրականում, ինձ ուրախացնում է)` արագ ներկայացնեմ իմ ամենասիրելի ժամանակակից խմբերից երկուսի նոր երգերն ու հայտարարեմ շաբաթվա հաղթողին:
Երգերի անկանխատեսելի զարգացումով alt-J - «3 WW»:
http://www.youtube.com/watch?v=bDUUOt30TGA&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ինդի ռոքի առաջադեմներից Glass Animals - «Pork Soda»:
http://www.youtube.com/watch?v=8RkJhJcfOnc&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Իսկ շաբաթվա հաղթող թույլ տվեք ճանաչել Imagine Dragons-ի «Believer» տեսահոլովակը: Հենց տեսահոլովակը, քանի որ երգը լույս էր տեսել շաբաթներ առաջ և արդեն հասցրել էր իր տեղը գտնել newmag-ի իմ խիստ սուբյեկտիվ լավագույնների ցանկում: Բայց ցանկացած լավ երգ կրկնակի արժեքավորվում է, երբ ունի իրեն լրացնող ու նոր հարթություն բերող տեսահոլովակ: «Believer»-ը կատարյալ կերպով համապատասխանում է այս բանաձևին: Պարզապես պետք է հրավիրել մեր մանկության մարտաֆիլմերի հերոս Դոլֆ Լունդգրենին ու մենամարտել հետը` տեղ-տեղ դաժան հարվածներ հասցնելով: Գուցե պրիմիտիվ եմ, գուցե կոմերցիոն մտածելակերպ ունեմ, բայց դա ինձ հետ չի կանգնեցնում այս տեսահոլովակը օրը մի քանի անգամ վայելելուց:
http://www.youtube.com/watch?v=7wtfhZwyrcc
 

Տարածել