BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպիսի բառեր չպետք է ասել հայելու առջև

Ինչպիսի բառեր չպետք է ասել հայելու առջև

Հին ժամանակներում հայելին համարվում էր միստիկական իր. այն օգտագործում էին կախարդանքների, այլ աշխարհների հետ կապ հաստատելու և մարդկանց ճակատագրերի գուշակման համար: Այն այսօր էլ չի կորցրել իր ուժը և կարող է մեծ ազդեցություն թողնել մարդկանց վրա: Կանգնելով դրա առջև և լավ կամ վատ բառեր ասելով, այն վերակերտում է ձեր մտքերը և իրականություն է վերադարձնում:
Անկախ հայելու միստիկայի հանդեպ հավատից, այն ունի հզոր  էներգետիկ հատկություն, որն ստուգված է բազմաթիվ փորձերի շնորհիվ: Այն ինչ մտածում կամ ասում եք հայելու մեջ նայելով, ուղարկվում է տիեզերք և ուժեղացված կերպով վերադառնում է ձեզ մոտ: Գիտնականները փաստում են, որ բառերը մեծ ուժ ունեն և ունակ են մեծ փոփոխություններ մտցնել մարդկանց կյանքում: Այդ պատճառով, հայելու առջև կանգնելիս, զուսպ եղեք և ձեր բառապաշարից բացառեք որոշ բառեր: Ահա դրանցից մի քանիսը.
ՙՎատ եմ զգում: Հաճախ չարության, վիրավորանքի կամ ագրեսիայի ժամանակ մենք  նայում ենք հայելու մեջ և խղճում ենք ինքներս մեզ, բայց այսպիսի բան անելը շատ վտանգավոր է: Չէ որ, այն ինչ ասում ենք, բումերանգի պես կարող է մեզ վրա անդրադառնալ:
Ցավ եմ զգում: Ցավը կորստի անկանխատեսելի աղբյուրներից մեկն է,որը խոսողին հիվանդության է բերուն, և ոչ միայն նրան, այլև այն տեղը, որտեղ կախված է հայելին: Ցավի նշանը, ասես վիրավոր հոգու դիմակ լինի, որն ունակ է երկար ժամանակ հետևել մարդուն և թույլ չտալ ապրել լիարժեք կյանքով:
ՙՏգեղ եմ: Սա վտանգավոր է և պետք է բացառել բառապաշարից: Այդպիսի բառերը ոչ միայն փոխում են մարդու արտաքինը, այլև ներքինը: Հոգին, որ կատարյալ է, տառապում է այսպիսի արտահայտոթյուներից, սկսում է հիվանդանալ և վատ հետևանքներ է առաջացնում, փոխում է մրադկանց բնավորությունը դեպի վատը:
Հիմար եմ: Վտանգավոր բառերը, որոնք ասվել են հայելու առջև, սեփական ունակությունների հանդեպ հիասթափությունների պատճառ են դառնում: Կարող են իսկապես ազդել հիշողության վրա, մաքրել այն, խնդիրներ առաջացնել գիտելիքի մեջ և հեշտ խնդիրներ լուծելիս դժվարանալ:  ՙ
Աղքատ, մուրացկան եմ: Այս բառերը կարող են խարխլել կյանքը, ֆինանսական կորուստների պատճառ դառնալ և գործերի մեջ անընդհատ անհաջողություններ բերել: Բացառեք այս բառերը, փոխարինեք ՙՀաջողակ եմ, ինձ մոտ ամեն ինչ կստացվի, կհասնեմ նպատակիս՚ բառերով:
ՙՍարսափ, սարսափելի է: Եթե չեք ցանկանում, որ ձեր կյանքում ձեզ անընդհատ հետապնդեն վախերը դադարեք այս բառերն գործածելուց:
ՙՏխուր եմ: Պահեր են լինում, երբ տխրությունն իսկապես գերիշխում է: Մարդիկ հակված են վերապրումներին, սակայն խղճալ ինքներդ ձեզ, մոռանալով ձգտումների և հաջողությունների մասին, անմիտ է: Վատ տրամադրությունների ժամանակ փորձեք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի ձերբազատվեք դրանցից:
ՙՊետք չեմ: Սրա հեղինակը կարող է հայտնվել միայնության մեջ: Հայելու առջև կանգնելիս նույնիսկ մի մտածեք սրա մասին:
ՙԱմեն ինչ հոգնեցրել է: Սա կարող է ոչ միայն փոխել կյանքը, այլև աշխարհայացքը: Հիասթափության ժամանակ ձգտեք սխալներն ուղղելու արդյունավետ միջոցներ գտնել:
ՙՄահ: Այս բառը վտանգավոր սադրիչ է: Կանգնելով հայելու առջև և նայելով սեփական աչքերի մեջ, ունակ եք գրավել ձեզ վրա դժբախտությանը և անհաջողությանը: Բացասականն անընդհատ լցնում է տարածությոնը, էներգետիկ թուլությունն էլ մագնիսի պետք մարդուն քաշում է բացասական էներգետիկային:
Յուրաքանչյուր բառ, որ ասվում է զգացմունքների պիկում, ուժեղացված կերպով վերադառնում է հայելու միջոցով, այն մեր կյանք է վերադառնում և սկսում է ազդել մեզ վրա: Օրն սկսեք ուրախ տրամադրությամբ: Եթե ձեր կյանքում անհաջողություն է եղել, վիրավորված եք, ձեզ դավաճանել են, մոտեցեք հայելուն և ձեր աչքերի մեջ նայելով ասացեք, որ հաջողակ եք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի և ձեր մեջ չարություն չկա: Սրանք բացում են էներգետիկ աղբյուրները և օգնում են կյանք բերել հաջողությանը: Հայտնի է, որ դրական տրամադրությամբ և ինքնավստահ անհատները կյանքի ճանապարհն անցնում են գլուխը բարձր և խուսափում ճակատագրի թակարդներից:

Տարածել