Խառը ռասսայով երեխաները և խառնամուսնությունները անխուսափելի ապագայի առաջին քաղաքացիներ
Միգրացիան և խառն ամուսնություններն այսօր մեծ դեր են խաղում մարդկային հոսքերի, ներկայի և ապագայի հարցում: Ապագայում շատերը հավանաբար նման կլինեն Տեխասի նահանգի բնակիչ՝ 21-ամյա ուսանողուհի՝ Դանիելա Շումեյկի տեղում: Նա մուգ մազեր ունի, շագանակագույն աչքեր և ձիթեգույն մաշկ, ինչի պատճառով շատերը շփոթությամբ նրան վերագրում են միջերկրածովյան երկրների արմատներ: Նրա ծագումնաբանությունը, սակայն իրականում բարդ է պարզել: Հայրը սև և սպիտակ ծնողներից է սերում, մայրը ծնվել է Ջամայկայում՝ հնդիկ մորից և աֆրիկացու ու շոտլանդացու արմատներով հորից: Նա չի սիրում նշել իր պատկանելիությունն այս կամ այն ռասսային, գերադասում է «խառը ծագումնաբանություն» արտահայտությունը:
Ժողովուրդների միջև գոյություն ունեցող դիմագծային առանձնահատկությունները 10-նյակ հազարավոր տարիների ընթացում կամաց-կամաց միախառնվում են: Սակայն գիտնականները պարզել են, որ մարդկային պոպուլյացիաների միախառնումները և գենետիկ փոխանակումները նորություն չեն: Նորությունն այստեղ արագությունն է, որով այսօր տեղի է ունենում այդ գործընթացը:
Միջազգային միգրացիան այսօր աշխարհում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի, ինչպես և խառն ամուսնությունները, որի արդյունքում գնալով ավելի մեծանում է խառը ռասսայի պատկանող մարդկանց թիվը: Մարդկային պոպուլյացիաների նման ձևափոխություններն ազդում են մարդկային գենոֆոնդի կառուցվածքի վրա: Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ հոմոսափիենսը ի հայտ է եկել 200 հազար տարի առաջ Արևելյան Աֆրիկայում: Հենց այդ ժամանակից էլ սկսել են ցրվել ու տարածվել աշխարհով մեկ: Հնագույն միգրացիաների մասին վկայում են այդ ժամանակահատվածում ապրած մարդկանց ԴՆԿ հետազոտությունները:
Այսօր համաշխարհային միգրացիան աճում է տարեկան 1-2 %, 2015 թվականին 244 մլն մարդ ապրել է ոչ իր ծննդավայրում: Այս մասսայական էքսպերիմենտների կենսաբանական հետևանքները դեռ անհայտ կմանան մի քանի սերնդի, բայց գենետիկայի և էվոլյուցայի մասին մեր գիտելիքները կօգնեն կանխատեսել ապագան, այդ թվում՝ ի վիճակի կլինի մարդը նախկինի պես հարմարվել անընդհատ փոփոխվող աշխարհին, թե ոչ: Կենսաբանական հարմարվողականությունը բնական ընտրության արդյունք է, իսկ բնական ընտրությունը ենթադրում է բազմազանություն:
Ցավոք մարդկությունը նման բազմազանությամբ չի առանձնանում: Որքան մեծ լինի պոպուլիացիաների միջև եղած տարբերությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ գեներից կարող է պահպանվել և փոխանցվել հաջորդ սերունդներին: Այսօր մարդիկ իրարից այնքան էլ շատ չեն տարբերվում: Այս պահին երկրագնդի վրա ապրում է մոտ 7,5 մլդ մարդ, մինչդեռ 100 տարի առաջ այս թիվը ցածր էր 2 մլդ-ից, աճի այս տենդենցը շարունակվում է և ամեն տարի ծնվում է մոտ 130 միլիոն երեխա:
Նորածիններից յուրաքանչյուրն իր գենետիկայում 60 նոր գենետիկ վարիացիաներ է կրում: Հենց դրա շնորհիվ էլ մենք կարողանում ենք դիմակայել աշխարհում, երկրի վրա տեղի ունեցող փոփոխություններին: Ինչպես կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները մարդը ևս հարմարեցված է բնակլիմայական այն միջավայրին, որտեղ ծնվել է: Մարդկանց արագ տեղափոխումը մի բնակավայրից մյուսը և տարբեր բնավորությունների ու տեսակների միախառնումը հանգեցնում է նրան, որ շատ մարդիկ այսօր ապրում են բիոլոգիապես ոչ իրենց հարմար միջավայրերում: Օրինակ շատ մարդիկ ապրում են մի տարածաշրջանում, որտեղ շատ տարածված են ինֆեկցիոն հիվանդությունները, սակայն իրենց օրգանիզմը չունի անհրաժեշ դիմադրողականության մակարդակը: Օրինակ Մալարիայի տարածվածությունը, որով ամեն տարի հիվանդանում է 400.000 մարդ և թիրախում հատկապես երեխաներն են, տվյալ տարածաշրջանում ձևավորել է ինֆեկցիաներից ֆիզիոլոգիական պաշտպանվածության բարձր մակարդակ:
Խառնված արյան գեղեցկությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, որտեղ բարձր է արևի ճառագայթումը և դրա հետևանքով նրանց մաշկի պիգմենտավորումը հեռու է իդեալական լինելուց: Մարդու մաշկի գույնը պայմանավորված է էումելանին պիգմենտի քանակությամբ, որը օրգանիզմում հանդես է գալիս՝ որպես բնական արևապաշտպան միջոց: Այս պիգմենտի քանակությունը առավելություն է այն մարդկանց համար, ովքեր հակված են լինել արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ քանի որ մեր տեսակն առաջացել է տրոպիկական Աֆրիկայում, առաջին մարդիկ հավանաբար եղել են սևամորթ: Ժամանակի ընթացքում, երբ մարդիկ սկսել են տեղափոխվել և բնակություն հաստատել այնպիսի շրջաններում, որտեղ ուժեղ չէ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը առաջացել է մարդու սպիտակամորթ տեսակը: էումելանին շատ պարունակող սևամորթ մարդկանց մոտ սա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մարդու օրգանիզմը արևի միջոցով է սինթեզում Դ վիտամին, որը չափազանց կարևոր է առողջության համար: Հակառակ դեպքում կարող է առաջանալ ռախիտ հիվանդությունը: Դրա արդյուքում բնակլիմայական միջավայրից կախված՝ սկսեց ձևավորվել օրգանիզմում էումելանինի քանակը: Եվ քանի որ մարդիկ հաշվի չառնելով օրգանիզմում իրենց պոպուլիացիային բնորոշ էումելանինի քանակը տեղափոխվում և բնակվում են բացառապես այլ բնակլիմայական պայմաններում, կարող է նրանց մոտ առաջանալ մաշկի քաղցկեղ կամ վիտամին Դ-ի պակաս, որը մի շարք երկրներում համարվում է համաճարակային հիվանդություն:
Մարդկային պոպուլիացիաների միախառնման արդյունքում ավելի տարածված է դառնում մաշկի միջին գույները: Տարբեր պոպուլիացիաների միախառնման արդյունքում կարող է մարդն ունենալ տարբեր ռասաններին ու գենետիկ խմբերին բնորոշ տարբեր դիմագծերի կոմբինացիաներ, որոնք նախկինում չէին հանդիպում՝ օրինակ այսօր հաճախ կարելի է հանդիպել մուգ մաշկով և բաց կապույտ աչքերով մարդկանց: Գնալով մեծանում է խառնաամուսնությունների թիվը: Օրինակ Սինգապուրում տարեցտարի ավելանում է տարբեր էթնիկական խմբերի միջև ամուսնությունը: Եթե 90-ականներին դրանք կազմում էին բոլոր ամուսնությունների 7,6 տոկոսը, ապա 2015-ին այդ ցուցանիշը հասել է 21,5 տոկոսի:Միացյալ Նահանգներում միջռասսայական ամուսնությունների քանակը վերջին 30 տարիներին կրկնապատկվել է:
Խառը ծագումնաբանություն ունեցող մարդիկ, ինչպիսին Դանիելա Շումեյկն է, ընդունելով, որ ունեն միջռասսայական ծագումնաբանություն, դա համարում են սովորական ու շատ բնական երևույթ: Օրինակ Դանիելան նշում է, որ այդ երևույթն իր ընտանիքին հասկանալի ու ընկալելի դառնալու համար պահաջվեց մեկ սերունդ: «Մայրս հաճախ ծիծաղում էր, երբ իր ընկերները տարբեր ռասսաների ներկայացուցիչների հետ էին ամուսնանում, ըստ նրա դա շատ զավեշտալի էր ու արտասովոր »: Հիմա այս երևույթն ընկալվում է շատ նորմալ ու նույնիսկ հետաքրքիր է: