«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը». Թիմ Բարթոնի ֆենթեզի քամբեքի փորձը
Հոլիվուդի չստանդարտացված ֆրիկ Թիմ Բարթոնը վերջին շրջանի նախագծերի արդյունքում շեղվել էր ֆենթեզիի հավատարիմ, յուրօրինակ ճանապարհից և դարձել էր ոչ այդքան խենթ ու տարօրինակ, ինչպես կարիերայի սկզբում։ Բնականաբար, խնդիրը և‘ հեղինակային մտքերի պակասն է, և‘ շուկայի գլոբալիզացումը. «Էդվարդ ձեռքեր-մկրատներ» ֆիլմն երբեք չէին նկարահանի 21-րդ դարասկզբին։ Բարթոնի մռայլ և դյութիչ գոտիկան գերում էր հենց իր աութսայդերական, բոլորից մի քիչ այն կողմ դիրքավորված «առանձնատան» կեցվածքով, այլ ոչ մեյնսթրիմային ու բոքսօֆիսում հաջողությունների ձգտող թրենդային կինոկառուցվածքով։
«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» դասական փոթերիանայի սինոփսիս է։ Ընկերներ չունեցող և սեփական ընտանիքում իրեն օտար զգացող Ջեյքի միակ հարազատ սոուլմեյթը տարեց պապիկն է, ով իր սիրելի թոռնիկին անկողին ուղարկելուց հետո լամպի լույսի տակ պատմում էր զարմանահրաշ պատմություններ՝հրեշների և սուպերկարողություններ ունեցող երեխաների մասին, որոնք ապրում էին Ուելսում, բոլորի աչքից հեռո ւգտնվող մանկատանը։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)