Ի՞նչ է հանրությունից թաքցնում պատգամավոր Միքայել Մելքումյանը. ՄԱՍ 1
Միքայել Մելքումյանը վաշխառուական կապիտալի ներկայացուցիչ է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարգրում նշվում է եկամտի 11 աղբյուր, որտեղից պատգամավորը 21,722,410.00 դրամ գումար է ստանում: Գումարները Միքայել Մելքումյանը ստանում է վարձակալություններից:
Հենց այստեղ բացահայտվում է Միքայել Մելքումյանի տարածքներից առնվազն երեքը:
Կոմիտաս 49 հասցեում մի տարածք, որը գտնվում է բարձրահարկի շենքում:
Նաիրի Զարյան 22 հասցեում` Ավրորա ռադիոկայանի շենքում:
Կորյուն 19 Ա հասցեում, այսպես կոչված Ուրարտուի շենքում:
Ինչպես նշվում է Միքայել Մելքումյանի կենսագրականում, նա 2000-2003 թվականներին աշխատել է Պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, որից հետո 1 տարի ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Հենց այդ գերատեսչության գործառույթներն են` սեփականաշնորհել ու օտարել պետական գույքն ու ընկերությունները: Իրականում ի՞նչ գործունեություն է այստեղ իրականացրել Միքայել Մելքումյանը, կներկայացնենք շուտով:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան