Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Պահեր, որոնք հետ չես բերի. չկրկնենք ուրիշների սխալ

Պահեր, որոնք հետ չես բերի. չկրկնենք ուրիշների սխալները.

Թիմ Ռոմերոգործարար


Իմ ամենամեծ սխալը, կատաղությունն է: Ես չափազանց շատ ժամանակ եմ վատնել` ղեկավարիս, գործընկերներիս, սպասարկող անձնակազմի, ընկերուհուս, ծնողներիս ու մարդկանց վրա բարկանալով: Իմ բարկությունը իռոցիոնալ է եղել: Բարկությանս համար եղել են լուրջ ու հիմնավոր պատճառներ: Նույնիսկ այսօր, երբ հետ եմ նայում ու գնահատում իրավիճակը, հասկանում եմ, որ դա ճիշտ ռեակցիա էր: Բայց իմ կատաղությունն ու բարկությունը ժամանակի զուր վատնում էին, ու ես ավելի շատ վնասել եմ ինձ, քան որեւէ այլ մեկի, նույնիսկ նրան, ում վրա բարկացել եմ: Հիմա, երբ ես 40 տարեկան եմ, էլ չեմ բարկանում ու ավելի լավ եմ քնում, ավելի արդյունավետ աշխատում, եւ ինձ շրջապատում են լավ մարդիկ:

Դևիդ Սթորս, ֆրիլանսեր, գործարար


Ես բաց թողեցի բացառիկ կնոջ, կարծես այդպես էլ պետք է լիներ: Ամենավատն այն է, որ ես գիտակցում էի դա, բայց գոռոզությունս թույլ չէր տալիս ինձ փոխվել: Այդ կինն ինձ ու մեր հարաբերություններին տվեց լավ հնարավորություն, իսկ հետո, ինչպես եւ սպասվում էր, թողեց ինձ: Մենք հիմա լավ ընկերներ ենք, մեր մեջ կա փոքրիկ կայծ, բայց մեզանից ոչ մեկն էլ որեւէ բան փոխել չի կարող: Դա նման է դժոխքի, բայց դա ավելի լավ է, քան երբեք նրան չտեսնելը: Ի՞ նչ հասկացա… Մի՛ եղեք հիմար: Ցույց տվեք ձեր զուգընկերոջը, թե ինչքան են նրան գնահատում: Եթե նկատում եք, որ ինչ-որ հիմարություն եք արել, գրողի ծոցն ուղարկեք գոռոզությունը:

Էլիսոն Ուիթմայեր, հոգեբան, TEDx-ի վարող


Ես 30 տարեկանում 4 մեծ սխալ եմ գործել:
Սխալ 1. Հղիությունս անընդհատ հետաձգել եմ: Սկզբում սպասում էի ավելի հարմար պահի, հետո ստացա աշխատանքի լավ առաջարկ: Իհարկե, ես չէի ուզում հեռանկարային գործս թողնել ու գնալ ֆիզարձակուրդ: Մի քանի տարի անց ես վերջնական որոշում կայացրի` հղիանալ, բայց չկարողացա: Բուժման երկար կուրսից հետո, վերջապես, հղիացա, բայց վիժեցի:
Սխալ 2. Ես մտածում էի, որ լավ տեսք եւ առողջություն ունեմ, կկարողանամ վազել նաեւ հղիության ընթացքում: Վեցերորդ ամսում սկսվեցին բարդությունները:
Սխալ 3. Ես չէի պայքարում իմ երեխայի համար: Ես էլ, ամուսինս էլ վստահ էինք, որ մեզ լավ խորհուրդ են տվել: Մեզ ասել էին, որ երեխան չի ապրի: Ծննաբերության ժամանակ ինձ մորֆի սրսկեցին, որից հետո ոչինիչ չեմ հիշում ու երեխային չեմ տեսել ու չգիտեմ, թե նրան ուր են տարել: Ես մինչեւ հիմա ամաչում եմ դրա համար:
Սխալ 4. Ես գլուխ թեքեցի ամուսնուցս` դժվար ժամանակները նրա հետ հաղթահարելու փոխարեն: Մեղքի մեծ զգացողություն ունեի, բայց չգիտեի` ինչ անել: Արդյունքում ես հեռացրի ինձնից սիրելիիս, ում սիրում եմ մինչեւ հիմա: Ամեն ինչ փոխվեց ու ավելի լավ դարձավ, երբ ես դարձա 40 տարեկան: Ես նորից ամուսնացա, ունեցա երեխա: Պե՞տք էր արդյոք այդ ամենի միջով անցնել, որպեսզի ես երջանիկ լինեի. Այո…Ոչ, Գուցե:

Ջեյմս Ալտուշեր, բլոգեր, ներդրող


Երբ ես 30 տարեկան էի, իմ ընկերության ղեկավարությունը հանձնեցի ավելի մեծ ընկերության, որը սնանկացավ: Երբ ես 30 տարեկան էի, տարվա 365 օրը պոկեր էի խաղում` ժամանակ չտրամադրելով ընտանիքիս, առողջությանս ու ստեղծագործական աշխատանքին: Երբ ես 34 տարեկան էի, ցած դրեցի լսափողը, երբ հայրս էր զանգում: Ես նրան այդպես էլ չզանգեցի: Վեց ամիս հետո նա մահացավ: Ներիր ինձ, հայրի՛կ:

Ալեքսանդր Մայեր, ֆրիլանսեր


Ես ունեմ մանկության մի քանի լավ ընկերներ: Իմ հարսանցուն նրանց հետ լեզու չէր գտնում: Հարսանիքից հետո ավելի քիչ ժամանակ էի անցկացնում ընկերներիս հետ: Ես չէի զանգում, չէի հրավիրում նրանց ակումբներ ու բարեր: Դա ինձ այդ պահին այնքան էլ չէր հուզում, հույս ունեի, որ նրանք կհասկանան ինձ, քանի որ եղբոր պես հարազատ էինք: 18 տարի անց իմ ամուսնական կյանքը փլուզվեց, ես փորձում եմ վերադարձնել ընկերներիս: Բայց հիմա, երբ հանդիպում ենք, նրանք ինձ հեռու են թվում: Ինձ ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ ամեն ինչ վերադարձնել: Մի մտածեք, որ ընկերները եղբայրներ են: Եղբայրը եղբայր է, նույնիսկ եթե նրան ատում եք: Ընկերը հավերժ չի կարող մնալ ընկեր: Ընկերությունը պահանջում է անդադար ուշադրություն:

Լուլուլա Սոնգ (կեղծանուն)


Շատ փող էի ծախսում կոշիկների վրա, դրա փոխարեն կարող էի ճանապարհորդել:
Չստացա մաթեմատիկոսի ու ծրագրավորողի դիպլոմ:
Չհաճախեցի մարտական արվեստի դասընթացների:
Չէի անում ընտանեկան լուսանկարներ ամեն տարի:

Մայքլ Դորիան Բախ, արտադրական դիզայներ, լուսանկարիչ


Իմ ամենամեծ սխալներից մեկն այն է, որ մեծ ջանքեր չեմ գործադրել իմ աշխատանքի ու մասնագիտության համար, քիչ ուշադրություն եմ դարձրել առողջությանս, ընկերներիս, ընտանիքիս: Այս տարիների ընթացքում ես շատ էի աշխատում. արթնանում էի, գնում աշխատանքի, գալիս տուն, քնում: Եւ այս ամենը կրկնվում էր նորից ու նորից: Ես նույնիսկ չնկատեցի, ինչպես կորցրեցի առողջությունս: Ես ուղղակի վազում էի ինչ-որ ստվերոտ նպատակի հետեւից: Հիմա պատրաստվում եմ վերադարձնել բաց թողնվածը, վերականգնել առողջությունս: Չկա ավելի վատ բան, քան 30 տարեկանում անդադար զգալ, որ հոգնած ես:
Ափսոսում եմ, որ չեմ ստեղծել ավելի շատ պահեր, որոնք լավ հիշողություններ կառաջացնեին: Ինչքան մեծանում ենք, ավելի դժվար է դառնում ձեռք բերել լավ հարաբերություններ:
Պահպանեք հարմոնիան: Ես բարձրանում էի աշխատանքային աստիճանով ու կենտրոնացած էի գումար վաստակելու վրա, բայց դա ինձ դարձրեց ավելի ցինիկ: Մի եղեք ցինիկ:

Տարածել