Աշնան 5 մոդայիկ պայուսակները, որոնք պոդիումից հասան փողոց և դարձան ծայրահեղական
Աշնանային պայուսակների հավաքածուներն արդեն հայտնի են: Պոդիումներից փողոց հասած պայուսակների այս տարվա գլխավոր առանձնահատկությունը ծայրահեղությունների գիրկն ընկնելն է: Այո, դուք ճիշտ լսեցիք, թրենդային են ծայրահեղությունները:
- Մեծ ու շատ մեծ պայուսակները, որոնց մեջ ամեն ինչ կարելի է տեղավորել այս աշնան կարևոր նախապայմաններից են:
- Թրենդային են նաև, հակառակը, փոքր պայուսակները, դրանք ավելի շատ հիշեցնում են զարդ: Տեղավորել դրանց մեջ ինչ-որ բան, գրեթե անհնար է:
Փոքրիկ պայուսակների տարատեսակ օրինակներ ցուցադրեց Marc Jacobs նորաձևության տունը: Մոդելներից ոմանք այդ զարդ-պայուսակները կրում էին պարանոցին, ինչպես կախազարդ: Երեկոյան պայուսակ ընտրելիս, փորձեք զարկ տալ երևակայությանը: Թող այդ պայուսակը լինի ինչ-որ երկրաչափական մարմնի, կենդանու կամ իրի տեսքով:
Sportmax ու Jil Sander ընկերությունները որոշել են, որ այս տարի նորաձև են կապերով ու ժապավեններով պայուսակները: Եթե նախորդ սեզոններին հագուստի երանգներին համապատասխան պայուսակ ընտրելը համարվում էր հնաոճ, այս սեզոնին դա ձեզ կարող եք թույլ տալ:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)