Անսովոր ցուցահանդես-վաճառք. երիտասարդ գեղանկարիչները իրացման նոր հարթակ են գտնում
Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են ժամանակակից արվեստի ժողովրդականացման փորձերը: Բացվում են նոր ցուցասրահներ, ավելանում են ցուցահանդեսները, ներկայացումները, ինստալյացիանները, փորձարկվում են արվեստի ներկայացման նոր ձևաչափերը:
Այս բազմազանության մեջ նկարիչներն ու արվեստագետները անխուսափելիորեն կախման մեջ են պատկերասրահներից և սահմանափակ թվով մասնագետ արվեստաբանների կարծիքից: Հաճախ նրանց ներկայացնելը «ավանդական ցուցասրահում» արդյունավետ չի լինում, քանի որ սրահը սովորաբար լեփ լեցուն է միայն բացման ժամանակ, իսկ ցուցահանդեսի մյուս օրերին արվեստի գործերը ստիպված են «իրենք իրենց նայել»:
«Ժամանակակից արխիվներ» խորագրով ցուցահանդեսը՝ «Полуночники» ակումբում, կարելի է համարել, ոչ ավանդական, ոչ ստանդարտ ցուցասրահ: Ակումբը հարթակ է տարբեր ոլորտների հետաքրքրություններ ունեցող մարդկանց առօրյա շփման և ժամանցի համար, որտեղ մի շարք ժամանցային-ինտելեկտուալ նախագծերի թվին է պատկանում նաև արվեստի փորձարարական ցուցասրահը։
Ցուցահանդեսի կուրատոր Գայանե Հովհաննիսյանն ընգդծեց, որ ակումբում հաճախ կազմակերպվող ժամանակակից արվեստի ցուցահանդեսներն ու միջոցառումները նպատակ ունեն հայ հասարակությանն ավելի մոտեցնելու մերօրյա արվեստին և օգնելու երիտասարդ նկարիչներին ցուցադրելու և վաճառելու իրենց ստեղծագործությունները : Ոչ պակաս կարևոր է, որ արվեստի գործերը շատ հաճախ գտնում են իրենց գնորդին՝ հենց ակումբային անցուդարձի հաշվին:
«Полуночники» ակումբում ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 30-ը:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)