BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մոբայլ 10 նոր խաղեր, որ կօգնեն լիցքաթափվել ընդմիջմ

Մոբայլ 10 նոր խաղեր, որ կօգնեն լիցքաթափվել ընդմիջման ժամանակ

KAMI 2



Մինիմալ  քայլերով պետք է կարողանաք «լրացնել» դաշտը ծաղիկներով: Այս զբաղվածությունը բավականին հանգստացնող է, բայց երբեմն էլ՝ նյարդայնացնող: Դուք հնարավորություն չունեք անցնելու մյուս փուլ, քանի դեռ չեք հաղթել նախորդում: KAMI 2-ում ներկայացված է 100 գլուխկոտրուկ, այնպես որ խաղը ձեր բջջայինի էկրանին բավականին երկար կշարունակի մնալ: Նաև այս խաղում  հնարավորություն ունեք ինքնուրույն ստեղծելու առաջադրանքներն ու մրցել ընկերների հետ:


After the End: Forsaken Destiny


Գեղեցիկ և գրավող փազլ՝ 3D գլուխկոտրուկներով, որը որքան մոտենում է ֆինալին, այնքան սկսում է բարդանալ: Մաքսիմալ հանգստացնող gameplay, որտեղ ձեզնից պահանջվում է ընդամենը մեկ մատով կառավարել ողջ խաղը: Արտաքնապես հիշեցնում է լեգենդար Monument Valley-ը:Սա ոչ միայն գեղեցիկ գլուխկոտրուկ է, այլև հոր և որդու ճանապարհորդությունների գեղեցիկ պատմաշար:


The Escapists


Որպեսզի ազատ արձակվեք, դուք պետք է հետևեք հստակ սահմանված կանոններին: Փախչելու միջոցներ փնտրելն ընկած է ձեր ուսերին՝ խցակիցներին պետք է միավորվել և բողոքի ակցիա կազմակերպել: Կարելի է փախչել տանիքով, բայց պետք է հիշել, որ ներքև իջնելու համար անհրաժեշտ է կարթ կամ պարան: Ազատության տանող գործողությունները բարդ հետևանքների պատճառ կարող են դառնալ, բայց հենց սրանում  են սովորական խաղի դրական կողմերը:

Kingdom: New Lands


Եվս մեկ բջջային խաղ, որը հասել է իր փառքի գագաթնակետին 2013-ին:Այստեղ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր տարածքներն ու կառավարել սեփական ռեսուրսներով: Հանգստանալը գրեթե անհնար է.սխալների դեպքում ամեն ինչ պետք է սկսեք նորից: Պիքսելային գրաֆիկի խաբեության տակ թաքնված է մի դժվար խաղ, որը ոչ բոլորի քիմքին է հարիր: Սակայն նրանք, ովքեր սիրում են ընկղմվել ոչ սովորական սյուժեներում, նրանց շփոթեցնելը բարձր գին կունենա: 

Bit City



Tiny Tower-ի հեղինակած նոր ստեղծագործությունը մի խաղ է, որը գրեթե միշտ կարելի է  հանդիպել հեռախոսներում՝ անկախ նրանից՝ օգտատերը հետաքրքրված է դրանով, թե ոչ: Պետք է կատարելագործել նոր կառույցները և լայնացնել սահմանները: Ամեն ինչ սկսվում է փոքրիկ քաղաքից, որը ձեր իսկ ցանկությամբ կարող է վերածվել մեգապոլիսի: Այս ամենն իրականացնելու համար ձեզ անհրաժեշտ կլինի մեծ քանակությամբ կառուցողական գնումներ:  

Pavilion Mobile



Խաղը գրաֆիկայի տեսանկյունից հիանալի է պատկերված: Դուք գտնվում եք սյուրռեալիստական աշխարհում, որտեղ ճարտարապետությունը գոթերի ոգեշնչված աշխատանքի արդյունքն է: Կա գլխավոր հերոս, սակայն նրա հետ կապվելը այնքան էլ հեշտ գործ չէ: Նրան պետք է փոխադրել A-ից B.կարող եք օգտվել շրջապատող առարկաներից և տարածությունից: Սյուժեն «քաշող» է: Նրանից կտրվելը այնքան էլ հնարավոր չէ:

Power Rangers: Legacy Wars


Ֆայթինգի ժանրի այս խաղը վերցված է հզոր ռենջերներից: Ֆայթինգն այստեղ ներկայացված չէ իր դասական նշանակությամբ.այն մեզ հայտնի «քար, մկրատ, թուղթ» սխեմայով է միայն մեկ տարբերությամբ՝ վերափոխվել է «հարված, պաշտպանություն և կործանում»: Կարելի է պայքարել բոլոր հնարավոր հերոսներով և չարագործներով: Բայց հիմնական գործող անձն այստեղ չարագործ Ռիտա Ռեպուլսան է, ով երազում է բոլոր հզոր ռենջերների ոչնչացման մասին:

Happy Sliders



Հմայիչ պինգվինին օգնություն է պետք: Նրան պետք է անցկացնել անցքով, որտեղից կսահի, սակայն պետք է սառույցից չնետվի: Խաղը սկզբում բավականին հեշտ է թվում, սակայն միայն սկզբում, ինչպես բոլոր գլուխկոտրուկների դեպքում, ինչքան առաջ են գնում, այնքան ավելի են շատանում դեպի նպատակին հասնելու դժվարությունները, և էլ ավելի դժվար է փրկել ոչնչում մեղք չունեցող փոքրիկ պինգվինի կյանքը:

Gentleman Ninja



Նինձան պատրաստ է ոչնչացնել թշնամիներին` այդ ընթացքում չհանելով գլխարկն ու մոնոկլը: Temple Run-ի նպատակն է սպանել մյուս կարմիր և կապույտ նինձաներին: Ընթացքում պետք է հենց սեղմել կոնկրետ գույնի վրա: Ջենթլմենը պետք է բացի բոլոր փակ դռները, իսկ ստացված ակնոցով նա կարող է ձեռք բերել նոր, ծիծաղելի կոստյումներ, որոնք կօգնեն նինձային էլ ավելի շշմեցուցիչ տեսք ունենալ:

The Frostrune



Արկածային սարսափ, որի սյուժեն սկանդինավյան դիզաբանության հիման վրա է կառուցվել: Այս պրոեկտի վրա աշխատել է Grimnir ստուդիան: Նավի խորտակումից հետո դուք հայտնվում եք մի կղզում, որտեղ հայտնաբերում եք գյուղ.գյուղը սկսում է բնակեցվել մարդկանցով, ովքեր հայտնվում են այստեղ որտեղից պատահի: Մութ անտառի շուրջ երևում են ռունային նշաններ, գերեզմաններ ու թաքստոցներ: Կարծես այստեղ ամեն ինչ դաժան է,սահմռկեցուցիչ: Հենց այդպես էլ կա.մթնոլորտը պահպանվում է նաև ուղեկցվող երաժշտությամբ: Սակայն հենց այս սարսափելի առարկաներնեն, որ օգնելու են ձեզ գտնել այդ հանելուկի պատասխանը:]

Աղբյուրը

Տարածել