BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 ճիշտ քայլ ու միլիոնատեր եք. ահա հստակ ուղեցույցը

7 ճիշտ քայլ ու միլիոնատեր եք. ահա հստակ ուղեցույցը

Մեր միլիոնատերերը հիմնականում կամ նախկին կոմսոմոլսկի աշխատակից է, կամ նախկին հանցագործ. չնայած նրանց միջև տարբերությունը, անկեղծ ասած, այդքան էլ մեծ չէ: Ոչ, կան նաև բացառություններ, չեմ վիճում, և միայն նրանք են հաստատում ներքոհիշյալ կանոնները:
Fidelity Investments-ի կատարած հարցումների համաձայն հարուստ մարդկանց 86 տոկոսը իր կարողությունը ստացել է անձնական բիզնեսի և նորարարության շնորհիվ: Եվ նրանց այդ հարցում օգնել են ոչ միայն հաջողությունն ու անձնական որակները, այլ նաև մի քանի պարզ կանոններ:Եվ այսպես.

Կազմեք բյուջե և հետևեք դրան


Իսկական միլիոնատերերը հստակ գիտեն ոչ միայն իրենց եկամուտները, այլև ծախսերը: Այդ մասին Թոմաս Սթենլին և Ուիլյամ Դանկոն գրում են իրենց «Millionaire Next Door» գրքում: Այն ստեղծվել է ամերիկացի շատ միլիոնատերերի ընդհանուր բնավորության գծերի և սովորույթների հիման վրա:

Առաջին հերթին ներդրումներ արեք ձեր մեջ


Իսկական միլիոնատերերը փողի մեջ տեսնում ոչ թե անընդհատ հաճույք, այլ խնայողության և ներդրումների հնարավորություն: Նրանց օգտակար սովորությունն է՝ մի կողմ դնել եկամտի գոնե 10 %-ը: Ֆինանսական խորհրդատու Dave Ramsey-ը նշում է.
25-ից 65 տարեկանում ամսական 100 դոլար 12 %-ով ներդնելու դեպքում կունենաք 1.176.000 դոլար: Յուրաքանչյուրը կարող է գնալ թոշակի միլիոնատեր դարձած:

Ապահովված մարդիկ խնայում են նույնիսկ ավելի շատ. նրանք ներդնում են իրենց եկամտի մինչև 20 %-ը: Շատ փորձագետներ առաջարկում են հետևել 50-30-20 կանոնին, ըստ որի՝ դուք ձեր եկամտի 50 %-ը ծախսում եք ամենաանհրաժեշտի վրա, 30 %-ը` այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են նոր հագուստը կամ ճանապարհորդությունը և խնայում եք մնացած 20 տոկոսը:

Ձեր առջև դրեք հավակնոտ նպատակներ


Միլիոնատերերի 81%-ը նպատակ է դնում իր առջև ու գործերը բարեխղճորեն տանում է առաջ: Թոմաս Քոռլեի հետազոտության համաձայն քիչ ապահովված մարդկանց միայն 9 %-ն է այդպես վարվում: Մեր առջև դրված նպատակն ու դրան հասնելու համար լավ մտածված քայլերը իրականում բերում են արդյունքներ: Այնպիսի տղաներ, ինչպիսիք են օրինակ Ռիչարդ Բրենսոնը, իրենց առջև դնում են մեծ նպատակներ, հասնում են դրանց և էլի են կրկնում նույնը: Սկզբում թվում է, որ դա պարզապես անհնար է, բայց նրանք անում են դա և երբեք կանգ չեն առնում:

Ապրեք համեստ


Շատ միլիոնատերեր շարունակում են համեստ կյանք վարել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ: Լեգենդար ներդրող Ուորեն Բաֆետը ապրում է Նեբրասկա նահանգի ճիշտ այն տանը, որը 1958 թվականին՝ մինչև միլիարդներ կուտակելը, նա գնել էր 31.500 դոլարով: Ամերիկացի շատ միլիոնատերեր գնում են օգտագործված ավտոմեքենաներ:
Սպառումը ամերիկացի մեծահարուստների բնավորության գիծ չէ:

Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք իրենց հարստությունը ստացել են ոչ թե ժառանգությամբ կամ շահումով, այլ ծանր աշխատանքի, համառության, պլանավորման և ինքնակարգապահության արդյունքում:

Աշխատեք ձեզ վրա


Ամերիկացիների միայն 20 %-ն ունի սեփական բիզնես, բայց միլիոնատերների 60 %-ն ինքնուրույն ձեռնարկատերեր են: Համաշխասրհային մասշտաբով միլիոնատերերի կեսից ավելին ունի սեփական բիզնես, և միայն 16 %-ն է ժառանգել իր փողերը: Իրականում հարուստ մարդիկ փորձում են կախվածություն չունենալ եկամտի մի աղբյուրից և ջանում են ունենալ միանգամից մի քանի եկամտաբեր աղբյուր:

Կառուցեք ճիշտ կապեր


Եթե դուք ցանկանում եք բիզնեսում լինել հաջողակ, ապա ստիպված եք ժամանակ ծախսել հաջողակ ձեռնարկատերերի հետ կապեր հաստատելու համար: Ճիշտ այնպես, ինչպես երաժիշտներն են ձգտում ժամանակ անցկացնել երաժիշտների շրջապատում, գրողներն էլ իրենց լավ են զգում գրողների շրջապատում: Ոչ թե այն պատճառով, որ նրանք սահմանափակում են իրենց շփումները միայն այդ շրջապատում, այլ որովհետև մասնագիտական շրջապատում ժամանակ անցկացնելը օգտակար է:

Փողերին վերաբերեք ինչպես գործիքի, այլ ոչ թե՝ որպես գլխավոր նպատակ


Շատ միլիոնատերների բնավորության գիծը փողի հանդեպ պաշտամունքի բացակայությունն է: Նրանք պարզապես գնում են իրենց նպատակի հետևից և փողերը նրանց համար պարզապես հաճելի բոնուս են այդ ճանապարհին: Սիրեք այն, ինչ դուք անում եք: Մի դադարեք զարգանալ պրոֆեսիոնալիզմի մեջ, և հարստությունը վաղ թե ուշ կգա ձեր մոտ:

Տարածել